Մեր նավակը ծակ է, իրենցը՝ ոչ.10 մլրդ տարան արտերկիր եւ լափեցին.Գուրգեն Եղիազարյան
Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը Հայելի ակումբում հրավիրված ասուլիսում հայտարարեց,որ Կարեն Կարապետյանի քայլերը հուսադրող են, եւ կա օպտիմիզմ, որը վաղուց մեր հասարակության մեջ չկար: «Ինչու չհավատալ նրա ծրագրին: Ժողովուրդը տեսել է քայլեր, ոչ-ոք չի կարողացել կպնել մարզպետ Սուրիկ Խաչատրյանին, նա ազատվեց մարզպետի պաշտոնից: Հանրապետական կուսակցությունը հասկացավ, որ նավը խորտակվում է, այդ դեպքում իրենք էլ են խորտակվում եւ բերեցին, որ գոնե օգնի, որ չխորտակվի»,- ասաց քաղտեխնոլոգը: «Մեր նավակը ծակ է, իրենցը՝ ոչ:Հակառակ դեպքում 10 մլրդ չէին տանի արտերկիր եւ լափի: Վարչապետը պետք է միտվի այդ գումարը հետ բերելու»,-հակադարձեց քաղաքագետ Գուրգեն Եղիազարյանը: Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը իշխանության եկած Կարեն Կարապետյանին ցանկացավ չարիք չդառնալ:
