ԵՄ Հայաստանի հետ բանակցությունների այս հանգրվանում ուշադրությունը կենտրոնացնելու է ոչ քաղաքականության վրա

Հայաստանը եւ Եվրոպական Միությունը 2013 թ. Երեւանի եվրասիական «բեկումից» հետո, չնայած շրջանակային համաձայնագրի շուրջ սկսված բանակցային գործընթացի հաջող եւ կառուցողական ընթացքի մասին պաշտոնական հավաստիացումներին, մինչ օրս չեն կարողանում փաստաթղթի կնքման գոնե մոտավոր ժամկետները նշել։ Արդեն մեկ տարի է, ինչ Հայաստանը եւ Եվրամիությունը պաշտոնապես բանակցում են նոր շրջանակային համաձայնագրի ձեւավորման շուրջ։ Այն հիմնականում հիմնվելու է նախկին Ասոցացման համաձայնագրի վրա, սակայն առանց ԵՄ-ի հետ Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի մասին ծավալուն բաժնի։ Այժմ տնտեսությանը եւ առեւտրին վերաբերող հսկայական բաժինը փուլ առ փուլ վերանայվում եւ համաձայնեցվում է։ Այսօր Երեւանում տեղի կունենա Հայաստան-ԵՄ բանակցությունների հինգերորդ փուլը, որի ժամանակ քննարկվելու են համաձայնագրի՝ առեւտրին եւ ներդրումներին վերաբերող գլուխների տեքստերը։ Հենց այստեղ էլ, ինչպես ասում են, թաքնված է «շան գլուխը»։ Ասուլիսի ժամանակ Գարեգին Մելքոնյանն այն անվանեց կողմերի համար զգայուն հարցեր, որոնք «հնարավոր կլինի լուծել բանակցությունների միջոցով»։ Առեւտրի ոլորտում զգայուն հարցերից մեկը հայկական կոնյակի խնդիրն է. Եվրամիությունը, հատկապես Ֆրանսիան, պնդում են, որ հայկական կոնյակը վաճառվի կամ արտահանվի այլ ապրանքանիշի տակ, որպեսզի «շփոթություն չառաջացնի»։ Խնդիրն այն է, որ «Կոնյակ», ինչպես նաեւ «Շամպայն» բառերը ոչ միայն բրենդ են, այլեւ աշխարհագրական տեղանուններ, իսկ համաձայն Լիսաբոնի եւ Առեւտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) TRIPS համաձայնագրերի, այլ խմիչքներ այդ անվանման տակ չեն կարող ներմուծվել տվյալ համաձայնագրին միացած երկրների տարածք կամ վաճառվել այդ տարածքում։ Ուստի այժմ Եվրամիությունը, հատկապես Ֆրանսիայի ճնշման տակ, մինչեւ համաձայնագրի կնքումն է փորձում այդ հարցին լուծում տալ։ Մի առիթով ԵՄ դեսպան Սվիտալսկին մեզ հետ զրույցում ասել էր, որ այս հարցում «Եվրամիության դիրքորոշումը շատ կարծր է, սակայն ամեն ինչ ցույց կտան բանակցությունները։ Այս հարցն իրեն զգացնել կտա»։ Այն, որ մինչեւ այժմ կողմերը չեն կարողանում անգամ բանակցությունների ավարտի մոտավոր ժամկետներ նշել, նշանակում է գոնե կոնյակի հարցն իրեն դեռ զգացնել է տալիս։ ԵՄ-Հայաստան բանակցություններին իրազեկ մեր աղբյուրները հայտնեցին, որ այս տարի, ամենայն հավանականությամբ, պետք չէ սպասել, որ շրջանակային համաձայնագրի կազմման շուրջ բանակցություններն ավարտվեն եւ այն ներկայացվի կնքման։ Մյուս կողմից, թե՛ մեր աղբյուրները, եւ թե՛ երեկվա Մելքոնյան-Սվիտալսկի ասուլիսը նախանշեցին մեկ այլ կարեւոր հանգամանք։ Եվրամիությունը Հայաստանի հետ բանակցությունների այս հանգրվանում ուշադրությունը կենտրոնացնելու է բացառապես առեւտրի եւ տնտեսության, ոչ թե քաղաքականության վրա։ Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում  

դիտվել է 7 անգամ
Լրահոս
Սա պարզապես դիվանագիտական ձախողում չէ, այլ կառավարվող անորոշության սկիզբը. Դավիթ Անանյան Մի քանի նորություն և մեկ հարց. Արման Աբովյան Նոր մանրամասներ Իջևանի շենքերից մեկի տանիքում բռնկված հրդեհից Երեք կետ մնացել է չլուծված Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Իջևանում բնակելի շենքի տանիքում բռնկված հրդեհի հետևանքով տարհանվել է 25 բնակիչ, այրվել է շուրջ 150 քմ տարածք Նիկոլը երկրաշարժից մահաբեր է. Ռուբեն Մխիթարյան Ի՞նչ եղանակ է սպասվում 12-ից 16-ը Երևան-Արմավիր ավտոճանապարհին հրդեհ է բռնկվել «Լադա»-ում․ այն դարձել է ոչ շահագործելի Պիտի պատժվեն Արցախը հանձնողներն ու Արցախի հանձնումն արդարացնողները. Մետաքսե Հակոբյան Հայ Առաքելական եկեղեցին տոնում է Կրկնազատիկը (Նոր կիրակի) 18։05-ի դրությամբ որքան մարդ է ներկա եղել «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին Դեռևս չի կարելի կոչել լիրարժեք դեմ առ դեմ կամ անուղղակի բանակցություններ․ իրանագետ Վեհափառի օրհնությամբ Մայր Աթոռից Մասյացոտնի թեմ է բերվել Սուրբ Հովհաննես Մկրտչի սրբազան մասունքը Թբիլիսյան խճուղում բախվել են «Nissan Note»-ը, «ՎԱԶ 2101»-ը և «Mazda 6»-ը․ կան վիրավորներ Իմ խոստումն է՝ գալիք սեպտեմբերը և դրան հաջորդող յուրաքանչյուր ամիս խաղաղ է լինելու. Սամվել Կարապետյան Թող մարդիկ դատեն, թե ովքեր են սրանք... Իրաքում նոր նախագահ են ընտրել 11 ամիս անազատության մեջ․ նրանք անկոտրում պայքարողներ են․ Գեղամ Մանուկյան Իրան-ԱՄՆ բանակցությունների վերաբերյալ հակասական և խիստ սակավաթիվ տեղեկություններ են հայտնի․ իրանագետ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հայտարարված Զատկի հրադադարը մտել է ուժի մեջ Պակիստանում գտնվող իրանական պատվիրակությունն ամբողջ հոգով պաշտպանում է Իրանի շահերը. Փեզեշքիան Հայրենիքը պետք է պաշտպանել, և եթե այսօրվա իշխանությունները չեն պաշտպանում մեր հայրենիքը, մենք փոխելու ենք այդ իշխանություններին․ Արթուր Ավանեսյան Այ էսա նախկին ու ներկա Հայաստանների տարբերությունը․ Գրիգոր Բալասանյան Սա կանգնեցնել հնարավոր չէ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am