Որքան բարձրից է Կարապետյանին պատրաստվում գլորել ՀՀԿ-ն

Հանրության տարբեր շերտեր ակտիվորեն քննարկում են նոր վարչապետ Կարեն Կարապետյանի հարցազրույցը, որ նա ունեցել է կառավարության ծրագրի ընդունումից հետո հինգ հեռուստաընկերությունների լրագրողների հետ: Այդ հարցազրույցում սակայն առավել աչքի ընկնողը ոչ թե Կարապետյանի արտահայտած մտքերն ու մոտեցումներն էին, որոնք նա արդեն իսկ հասցրել էր տարբեր առիթներով ներկայացնել հասարակությանը, այլ հարցազրույցի ընդհանուր տոնայնությունը: Կարեն Կարապետյանը հարցազրույցի ընթացքում կրկնեց այն միտքը, որ արտահայտել էր նաև մի քանի օր առաջ ԱԺ ամբիոնից, առ այն, որ ինքը պետք է փորձի մոտիվացնել, ակտիվացնել հասարակությանը, գործարար աշխարհին հանել ապատիայից: Այն, որ Կարապետյանը հստակ է սահմանել թիրախը, այսինքն՝ հասարակությանն ապատիայից հանելը, գործարար աշխարհին, ասել կուզի առաջին հերթին չտանիքավորված, հովանավորչությունից դուրս բիզնեսին մոտիվացնելը, անհերքելի է և անվիճելի: Առանց դրա չի ստացվի ոչինչ: Սակայն, մյուս կողմից, Կարեն Կարապետյանի հարցազրույցի, պատասխանների, իրավիճակի գնահատականների, հեռանկարների վերաբերյալ արտահայտությունների, պատասխանների տոնայնությունը ոչ թե մոտիվացնող, այլ ըստ էության ավելի հուսալքող է: Խնդիրը այն չէ, որ վարչապետը պետք է տա խոստումներ, անի հայտարարություններ, որոնք վարդագույն ապագայի, ֆանտաստիկ հեռանկարների մասին են, տարածաշրջանային կենտրոնների և այլնի վերաբերյալ, ինչպես մեր նախկին վարչապետներից մեկի պարագայում էր: Խնդիրը ամենևին իռացիոնալ հայտարարությունների մասին չէ, այլ պարզապես հասարակությանը, գործարար աշխարհին մոտիվացնող էներգետիկայի, որ պետք է բխի Կարեն Կարապետյանի հանրային ելույթներից, որը սակայն բացակայում է: Մի կողմից մենք հասկանում ենք, որ Հայաստանում իրավիճակը այնպիսին չէ, Կարապետյանը այնպիսի տնտեսություն չի ժառանգել, որն առանձնապես մեծ էներգետիկայով խոսելու տեղիք կտա, հիմքեր կտա: Սակայն, մյուս կողմից, այս հագմանքն էլ ստեղծում է տպավորություն, որ Կարեն Կարապետյանը իրավիճակին սկսել է մոտենալ դատապարտվածության զգացումով, այն զգացումով, որ պարզապես իր վրա ինչ-որ բան են պատրաստվում դուրս գրել, կամ ավելի կոնկրետ՝ դուրս գրել ներիշխանական ճգնաժամը, ինչի համար էլ Սերժ Սարգսյանը չափազանց սրել է իրավիճակը «նոր ոգու» մասին հայտարարությամբ: Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում  

դիտվել է 19 անգամ
Լրահոս
Սա պարզապես դիվանագիտական ձախողում չէ, այլ կառավարվող անորոշության սկիզբը. Դավիթ Անանյան Մի քանի նորություն և մեկ հարց. Արման Աբովյան Նոր մանրամասներ Իջևանի շենքերից մեկի տանիքում բռնկված հրդեհից Երեք կետ մնացել է չլուծված Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Իջևանում բնակելի շենքի տանիքում բռնկված հրդեհի հետևանքով տարհանվել է 25 բնակիչ, այրվել է շուրջ 150 քմ տարածք Նիկոլը երկրաշարժից մահաբեր է. Ռուբեն Մխիթարյան Ի՞նչ եղանակ է սպասվում 12-ից 16-ը Երևան-Արմավիր ավտոճանապարհին հրդեհ է բռնկվել «Լադա»-ում․ այն դարձել է ոչ շահագործելի Պիտի պատժվեն Արցախը հանձնողներն ու Արցախի հանձնումն արդարացնողները. Մետաքսե Հակոբյան Հայ Առաքելական եկեղեցին տոնում է Կրկնազատիկը (Նոր կիրակի) 18։05-ի դրությամբ որքան մարդ է ներկա եղել «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին Դեռևս չի կարելի կոչել լիրարժեք դեմ առ դեմ կամ անուղղակի բանակցություններ․ իրանագետ Վեհափառի օրհնությամբ Մայր Աթոռից Մասյացոտնի թեմ է բերվել Սուրբ Հովհաննես Մկրտչի սրբազան մասունքը Թբիլիսյան խճուղում բախվել են «Nissan Note»-ը, «ՎԱԶ 2101»-ը և «Mazda 6»-ը․ կան վիրավորներ Իմ խոստումն է՝ գալիք սեպտեմբերը և դրան հաջորդող յուրաքանչյուր ամիս խաղաղ է լինելու. Սամվել Կարապետյան Թող մարդիկ դատեն, թե ովքեր են սրանք... Իրաքում նոր նախագահ են ընտրել 11 ամիս անազատության մեջ․ նրանք անկոտրում պայքարողներ են․ Գեղամ Մանուկյան Իրան-ԱՄՆ բանակցությունների վերաբերյալ հակասական և խիստ սակավաթիվ տեղեկություններ են հայտնի․ իրանագետ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հայտարարված Զատկի հրադադարը մտել է ուժի մեջ Պակիստանում գտնվող իրանական պատվիրակությունն ամբողջ հոգով պաշտպանում է Իրանի շահերը. Փեզեշքիան Հայրենիքը պետք է պաշտպանել, և եթե այսօրվա իշխանությունները չեն պաշտպանում մեր հայրենիքը, մենք փոխելու ենք այդ իշխանություններին․ Արթուր Ավանեսյան Այ էսա նախկին ու ներկա Հայաստանների տարբերությունը․ Գրիգոր Բալասանյան Սա կանգնեցնել հնարավոր չէ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am