Շատ ավելի հավանական է, որ չիպը Իսրայելյանը վաղուց անձամբ հանձնած լինի Ալեքսանյանին (Տեսանյութ)

Հունիսի 17-ին Արմեն Իսրայելյանը իր եւ Սամվել Ալեքսանյանի հեռախոսազրույցներից այնպիսի դրվագներ է պատմում, որտեղ Ալեքսանյանն անուղղակիորեն սպառնում է նրան՝ «Արի Հայաստան, արի էդ հարցերը լուծի, որ գնացիր, ի՞նչ, պրծա՞ր», «Որ գնացիր, գիտես դու պրծա՞ր, փրկվա՞ր»։ Իսրայելյանը ասում է, որ այն ամենը, ինչ իրենից խլել է Ալեքսանյանը, ինքը ետ է վերցնելու։ «Ես սրանով չեմ սահմանափակվելու, կանեմ ավելին,. կդիմեմ ավելի վերեւներ։ Ու ինքը թող չմոռնա, որ իրա մոտ աշխատել եմ 2002 թվականից մինչեւ 2015 թիվը, առավոտից իրիկուն իրա հետ եմ եղել եւ ամեն ինչ գիտեմ»,- ասում է Իսրայելյանը։ Նա խոսում է ընտանիքի անդամներին տված «չիպի» մասին, որտեղ, ենթադրվում է, իր ունեցած ինֆորմացիան է շարադրած եղել։ «Իմ հետ մի հատ բան կատարվեց, Ալեքսանյանն ա»,- ասում է Իսրայելյանը։ Երեկ հայտնի դարձավ, որ Արմեն Իսրայեյյանը Ռուսաստանում սպանվել է։ Դա տեղի է ունեցել Սամվել Ալեքսանյանի դեմ հրապարակային ցուցմունք տալուց ուղիղ 4 ամիս անց. Իսրայելյանը խոսել է հունիսի 17-ին, եւ ըստ չճշտված տեղեկությունների, սպանվել հոկտեմբերի 17-ին։ Հնարավոր մարդասպանը հետախուզվում է, եւ տարօրինակ զուգադիպությամբ նրա անունը Սամվել է: Բոլոր զուգադիպությունների եւ հարցերի պատասխանը, իհարկե, պետք է տան իրավապահները։ Սակայն անկախ այն հանգամանքից, թե ինչ կպարզվի իրավապահների գործողությունների արդյունքում, այս դեպքը կարող է խորը եւ շատ վտանգավոր հետք թողնել ՀՀ քաղաքացիների գիտակցության եւ ենթագիտակցության վրա։ Հավանականությունը, որ քննությունը կհայտնաբերի «չիպը» եւ դրանում առկա տեղեկատվությանն ընթացք տրվի, զրոյական է։ Շատ ավելի հավանական է, որ չիպը Իսրայելյանը վաղուց անձամբ հանձնած լինի Ալեքսանյանին, քանի որ հունիսի 17-ի հրապարակումից հետո այն աստիճան ահաբեկված էր, որ տարբեր լրատվամիջոցներով հայտարարում էր, թե ինչ ասել է չի համապատասխանում իրականությանը, սթափ չի եղել եւ այլն: Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

դիտվել է 23 անգամ
Լրահոս
Սա պարզապես դիվանագիտական ձախողում չէ, այլ կառավարվող անորոշության սկիզբը. Դավիթ Անանյան Մի քանի նորություն և մեկ հարց. Արման Աբովյան Նոր մանրամասներ Իջևանի շենքերից մեկի տանիքում բռնկված հրդեհից Երեք կետ մնացել է չլուծված Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Իջևանում բնակելի շենքի տանիքում բռնկված հրդեհի հետևանքով տարհանվել է 25 բնակիչ, այրվել է շուրջ 150 քմ տարածք Նիկոլը երկրաշարժից մահաբեր է. Ռուբեն Մխիթարյան Ի՞նչ եղանակ է սպասվում 12-ից 16-ը Երևան-Արմավիր ավտոճանապարհին հրդեհ է բռնկվել «Լադա»-ում․ այն դարձել է ոչ շահագործելի Պիտի պատժվեն Արցախը հանձնողներն ու Արցախի հանձնումն արդարացնողները. Մետաքսե Հակոբյան Հայ Առաքելական եկեղեցին տոնում է Կրկնազատիկը (Նոր կիրակի) 18։05-ի դրությամբ որքան մարդ է ներկա եղել «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին Դեռևս չի կարելի կոչել լիրարժեք դեմ առ դեմ կամ անուղղակի բանակցություններ․ իրանագետ Վեհափառի օրհնությամբ Մայր Աթոռից Մասյացոտնի թեմ է բերվել Սուրբ Հովհաննես Մկրտչի սրբազան մասունքը Թբիլիսյան խճուղում բախվել են «Nissan Note»-ը, «ՎԱԶ 2101»-ը և «Mazda 6»-ը․ կան վիրավորներ Իմ խոստումն է՝ գալիք սեպտեմբերը և դրան հաջորդող յուրաքանչյուր ամիս խաղաղ է լինելու. Սամվել Կարապետյան Թող մարդիկ դատեն, թե ովքեր են սրանք... Իրաքում նոր նախագահ են ընտրել 11 ամիս անազատության մեջ․ նրանք անկոտրում պայքարողներ են․ Գեղամ Մանուկյան Իրան-ԱՄՆ բանակցությունների վերաբերյալ հակասական և խիստ սակավաթիվ տեղեկություններ են հայտնի․ իրանագետ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հայտարարված Զատկի հրադադարը մտել է ուժի մեջ Պակիստանում գտնվող իրանական պատվիրակությունն ամբողջ հոգով պաշտպանում է Իրանի շահերը. Փեզեշքիան Հայրենիքը պետք է պաշտպանել, և եթե այսօրվա իշխանությունները չեն պաշտպանում մեր հայրենիքը, մենք փոխելու ենք այդ իշխանություններին․ Արթուր Ավանեսյան Այ էսա նախկին ու ներկա Հայաստանների տարբերությունը․ Գրիգոր Բալասանյան Սա կանգնեցնել հնարավոր չէ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am