«Հասկանո՞ւմ եք, բոլորն առանց օրենք աշխատում են. էս ա ցավը էս երկրի». Վահագն Մախսուդյան

Հատված ԲՀԿ-ական պատգամավոր Վահագն Մախսուդյանի հարցազրույցից: – Կարեն Կարապետյանը վերջին հարցազրույցում վստահեցրել է, որ ցանկացած ոք կարող է ցանկացած ապրանք ներկրել, որ մոնոպոլիաներ չեն լինելու եւ այլն։ Ինչպե՞ս եք գնահատում, եւ ի՞նչ պիտի անեն բիզնես միջավայրը բարելավելու համար։ – Փող պիտի լինի, որ գնաս ներկրես, մենք մեր եղածով սնանկացած վիճակում ենք։ Ես ձեռնարկություն ունեմ, որ հաաազիվ հարկերն է տալիս։ Իսկ թե ինչ պիտի անի, պիտի օրենքի տարրը պահվի։ Օրինակ՝ եթե տաքսի է, ուրեմն պիտի հարկը մուծի՝ գնա աշխատի։ Ամբողջ երկիրն առանց հարկի տաքսի է, ես հարկ եմ տալիս, մյուսը չի տալիս։ Էդ ո՞նց կլինի։ Գյուղերում առանձնապես մարդ չի մնացել, եթե մնացել են, դրա համար ձեն չեն հանում, ասում են՝ թող աշխատեն, մենակ չհելնեն աղմկեն, հասկանո՞ւմ եք, բոլորն առանց օրենք աշխատում են. էս ա ցավը էս երկրի։ Եթե օրենքը բոլորի համար գործի, շատ լավ կլինի, բայց, փաստորեն, չկա օրենքը։ Հիմա ես տրանսպորտային կազմակերպություն ունեմ, մեր տեղը գիտեն հարկայինում, էն մյուսի տեղն էլ չգիտեն, բայց նա աշխատանք է կատարում՝ առանց հարկեր տալու, ես հո չե՞մ ընկնի ասեմ, իրենք պետք է բոլորին բերեն հարկային դաշտ, որ մենք մի կերպ ծերը ծերին չհասցնենք; Հենա՝ Կարեն Կարապետյանը հանձնարարել է տրանսպորտի նախարարությանը՝ էս ոլորտը կարգավորեն, բայց տեղից չեն շարժվել։ Հիմա տեսնենք, կգան հարցնեն՝ էս գյուղում ինչի՞ ավտոբուս չկա, փափախ տաքսիները հելնում են, ավտոբուսից էժան փոխադրում, որովհետեւ հարկ չեն տալիս։ Չգիտեմ վերջը ոնց կլինի։ Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

դիտվել է 6 անգամ
Լրահոս
Սա պարզապես դիվանագիտական ձախողում չէ, այլ կառավարվող անորոշության սկիզբը. Դավիթ Անանյան Մի քանի նորություն և մեկ հարց. Արման Աբովյան Նոր մանրամասներ Իջևանի շենքերից մեկի տանիքում բռնկված հրդեհից Երեք կետ մնացել է չլուծված Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Իջևանում բնակելի շենքի տանիքում բռնկված հրդեհի հետևանքով տարհանվել է 25 բնակիչ, այրվել է շուրջ 150 քմ տարածք Նիկոլը երկրաշարժից մահաբեր է. Ռուբեն Մխիթարյան Ի՞նչ եղանակ է սպասվում 12-ից 16-ը Երևան-Արմավիր ավտոճանապարհին հրդեհ է բռնկվել «Լադա»-ում․ այն դարձել է ոչ շահագործելի Պիտի պատժվեն Արցախը հանձնողներն ու Արցախի հանձնումն արդարացնողները. Մետաքսե Հակոբյան Հայ Առաքելական եկեղեցին տոնում է Կրկնազատիկը (Նոր կիրակի) 18։05-ի դրությամբ որքան մարդ է ներկա եղել «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին Դեռևս չի կարելի կոչել լիրարժեք դեմ առ դեմ կամ անուղղակի բանակցություններ․ իրանագետ Վեհափառի օրհնությամբ Մայր Աթոռից Մասյացոտնի թեմ է բերվել Սուրբ Հովհաննես Մկրտչի սրբազան մասունքը Թբիլիսյան խճուղում բախվել են «Nissan Note»-ը, «ՎԱԶ 2101»-ը և «Mazda 6»-ը․ կան վիրավորներ Իմ խոստումն է՝ գալիք սեպտեմբերը և դրան հաջորդող յուրաքանչյուր ամիս խաղաղ է լինելու. Սամվել Կարապետյան Թող մարդիկ դատեն, թե ովքեր են սրանք... Իրաքում նոր նախագահ են ընտրել 11 ամիս անազատության մեջ․ նրանք անկոտրում պայքարողներ են․ Գեղամ Մանուկյան Իրան-ԱՄՆ բանակցությունների վերաբերյալ հակասական և խիստ սակավաթիվ տեղեկություններ են հայտնի․ իրանագետ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հայտարարված Զատկի հրադադարը մտել է ուժի մեջ Պակիստանում գտնվող իրանական պատվիրակությունն ամբողջ հոգով պաշտպանում է Իրանի շահերը. Փեզեշքիան Հայրենիքը պետք է պաշտպանել, և եթե այսօրվա իշխանությունները չեն պաշտպանում մեր հայրենիքը, մենք փոխելու ենք այդ իշխանություններին․ Արթուր Ավանեսյան Այ էսա նախկին ու ներկա Հայաստանների տարբերությունը․ Գրիգոր Բալասանյան Սա կանգնեցնել հնարավոր չէ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am