Ռուսաստանցի նախկին համանախագահ. «Հեյդար Ալիևը պատրաստ էր գնալ տարածքային զիջումների». «Ազատություն»

Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևը պատրաստ էր գնալ տարածքային զիջումների․ ղարաբաղյան բանակցային գործընթացից նման աղմկահարույց բացահայտում է արել Ռուսաստանի արտաքին հետախուզական ծառայության նախկին ղեկավար, նախկին փոխարտգործնախարար, գեներալ Վյաչեսլավ Տրուբնիկովը, ով 2000-2004 թվականներին եղել է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահը: Baltnews լրատվական գործակալությանը տված հարցազրույցում Տրուբնիկովը պնդել է, թե քիուեսթյան հայտնի հանդիպումից առաջ Հայաստանի, Ադրբեջանի ու Լեռնային Ղարաբաղի առաջնորդները շատ մոտ են եղել խնդրի կարգավորմանը: «Ես չորս տարի մասնակցել եմ Մինսկի խմբի աշխատանքներին, այն փորձում էր կարգավորել Ղարաբաղի ու Մերձդնեստրի խնդիրները: Դա ամենևին էլ հեշտ չէր, սակայն Ղարաբաղի մասով ես շատ դրական վիճակում էի: Հանգուցյալ Հեյդար Ալիևն ու Ռոբերտ Քոչարյանը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի ղեկավարությունը շատ ճիշտ էին ամեն ինչ ընդունում», – ասել է Վյաչեսլավ Տրուբնիկովը: Ռուսաստանցի նախկին համանախագահը մանրամասնել է, որ ղարաբաղյան հակամարտության կողմերը շուրջ 15 տարի առաջ մշակել են կարգավորման մի տարբերակ, որը, սակայն, տապալվել է Ալիևի շրջապատի դիմակայության պատճառով: «2000 թվականի ապրիլին մենք հանդիպեցինք Քի Ուեսթում՝ Ֆլորիդայում: Գտել էինք մի բանաձև, Արժույթի միջազգային հիմնադրամի միջոցներով հնարավոր էր ապահովել միջանցք Ադրբեջանից դեպի հարավ, Հայաստանից՝ Ստեփանակերտ: Սակայն Հեյդար Ալիևը սկզբում որևէ մեկի հետ չէր կիսվում, հետո, երբ մերձավոր գործընկերներին պատմեց, նրանք ընդվզեցին, թե «այդ ինչպե՞ս կարող ենք մենք մեր տարածքներից հողեր հանձնել», – պատմել է Տրուբնիկովը: Նյութի մանրամասները կարդացեք «Ազատություն» ռադիոկայանի  կայքում

դիտվել է 16 անգամ
Լրահոս
Սա պարզապես դիվանագիտական ձախողում չէ, այլ կառավարվող անորոշության սկիզբը. Դավիթ Անանյան Մի քանի նորություն և մեկ հարց. Արման Աբովյան Նոր մանրամասներ Իջևանի շենքերից մեկի տանիքում բռնկված հրդեհից Երեք կետ մնացել է չլուծված Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Իջևանում բնակելի շենքի տանիքում բռնկված հրդեհի հետևանքով տարհանվել է 25 բնակիչ, այրվել է շուրջ 150 քմ տարածք Նիկոլը երկրաշարժից մահաբեր է. Ռուբեն Մխիթարյան Ի՞նչ եղանակ է սպասվում 12-ից 16-ը Երևան-Արմավիր ավտոճանապարհին հրդեհ է բռնկվել «Լադա»-ում․ այն դարձել է ոչ շահագործելի Պիտի պատժվեն Արցախը հանձնողներն ու Արցախի հանձնումն արդարացնողները. Մետաքսե Հակոբյան Հայ Առաքելական եկեղեցին տոնում է Կրկնազատիկը (Նոր կիրակի) 18։05-ի դրությամբ որքան մարդ է ներկա եղել «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին Դեռևս չի կարելի կոչել լիրարժեք դեմ առ դեմ կամ անուղղակի բանակցություններ․ իրանագետ Վեհափառի օրհնությամբ Մայր Աթոռից Մասյացոտնի թեմ է բերվել Սուրբ Հովհաննես Մկրտչի սրբազան մասունքը Թբիլիսյան խճուղում բախվել են «Nissan Note»-ը, «ՎԱԶ 2101»-ը և «Mazda 6»-ը․ կան վիրավորներ Իմ խոստումն է՝ գալիք սեպտեմբերը և դրան հաջորդող յուրաքանչյուր ամիս խաղաղ է լինելու. Սամվել Կարապետյան Թող մարդիկ դատեն, թե ովքեր են սրանք... Իրաքում նոր նախագահ են ընտրել 11 ամիս անազատության մեջ․ նրանք անկոտրում պայքարողներ են․ Գեղամ Մանուկյան Իրան-ԱՄՆ բանակցությունների վերաբերյալ հակասական և խիստ սակավաթիվ տեղեկություններ են հայտնի․ իրանագետ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հայտարարված Զատկի հրադադարը մտել է ուժի մեջ Պակիստանում գտնվող իրանական պատվիրակությունն ամբողջ հոգով պաշտպանում է Իրանի շահերը. Փեզեշքիան Հայրենիքը պետք է պաշտպանել, և եթե այսօրվա իշխանությունները չեն պաշտպանում մեր հայրենիքը, մենք փոխելու ենք այդ իշխանություններին․ Արթուր Ավանեսյան Այ էսա նախկին ու ներկա Հայաստանների տարբերությունը․ Գրիգոր Բալասանյան Սա կանգնեցնել հնարավոր չէ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am