Խալիները փռած՝ սպասում են Սեյրան Օհանյանին
Հրապարակ օրաթերթը գրում է. Մի քանի ամիս շարունակ Հանրապետության 39 հասցեում տարվող շիննորոգման աշխատանքներից հետո Վիկտոր Դալլաքյանի դեռ չգրանցված կուսակցության գրասենյակը պատրաստ է, սակայն նա առայժմ գաղտնի է պահում կուսակցության անունը։ Չի պատասխանում նաեւ այն հարցին, թե պաշտոնաթող պաշտպանության նախարարն անդամակցելո՞ւ է իր կուսակցությանը եւ ինչ կարգավիճակով։ Սակայն գրասենյակ այցելողներին եթե հաջողվի բարձրանալ 2-րդ հարկ, ականատես կլինեն, որ երկու միանման աշխատասենյակ կա կողք կողքի։ Մեկի վրա Վիկտոր Դալլաքյանի անունն է, մյուս ցուցանակը դատարկ է՝ այստեղ մոտ ապագայում կփակցվի «Սեյրան Օհանյան» անուն-ազգանունը։ Ի դեպ, մենք տեղեկացանք, որ մինչ Դալլաքյանին «հարելը» Սեյրան Օհանյանը բանակցել է նաեւ այլ ուժերի հետ, բայց, ի վերջո, ընտրությունը կատարել է հօգուտ Սերժ Սարգսյանից նեղացած Դալլաքյանի։
