Եթե իմ հետ մի բան պատահի, նշանակում է՝ հավատացել եմ վարչապետին ու շաքարավազ եմ ներկրել

ՀՀ վարչապետի այն խոսքերը, թե «Այսօրվանից ամեն մարդ կարող է ցանկացած ապրանք ներկրել Հայաստան, համացանցում բուռն քննարկումների առիթ է տվել , նաև հումորային գրառումների պատճառ է դարձել: Ներկայացնում ենք մի քանի գրառում ֆեյսբուքյան օգտատերերից. «Հայաստանում բոլոր վարչապետերն ասում են, որ ցանկացած մեկը կարող է ցանկացած ապրանք ներմուծել, ու միշտ շաքարավազ մենակ Սամվել Ալեքսանյանն ա ուզում ներմուծի, իսկ բանան՝ Քեթրինի Միհրանը»,-գրել է Արմեն Գրիգորյանը։ «Վարչապետի ելույթից հետո որոշել եմ շաքար ներմուծել.... Հոգեհանգիստս երեքշաբթի, Սուրբ Արաղե եկեղեցու Զակուսկեցոց սրահում... »,-գրել է Վարուժան Բաբաջանյանը: «Եթե իմ հետ մի բան պատահի, նշանակում է՝ հավատացել եմ վարչապետին ու տախտակ … բանան ու շաքարավազ եմ ներկրել», -գրել է Անդրեյ Միսակյանը «Չգիտեմ ով ինչ է ուզում ներկրի, բայց ես ուզում եմ, որ հիպոտեկային վարկերի տոկոսները դառնան 2-4%, ինչպես շատ ու շատ երկրներում: Ու հաստատ դա են ուզում բոլոր երիտասարդ ընտանիքները»,-գրել է Տիգրան Սահակյանը: «Միայն ուրախ եմ, որ դաշտ է ազատվում բիզնեսով զբաղվել ցանկացողների ու համար, իսկ ու նաև տեսնում եմ մոնոպոլիաների վերացման սաղմերը...բայց լիելով լավատես թերահավատ` ուզում եմ վարչապետի խոսքերի ապացույցները տեսնեմ...»,-գրել է Նառա Ավետիսյանը: Հարցուպատասխանի՝ այս թեմայով հատվածը ներկայացնում ենք ամբողջությամբ՝ ստորև. -Պարոն վարչապետ, ես երեկ լսում էի կառավարության հարց ու պատասխանը, Ձեզ հարցրեցին՝ կոռուպցիայի, մոնոպոլիաների դեմ պայքարի մասին, Դուք ասացիք, որ շատ պարզ ձևով ենք պայքարելու՝ օրենքով: Բայց ես մտածում եմ՝ օրենքների մեջ մեր մոտ խնդիր չկա, մեր օրենքները չեն ենթադրում մոնոպոլիա, կոռուպցիա և այլն: Խնդիրը որտեղ է, ոնց է այդ ամենն առաջանում: Նույն Ձեր ասած դպրոցների տնօրեն, մայր, աղջիկ, կուսակցական: Այդ ողջ համակարգը մի տրամաբանություն ունի՝ գալիս են ընտրությունները, այդ մարդիկ ծառայություններ են մատուցում: Օլիգարխները այնպես չէ, որ օրենքները շրջանցելով են օլիգարխ դառնում: Իշխանությունը, բնականաբար, եթե նրանց 20 տարի ոչ ոք չի կարողանում գտնի, ոչ ոք էդ ոլորտը չի կարողանում կարգավորի, ուրեմն չեն ուզում կարգավորեն չէ՞: Դա պարզ տրամաբանություն է: Հիմա դառնում է փող-իշխանություն-փող շղթա, այդ մարդիկ ընտրությունների ժամանակ ծառայություն են մատուցում, իշխանությունը ընտրվում է, հետո ինքը թողնում է այդ մարդիկ հարստանան և ապրեն այնպես, ինչպես ուզում են: Սա օրենքի հետ կապ չունի, ընդհակառակը՝ լրիվ հակառակ դաշտում է: Դուք ո՞ր օղակից եք պատրաստվում այս շղթան կտրել: - Եթե դժվար չէ, Պետրոս, խնդրում եմ այդ հարցը նորից նայես: Հարցը բաժանենք 2 մասի: Ոնց ենք պայքարելու մոնոպոլիաների դեմ՝ արդար, հավասար պայմաններ ստեղծելով: Ո՞նց ենք պայքարելու կոռուպցիայի դեմ, քիչ առաջ հարցերից մեկին պատասխանեցի՝ այն գործիքակազմով, որն օրենքն ունի, որն օրենքը թելադրում է: Ես չեմ ասել օրենքով պայքարելու ենք մոնոպոլիայի դեմ, ես ասել եմ՝օրենքով պայքարելու ենք կոռուպցիայի դեմ, հավասար դաշտ ստեղծելով՝ պայքարելու ենք մոնոպոլիայի դեմ: Հիմնականում ամենաշատ դժգոհություն առաջացնողը ընտանիքի մեջ, կամպանիայի մեջ, քաղաքում, փողոցում, երկրում՝ դա անարդարությունն է: Այդ առումով, կարծում եմ, որ մեր ազգը շատ գրգռված, լավ առումով, ունի անարդարության նկատմամբ ըմբոստանալու հատկություն: Շուկայի փոքրությունը, այսպես, թե այնպես, բերելու է նրան, որ որոշակի ոլորտներում, որոշակի սեկտորներում մենք ունենալու ենք գերիշխող բիզնեսմեն, որովհետև ինքն ավելի էֆեկտիվ է աշխատում և այլն, և այլն: Ամբողջ խնդիրը այն է, թե ինքն ինչպես է դառնում գերիշխող. եթե դառնում է ադմինիստրատիվ լծակներով՝ քեզ թույլ են տալիս, Արամին թույլ չեն տալիս, այդ դեպքում առաջանում է անարդարություն: Եթե բնական մրցունակ դաշտում է՝ մեկ է էլի այդպես կմեկնաբանեն, ով որ այդ գերիշխողը չէ:Պետությունն այդ պարագայում ի՞նչ խնդիր ունի. մեր հակամոնոպոլ ծառայության միջոցով զսպի գերիշխողի ախորժակը, իսկ եթե արդարացի, մրցունակ դաշտում է դարձել գերիշխող, իրեն ճնշել, իհարկե՝ ոչ: Տեսեք, երկրի փոքրությունը բերում է նրան, պայմանական եմ ասում, նավթամթերքների մատակարարման մասով՝ մեծածախ ես առնում՝ գինդ ուրիշ է, նավով տեղափոխելու ժամանակ կարողանում ես նավ վարձել, ամբողջությամբ թե փոքր քանակով, սպասում ես երբ կլինի այդ նավը՝ նույնպես ծախսը ուրիշ է: Բայց դա նշանակում է, որ պետք է անպայման խոշոր մատակարար լինի՝ ոչ: Ուղղակի այսպես թե այնպես ժամանակի ընթացքում ես, դու կարող ենք այս բիզնեսը սկսենք: Մեզանից մեկն օբյեկտիվ պայմաններով դառնալու է գերիշխող, չեմ ասում բոլոր ոլորտներում, բայց ոլորտներ լինելու են : Այդ պարագայում անարդարության նկատմամբ զգացմունքը կլինի ոչ այնքան ընդգծված, ինչքան այսօր: Խոսքը դա է: Դրա համար մոնոպոլիայի դեմ պայքարը կամ դեմն առնելը հավասար, արդար դաշտ ստեղծելն է: Իսկ կոռուպցիայի դեմ ո՞նց ենք պայքարելու՝ ասացի, որ պետք է միջավայրը փոխենք, որպեսզի և որոշում կայացնելը դարձնենք ավելի թափանցիկ, հանրության համար հասկանալի, եթե փաստեր լինելու են՝ պետք է օգտագործել և կիրառել այն օրենքը, որ գոյություն ունի, որպեսզի դեմն առնենք: -Այսինքն՝ ես ճի՞շտ հասկացա, որ ամեն մարդ այսօր կարող է ցանկացած ապրանք ներկրի: - Շատ ճիշտ եք լսել, առանց որևէ պրոբլեմի: Երբ որ իմանաք, որ նման խոչընդոտ կա՝ անձամբ ինձ զանգահարում եք: asekose.am

դիտվել է 88 անգամ
Լրահոս
Սա պարզապես դիվանագիտական ձախողում չէ, այլ կառավարվող անորոշության սկիզբը. Դավիթ Անանյան Մի քանի նորություն և մեկ հարց. Արման Աբովյան Նոր մանրամասներ Իջևանի շենքերից մեկի տանիքում բռնկված հրդեհից Երեք կետ մնացել է չլուծված Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Իջևանում բնակելի շենքի տանիքում բռնկված հրդեհի հետևանքով տարհանվել է 25 բնակիչ, այրվել է շուրջ 150 քմ տարածք Նիկոլը երկրաշարժից մահաբեր է. Ռուբեն Մխիթարյան Ի՞նչ եղանակ է սպասվում 12-ից 16-ը Երևան-Արմավիր ավտոճանապարհին հրդեհ է բռնկվել «Լադա»-ում․ այն դարձել է ոչ շահագործելի Պիտի պատժվեն Արցախը հանձնողներն ու Արցախի հանձնումն արդարացնողները. Մետաքսե Հակոբյան Հայ Առաքելական եկեղեցին տոնում է Կրկնազատիկը (Նոր կիրակի) 18։05-ի դրությամբ որքան մարդ է ներկա եղել «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին Դեռևս չի կարելի կոչել լիրարժեք դեմ առ դեմ կամ անուղղակի բանակցություններ․ իրանագետ Վեհափառի օրհնությամբ Մայր Աթոռից Մասյացոտնի թեմ է բերվել Սուրբ Հովհաննես Մկրտչի սրբազան մասունքը Թբիլիսյան խճուղում բախվել են «Nissan Note»-ը, «ՎԱԶ 2101»-ը և «Mazda 6»-ը․ կան վիրավորներ Իմ խոստումն է՝ գալիք սեպտեմբերը և դրան հաջորդող յուրաքանչյուր ամիս խաղաղ է լինելու. Սամվել Կարապետյան Թող մարդիկ դատեն, թե ովքեր են սրանք... Իրաքում նոր նախագահ են ընտրել 11 ամիս անազատության մեջ․ նրանք անկոտրում պայքարողներ են․ Գեղամ Մանուկյան Իրան-ԱՄՆ բանակցությունների վերաբերյալ հակասական և խիստ սակավաթիվ տեղեկություններ են հայտնի․ իրանագետ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հայտարարված Զատկի հրադադարը մտել է ուժի մեջ Պակիստանում գտնվող իրանական պատվիրակությունն ամբողջ հոգով պաշտպանում է Իրանի շահերը. Փեզեշքիան Հայրենիքը պետք է պաշտպանել, և եթե այսօրվա իշխանությունները չեն պաշտպանում մեր հայրենիքը, մենք փոխելու ենք այդ իշխանություններին․ Արթուր Ավանեսյան Այ էսա նախկին ու ներկա Հայաստանների տարբերությունը․ Գրիգոր Բալասանյան Սա կանգնեցնել հնարավոր չէ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am