ԱՄՆ-ի ամենապահանջված հրուշակագործը հայուհի է. լուսանկարներ

Լաս Վեգասի ամենաշքեղ «Վին» խաղատան գլխավոր հրուշակագործ-դիզայներ Ֆլորա Աղաբաբյանը տարբեր միջազգային տորթերի փառատոնի հաղթող է։ Նրա պատրաստած հրուշակագործության գլուխգործոցները ցուցադրվում են տարբեր երկրների թանգարաններում։ Հայուհու տորթերի պատվիրատուներն են միլիադրատերեր Դոնալդ Տրամպը, Սթիվ Վինսը, դերասաններ Մել Գիբսոնը, Ջենիֆեր Լոպեսը, Ուիլ Սմիթը, երգչուհիներ Սելին Դիոնը, Բեյոնսեն, հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը, թենիսիստ Անդրե Աղասին, բասկետբոլիստ Մայքլ Ջորդանի եւ այլն։ Նախագահի թեկնածու Միտ Ռոմնիի համար նրա պատրաստած տորթը սկանդալի պատճառ դարձավ։ 4612883-0-4 Ռոմնիին քննադատեցին Սպիատկ տան տեսքով տորթ պատվիրելուհամար, քանի որ Հանրապետական կուսակցությունը պաշտոնապես նրան չէր առաջադրել։ 6a011570088124970c01348838064d970c Ֆլորան մանկուց պարով է զբաղվել, երկու անգամ ընդունվել է Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական իսնտիտուտ, սակայն ուսումը չի շարունակել։ Միացյալ նահանգներ է տեղափոխվել 33 տարեկանում։ Տորթ թխելով գումարներ է վաստակել նախ Ռուսաստանում, հետո տեղափոխվել ԱՄՆ։ «Երբ ԱՄՆ եկա, բացարձակ անգլերեն չէի խոսում, աշխատանքս շատ պատահական գտա, հայկական տեղ էր, մոտեցա խմորեղենի բաժին ու հարցրի, թե իրենց աշխատող պե՞տք է, նրանք շատ հավանեցին իմ աշխատանքներն ու ընդունեցին»,- պատմում է Ֆլորան։ Wynn_Gingerbread_2012Flora_CreditAlexKarvounis_Print-588 Հետագայում նա որոշել է աշխատել Լաս Վեգասում։ Մեկ տարի որպես հրուշակագործ միաժամանակ երեք խաղատանն է աշխատել։ «Շաբաթական աշխատում էի 96 ժամ, արթնանում էի առավոտյան ժամը 2.30-ին, 4-ից աշխատանքի անցնում, հետո հաջորդ աշխատանքս սկսում էր ժամը ցերեկը 1-ից, ավարտում էի երեկոյան 9-ին, անցնում երրորդ գործին։ Այդպես մեկ տարի, ինձ ասում էին, թե չեմ դիմանա, բայց դիմացա»,- պատմում է նա։ Տաս տարուց ավել է, Ֆլորան աշխատում է որպես  տորթերի ձեւավորող։ «Կարեւորը տորթ պատրաստելը չէ, շատ կարեւոր է այն հիմքից ամուր պահելը, որ կարողանան այն տեղափոխել։ Եղել են դեպքեր, երբ իմ պատրաստած տորթերը ինքնաթիռով մի քանի ժամ այլ երկրներ են տեղափոխել»,- ասում է հայ հրուշակագործը։ Իր պատվերների մեջ Ֆլորան ամենախենթերի թվին է դասում բաժանության տորթը, որում կինը դանակով հարվածում է ամուսնուն եւ նա արնաքամ է լինում։ Ֆլորա Աղաբաբյանը Օկլահոմայի Թուլսա քաղաքում կայացած հարսանեկան տորթերի աշխարհի մրցույթում շահել է գլխավոր մրցանակը: Նրա պատրաստած տորթերը վաճառվում են 20 հազար դոլարի սահմաններում։ Wnews.am-ը ներկայացնում է Ֆլորա Աղաբաբյանի գլուխգործոցներից մի քանիսը. Flora-purseab4b5c8fbbf0b2eea93d502652cd4cc9    

դիտվել է 358 անգամ
Լրահոս
Սա պարզապես դիվանագիտական ձախողում չէ, այլ կառավարվող անորոշության սկիզբը. Դավիթ Անանյան Մի քանի նորություն և մեկ հարց. Արման Աբովյան Նոր մանրամասներ Իջևանի շենքերից մեկի տանիքում բռնկված հրդեհից Երեք կետ մնացել է չլուծված Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Իջևանում բնակելի շենքի տանիքում բռնկված հրդեհի հետևանքով տարհանվել է 25 բնակիչ, այրվել է շուրջ 150 քմ տարածք Նիկոլը երկրաշարժից մահաբեր է. Ռուբեն Մխիթարյան Ի՞նչ եղանակ է սպասվում 12-ից 16-ը Երևան-Արմավիր ավտոճանապարհին հրդեհ է բռնկվել «Լադա»-ում․ այն դարձել է ոչ շահագործելի Պիտի պատժվեն Արցախը հանձնողներն ու Արցախի հանձնումն արդարացնողները. Մետաքսե Հակոբյան Հայ Առաքելական եկեղեցին տոնում է Կրկնազատիկը (Նոր կիրակի) 18։05-ի դրությամբ որքան մարդ է ներկա եղել «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին Դեռևս չի կարելի կոչել լիրարժեք դեմ առ դեմ կամ անուղղակի բանակցություններ․ իրանագետ Վեհափառի օրհնությամբ Մայր Աթոռից Մասյացոտնի թեմ է բերվել Սուրբ Հովհաննես Մկրտչի սրբազան մասունքը Թբիլիսյան խճուղում բախվել են «Nissan Note»-ը, «ՎԱԶ 2101»-ը և «Mazda 6»-ը․ կան վիրավորներ Իմ խոստումն է՝ գալիք սեպտեմբերը և դրան հաջորդող յուրաքանչյուր ամիս խաղաղ է լինելու. Սամվել Կարապետյան Թող մարդիկ դատեն, թե ովքեր են սրանք... Իրաքում նոր նախագահ են ընտրել 11 ամիս անազատության մեջ․ նրանք անկոտրում պայքարողներ են․ Գեղամ Մանուկյան Իրան-ԱՄՆ բանակցությունների վերաբերյալ հակասական և խիստ սակավաթիվ տեղեկություններ են հայտնի․ իրանագետ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հայտարարված Զատկի հրադադարը մտել է ուժի մեջ Պակիստանում գտնվող իրանական պատվիրակությունն ամբողջ հոգով պաշտպանում է Իրանի շահերը. Փեզեշքիան Հայրենիքը պետք է պաշտպանել, և եթե այսօրվա իշխանությունները չեն պաշտպանում մեր հայրենիքը, մենք փոխելու ենք այդ իշխանություններին․ Արթուր Ավանեսյան Այ էսա նախկին ու ներկա Հայաստանների տարբերությունը․ Գրիգոր Բալասանյան Սա կանգնեցնել հնարավոր չէ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am