«Նուբարաշեն» ՔԿՀ-ի պետի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց
«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի պետի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց՝ հանցակազմի բացակայությամբ: Այդ մասին «Փաստինֆո»-ի տեղեկությունը հաստատեց նաև ՔԿՀ-ի պետ Ռ. Ստեփանյանի պաշտպան Գեղամ Հակոբյանը: Այսպիսով, դեռևս 2016թ. ապրիլի 22-ին ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի որոշմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից առերևույթ իրենց պաշտոնեական լիրազորությունները չարաշահելու դեպքի առթիվ, որով էական վնաս է պատճառվել պետության օրինական շահերին, որը դրսևորվել է պետական հիմնարկի՝ քրեակատարողական հիմնարկի հեղինակազրկմամբ: 2016 թվականի մայիսի 7-ին ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի պետ Ռ.Ստեփանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով և ժամանակավորապես դադարեցվել նրա պաշտոնավարումը: Կատարված նախաքննության արդյունքներով, 2016թ. հոկտեմբերի 18-ին որոշում է կայացվել նշված քրեական գործով «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի պետ Ռ. Ստեփանյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնեու՝ վերջնիս արարքում հանցակազմի բացակայության հիմքով:
