Մոսկվայում հայազգի երկու քաղաքացիներին սպանողը հայ է
Հայազգի երկու քաղաքացիների` 43-ամյա Էդուարդ Նշանյանի ու 46-ամյա Արմեն Իսրայելյանի սպանության կասկածյալը հայ է՝ ոմն Սամվել, որը ՀՀ քաղաքացի է` 30-35 տարեկան: Նա ներկայումս հետախուզվում է։ Այս մասին Tert.am-ը տեղեկացավ Մոսկվայի ոստիկանության իր աղբյուրներից: Ոստիկանություն ահազանգը եղել է հոկտեմբերի 23-ին` սպանված Էդուարդ Նշանյանի քրոջից` Հասմիկ Նշանյանից: Էդուարդ Նշանյանն ունեցել է գլխի շրջանում հրազենային վնասվածքներ, իսկ Արմեն Իսրայելյանը, որը Երևանի Մալաթիա–Սեբաստիա վարչական շրջանի բնակիչ է, որովայնային: Ըստ մամուլի՝ հնարավոր է` Արմեն Իսրայելյանն ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի նախկին աշխատակիցն է՝ «Ձկնկուլ» մականվամբ, ով վերջինիս հետ ֆինանսական խնդիրներ է ունեցել։ Բնակարանը, որում հայտնաբերվել են դիերը, պատկանել է Էդիկ Հարությունյանին, որը նույնպես ՀՀ քաղաքացի է:
