Հայտնի է Նոր Մոսկվայում սպանված հայերի ինքնությունը
Նոր Մոսկվայի տարածքում սպանված հայերն են 43-ամյա Էդուարդ Նշանյանն ու 46-ամյա Արմեն Իսրայելյանը: Այս մասին Tert.am-ին հայտնեցին Մոսկվայի ոստիկանությունից: ՀՀ արտգործնախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանն իր ֆեյսբուքյան էջում այս առնչությամբ հետևյալ գրառումն է կատարել. «Ռուսաստանի իշխանությունների տրամադրած տեղեկատվությամբ՝ հայտնի է հոկտեմբերի 23-ին Մոսկվայում սպանված ՀՀ քաղաքացիների ինքնությունը: Առկա է գործով կասկածյալ, ով ներկայում գտնվում է հետախուզման մեջ: Հիշեցնենք, որ այսօր առավոտյան ՌԴ Նոր Մոսկվայի շրջանում գտնվող վարձակալված բնակարանում Հայաստանի երկու քաղաքացու դի էր հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքներով, ինչի մասին հայտնել էր է РИА Новости-ն` հղում կատարելով իրավապահ մարմինների աղբյուրին: ՌԴ Քննչական հանձնաժողովի տարածքային վարչության ներկայացուցիչը հայտնել էր, որ քրեական գործ է հարուցվել 105-րդ հոդվածի 2-րդ մասով («երկու և ավելի մարդկանց սպանություն»), որի համար առավելագույն պատիժը ցմահ ազատազրկումն է կամ մահապատիժը: Տեղեկացանք նաև, որ սպանված Էդուարդն ու Արմենը երևանցիներ են:
