Վահան Բադասյանը շարունակում է պնդել իր հայտարարությունը.Փաշինյան
« ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր, ազատամարտիկ Վահան Բադասյանի՝ ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանի մասին մամուլով արված հայտարարությունն է, մեղադրանքներ է ներկայացրել բանակի մատակարարման ոլորտում կոռուպցիոն ներգրավվածության մասին, մասնավորապես ալյուրի, հացի, հացահատիկի մասին: Ըստ Վահան Բադասյանի՝ պարոն Հակոբյանը կոռուպցիոն չարաշահումներ է թույլ տվել: Կարծում եմ՝ Կառավարությունը հատուկ ուշադրություն պետք է դարձնի այս խնդրին, և ԱԺ-ում հանդես գա հատուկ պարզաբանմամբ»,- ԱԺ-ում հայտարարեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ՝անդրադառնալով մամուլում հնչած երկու ահազանգերին: Փաշինյանը նկատեց, որ ՊՆ մամուլի խոսնակը այս խնդրի կապակցությամբ պարզաբանում տվել է, բայց, միևնույն է, ազատամարտիկ Վահան Բադասյանը շարունակում է պնդել իր հայտարարությունը:
