Պետրոս Ղազարյանին զանգելը հարցի լուծում չէ. Լևոն Զուրաբյանը՝ վարչապետի հայտարարության մասին
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին ԱԺ ՀԱԿ խմաբկցության պատգամավոր Լևոն Զուրաբյանն անդրադարձավ Կարեն Կարապետյանի հայտարարություններից մեկին, որը վերջինս արել էր 4 լրագրողների հետ հանդիպման ժամանակ.
«Նոր վարչապետը հայտարարում է, որ բոլորն, այսուհետև կարող են զբաղվել ներկրմամբ՝ առանց խոչընդոտների։ Իսկ եթե խոչընդոտներ լինեն, առաջարկել է Պետրոս Ղազարյանին՝ զանգահարել իր հեռախոսին և հայտնել այդ խոչընդոտների մասին։ Կարծում եմ՝ դա հարցի լուծման մեխանիզմ չէ: Առաջարկում եմ հրավիրել ԱԺ լսումներ, այս հարցերը դարձնենք լուրջ քննարկման առարկա։ Շատ կարևոր է, որ թափանցիկ քննարկվեն այս հարցերը, ու հասկանանք՝ ինչ է կատարվում մենաշնորհների ոլորտում, ինչ անել, որ վերացվեն այդ ապօրինի մենաշնորհները: Սա հասարակությանը հուզող ամենակարևոր հարցերից մեկն է, եթե ոչ ամենակարևորը»:
