Ովքե՞ր էին մեղավոր, որ քառօրյա պատերազմում ունեցանք տարածքային և մարդկային կորուստներ
ԱԺ նիստի մեկնարկին այսօր «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հայտարարեց, որ ապրիլյան պատերազմին ունեցանք կորուստներ, սակայն ԱԺ-ն դա քննության առարկա չդարձրեց, թե ովքեր էին մեղավոր. «Եղան նաև տարածքային կորուստներ, և պաշտոնյաներից մեկն ասաց, որ եթե ցանկություն կա, կարող են գնալ ու հետ վերցնել դրանք: Այդ հերոսներն էին, որ հայտարարեցին, որ ուզում են գնան ու ազատագրեն, սակայն նրանց բանտարկել են: Ես հորդորում եմ՝ քննարկման առարկա դարձնել այս հարցը նիստի կամ հանձնաժողովների միջոցով»: « Մենք չունենք նաև պատասխան համապատասխան պաշտոնյաներից, նրանցից մեկն էլ հայտարարեց՝ եթե ցանկություն կա, թող գնան ազատագրեն: Մեր հերոսները ցանկություն հայտնեցին և այժմ կալանավորված են: Սա ևս պետք է քննարկման առարկա դառնա, որպեսզի մեր հերոսնեը, որոնք հանիրավի բանտախցերում են, ազատ արձակվեն»,- նշեց Զարուհի Փոստանջյանը: Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը հակադարձեց, թե չի կարծում, որ քննարկելու հարց կա և մեղավորներ կան, այնուամենայնիվ, նա խորհուրդ տվեց, որ եթե հարկ է համարում, Զ. Փոստանջյանը իր բարձրացրած հարցերի քննարկման համար դիմի հանձնաժողովներին:
