Զուրաբյանն առաջարկում է մենաշնորհների դեմ պայքարի իր տարբերակը
«Առաջարկում եմ մենաշնորհերի վերաբերյալ լսումներ կազմակերպել: Լայն սպառման ապրանքների շուկաներում մենաշնորհները դարձել են Հայաստանում ամենամեծ կոռուպցիոն չարիքը: Դրա պատճառով տուժում են սպառողները, բնաչությունը, թոշակառուները, սոցիալապես անապահով վիճակում գտնվող մարդիկ, ովքեր ստիպված են գնել սննդամթերք արհեստականորեն ուռճացված գներով, տուժում է բիզնեսը, քանի որ մրցակցության համար շուկան փակ է, չհիմնավորված ծախսեր կան»,-ԱԺ-ում նման առաջարկությամբ հանդես եկավ ԱԺ պատգամավոր Լեւոն Զուրաբյանը: Նա նշեց, որ ցանկանում է լսումներ կազմակերպել՝ հասկանալու, թե ինչ է կատարվում այդ ոլորտում եւ ինչ միջոցառումներ կարելի է ձեռնարկել ապօրինի մենաշնորհները վերացնելու համար: Առաջարկությանն ի պատասխան՝ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը ասաց, որ պետք է սպասել, տեսնել՝ կառավարությունն ինչ է անելու եւ անհրաժեշտության դեպքում հրավիրել կառավարությանը քննարկման:
