15 տարի Մովսես Հակոբյանի եղբայրը շահում է մրցույթը. նրա թխած հացը զինվորների մեծ մասը չի ուտում

Արցախյան պատերազմի վետերան, նախկին զինվորական Վահան Բադասյանը օրերս Facebook-ի իր էջում` դիմելով ՀՀ նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանին, հայտարարել էր. «Հարգարժան պարոն վարչապետ, ՀՀ զինված ուժերի Գլխավոր շտաբի պետը, լինելով նախկինում ՀՀ ՊՆ ՆՏԱԴ-ի պետ-փոխնախարար, չարաշահելով իր պաշտոնական դիրքը, խախտելով գնումների մասին օրենքը, շուկայականից զգալի բարձր գներով իր ձեռնարկության եւ ՊՆ-ի միջեւ կնքել է ցորենի գնման պայմանագիր, ինչի արդյունքում՝ բանակից յուրացվել է մի քանի տասնյակ միլիոն դրամ։ Այս երեւույթն է կոռուպցիայի երեւույթ, թե՞ նույն դպրոցում մայր ու աղջկա՝ որպես մանկավարժ աշխատե՞լը։ Կարո՞ղ եք պատասխանատվության ենթարկել Գլխավոր շտաբի  պետին։ Կամ եթե ես զրպարտում եմ Գլխավոր շտաբի պետին, ինձ պատասխանատվության կենթարկե՞ք։ Իսկ ընդհանրապես իրավապահ եւ անվտանգության մարմիններին այս եւ նման երեւույթները չեն հետաքրքրո՞ւմ։ Սիրով, հույսով եւ հոժարությամբ սպասում եմ բոլորիդ արձագանքին` վերացնելու այս ազգակործան երեւույթները, որի պատճառով առաջնագծում զոհվում են ժողովրդի զավակները»։ Դրան հաջորդեց  ՀՀ պաշտպանության նախարարի  մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանի պարզաբանումը։ «ՀՀ ՊՆ ալյուրի մատակարարման մրցույթներին, որոնք անցկացվել են մի քանի չափաբաժիններով եւ փուլերով, մասնակցել են տասնյակ ընկերություններ։ Մրցույթների համար հաշվարկային նախնական գինը եղել է 220 դրամ 1 կգ 1-ին կարգի ալյուրի համար։ Նշված ընկերությունների մեջ եղել են նաեւ ընկերություններ Արցախից։ Պարոն Բադասյանի ներկայացրած «Սիփան» ընկերությունը, որը կապ չունի ՀՀ ԶՈւ ԳՇՊ գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանի հետ, մասնակցել է ամենափոքր չափաբաժիններից մեկի մրցույթին։ (Մրցույթներում եղել են նաեւ 5 անգամ ավելի մեծ չափաբաժիններ)։ Նույն չափաբաժնի համար պայքարել է նաեւ մեկ այլ ընկերություն, որի առաջարկած գինը ավելի բարձր է եղել։  Այլ չափաբաժնի համար մրցույթներում հաղթել են նաեւ արցախյան 5 այլ ընկերություններ։ Հաղթող ընկերությունները մատակարարել են 164-173 դրամ գներով», հայտարարեց Հովհաննիսյանը։ Դրանից հետո Բադասյանը «ՉԻ»-ի հետ զրույցում հայտարարեց, թե Հովհաննիսյանը ստում է։ Այս թեմայի շուրջ էլ զրուցել ենք նախկին զինվորականի հետ։ - Պարոն Բադասյան, Ձեր գրառմանը պատասխանել են ու հերքել են Ձեր հայտարարության մեջ տեղ գտած մտքերը։ - Հավաստիացնում եմ Ձեզ, որ Արծրուն Հովհաննիսյանն ուղղակի ստում է։ Տեսեք, «Սիփան» ընկերության հետ, ասում են՝ Զինված ուժերի շտաբի պետ Մովսես Հակոբյանը կապ չունի, չէ՞։ Եթե «Սիփան» ընկերության տնօրենը Մովսես Հակոբյանի եղբայրն է, եւ Մովսես Հակոբյանը միշտ հսկում է դրա գործունեությունը, ինչպե՞ս կապ չունի։ Ընկերությունը զբաղվում է հացաթխմամբ։ Գործունեությունը իրականացնում է մի «գարաժի» մեջ։ Հացաթխման գործընթացի ժամանակ պահպանված չեն օրենքի պահանջներն ու սանիտարական նորմերը։ Խոսքը միայն մաքրության մասին չէ։ Առկա է համապատասխան քառակուսու խնդիրը, բացի այս, ձեռնարկությունը հարահոս պետք է լինի, պետք է ունենա ալյուրի պահեստ, հացաթխման սրահ, հացի պահեստ, կանանց եւ տղամարդկանց համար հանդերձարաններ, լոգախցիկներ։ Սա է կարգը, որը ՊՆ-ի կողմից անպայման վերահսկվում է։ Էլ չեմ ասում, որ պահեստի լրացուցիչ ալտերնատիվ հոսանքի աղբյուր պետք է լինի, այսինքն` գեներատորներ պետք է լինեն՝ առնվազն 37-75 կիլովատ։ Ահավոր պայմաններում իրականացվում է մի քանի զորամասերի հացաթխում։ Այսինքն՝ սա կապ ունի՞, թե՝ չունի։ Ես կասեի, որ Արծրուն Հովհաննիսյանը պարզապես լկտիաբար ստում է։ Չի կարելի ստել, սուտը լավ բան չէ, հատկապես՝ պաշտպանության նախարարի խոսնակի համար։ Եթե այսօր սա է ստում, վաղը կարող է ուրիշ բան ստել, որը ծանր կանդրադառնա մեր պաշտպանության վրա։ Եթե նա այս հարցում է ստում, կարող է այլ հարցերում էլ ստել։ Ինչ վերաբերում է նրա նշած մյուս փաստերին... գիտեք, ժամանակին Սերժ Սարգսյանը ասաց, որ թղթով ամեն ինչ նորմալ է նրանց մոտ։ Թղթերով, իհարկե, նորմալ է, այսինքն՝ այս մի ձեռնարկությունն է հաղթել, մյուսը՝ չի հաղթել։ էդ ինչպե՞ս է, որ հանկարծ վերջին 10-15 տարվա մեջ նույն ձեռնարկությունն է հաղթում՝ «Սիփանը»։ Միրզաբեկյան Ալիկի ձեռնարկությունը չի հաղթում, չի կարողանում հաղթել, բայց Մովսես Հակոբյանի «Սիփանը» միշտ հաղթում է։ Գոնե մի տարի չկարողանա հաղթի, էլի։ (Ալիկ Միրզաբեկյանը մինչեւ ապրիլի 26-ը եղել է ՀՀ պաշտպանության նախարարի  տեղակալ-նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետ-խմբ.)։ - Այսինքն՝ 15 տարի շարունակ Մովսես Հակոբյանի եղբոր ՍՊԸ՞-ն է շահում հայտարարված մրցույթը։ Ալիկ Միրզաբեկյանն էլ է մասնակցել, բայց չի շահե՞լ։ - Այո, որովհետեւ Միրզաբեկյանը փոխնախարար չէ այլեւս։ - Փոխնախարար եղած ժամանակ մասնակցել ու շահե՞լ է, թե՝ ոչ։ Ասում եք 15 տարի է Հակոբյաններն են շահում։ Միրզաբեկյանն էլ չի շահում, որովհետեւ փոխնախարար չէ։ Որ փոխնախարար էր` շահո՞ւմ էր։ - Միշտ էլ շահել են։ Միրզաբեկյանի եղբայրը հիմա էլ է թխում։ Մի փաստ ասեմ։ Նրանք՝ ե՛ւ հացաթխման մրցույթն են շահել, ե՛ւ ալյուրի մրցույթն են շահել։ Այսինքն՝ ցորենը գնում են, ալյուր են սարքում եւ ալյուրն են հանձնում։ Այդ մրցույթում էլ պարտավոր են, օրինակ, հաշվի առնել ալրաղացի հզորությունը։ Դրա արտադրողականությունը ժամում 100 կիլոգրամ է։ Դա ալրաղաց չէ, դա խաղալիք է։ Կոֆեաղացի նման մի սարքավորում է դրված, որով անորակ ալյուր են ստանում։ Ամգամ ցորենն են առանց լվանալու օգտագործում։ Էդ ինչպե՞ս է, որ «Երմի» ՍՊԸ-ի, «Գառնի» ՍՊԸ-ի, «Պոբեդա» ՍՊԸ-ի նման ձեռնարկությունները, որոնք ժամում տոննաներ են աղում, չեն կարողանում մրցույթ շահել։ Իսկ «Սիփանն» անընդհատ շահում է։ Հիմա ասում եմ՝ «Սիփանը» անորակ հաց է թխում, եւ նրա թխած հացը զինվորների մեծ մասն այսօր չի ուտում։  - Ձեր նշած ալրաղացները Ղարաբաղո՞ւմ են։ - Այո, Արցախում են գործում։ Էդ ալրաղացները հարկեր են վճարում, մեծաքանակ աշխատողներ ունեն, շուկայում մրցում են իրար հետ, բայց մրցույթ չեն շահում։ - Ձեր նշած խոշոր ալրաղացների մասին է, չէ՞, խոսքը։ - Այո, որոնք չեն շահել։ «Սիփան» ձեռնարկությունն է հաղթել, Մովսես Հակոբյանի եղբայրն է շահել, Մովսես Հակոբյանն էլ հետը գործ չունի։ Որ էդպես է, Արծրուն Հովհաննիսյանն էլ Պաշտպանության նախարարության հետ կապ չունի։ Կամ ինչո՞ւ է ինքը հերքում։ Այսինքն՝ դուրս է գալիս, որ ես սո՞ւտ եմ ասում։ Եթե սուտ եմ ասում, ուրեմն  իմ ասածները ծանր մեղադրանքներ ու զրպարտություն են, կարող են դատի տալ, ու իրավապահ մարմինները թող զբաղվեն։ - Այսինքն՝ Դուք Ձեր հայտարարության փաստական հիմքերն ունե՞ք պահված։ - Չէ, իմ ձեռքի տակ չէ։ Կարող եմ տանել ալրաղացները ցույց տալ լրագրողական խմբերի։ Չպիտի թողնեն, որ այսպիսի ալրաղացը ընդհանրապես գործ շահի։ «Սիփանի» ունեցածը ֆերմերային ալրաղաց է, որը բացառիկ մասնավոր ալրաղաց է, այն մասնավոր ձեռնարկության համար կարող է հաց ապահովել։ Չլվացված ցորենն արդեն մեծ մինուս է։ Խոշորները տանում-լվանում են ցորենը, նոր աղում են, սրանք փոշին էլ հետն են աղում, ու դա գնում է հացի մեջ, հացն էլ անորակ է դառնում։ - Քանի՞ զորամասի է սպասարկում «Սիփանը»։ - 4 զորամասի։ Օրական մի քանի տոննա հաց է թխում։  Ամոթ է, որ ստում է Արծրուն Հովհաննիսյանը, ո՞վ է հանձնարարում, որ ստի։ Հարցազրույցը՝ ՉԻ-ի  

դիտվել է 20 անգամ
Լրահոս
Սա պարզապես դիվանագիտական ձախողում չէ, այլ կառավարվող անորոշության սկիզբը. Դավիթ Անանյան Մի քանի նորություն և մեկ հարց. Արման Աբովյան Նոր մանրամասներ Իջևանի շենքերից մեկի տանիքում բռնկված հրդեհից Երեք կետ մնացել է չլուծված Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Իջևանում բնակելի շենքի տանիքում բռնկված հրդեհի հետևանքով տարհանվել է 25 բնակիչ, այրվել է շուրջ 150 քմ տարածք Նիկոլը երկրաշարժից մահաբեր է. Ռուբեն Մխիթարյան Ի՞նչ եղանակ է սպասվում 12-ից 16-ը Երևան-Արմավիր ավտոճանապարհին հրդեհ է բռնկվել «Լադա»-ում․ այն դարձել է ոչ շահագործելի Պիտի պատժվեն Արցախը հանձնողներն ու Արցախի հանձնումն արդարացնողները. Մետաքսե Հակոբյան Հայ Առաքելական եկեղեցին տոնում է Կրկնազատիկը (Նոր կիրակի) 18։05-ի դրությամբ որքան մարդ է ներկա եղել «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին Դեռևս չի կարելի կոչել լիրարժեք դեմ առ դեմ կամ անուղղակի բանակցություններ․ իրանագետ Վեհափառի օրհնությամբ Մայր Աթոռից Մասյացոտնի թեմ է բերվել Սուրբ Հովհաննես Մկրտչի սրբազան մասունքը Թբիլիսյան խճուղում բախվել են «Nissan Note»-ը, «ՎԱԶ 2101»-ը և «Mazda 6»-ը․ կան վիրավորներ Իմ խոստումն է՝ գալիք սեպտեմբերը և դրան հաջորդող յուրաքանչյուր ամիս խաղաղ է լինելու. Սամվել Կարապետյան Թող մարդիկ դատեն, թե ովքեր են սրանք... Իրաքում նոր նախագահ են ընտրել 11 ամիս անազատության մեջ․ նրանք անկոտրում պայքարողներ են․ Գեղամ Մանուկյան Իրան-ԱՄՆ բանակցությունների վերաբերյալ հակասական և խիստ սակավաթիվ տեղեկություններ են հայտնի․ իրանագետ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հայտարարված Զատկի հրադադարը մտել է ուժի մեջ Պակիստանում գտնվող իրանական պատվիրակությունն ամբողջ հոգով պաշտպանում է Իրանի շահերը. Փեզեշքիան Հայրենիքը պետք է պաշտպանել, և եթե այսօրվա իշխանությունները չեն պաշտպանում մեր հայրենիքը, մենք փոխելու ենք այդ իշխանություններին․ Արթուր Ավանեսյան Այ էսա նախկին ու ներկա Հայաստանների տարբերությունը․ Գրիգոր Բալասանյան Սա կանգնեցնել հնարավոր չէ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am