Արտակարգ դեպք Երևանում

Այսօր՝ հոկտեմբերի 23-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։20-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արաբկիր վարչական շրջանի Հակոբ Հակոբյան փողոցի թիվ 9/1 շենքի 13-րդ հարկից մի տղամարդ սպառնում է ինքնասպանության նպատակով ցած նետվել։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը, փրկարարական ծառայության կապիտան Լևոն Շահինյանի գլխավորությամբ։ Տեղում էր նաև նույն ծառայության հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչ փրկարար ծառայության ավագ լեյտենանտ՝ Տիգրան Սարգսյանը։ Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Արթուր Հովհաննիսյանի գլխավորությամբ։ Տեղում էին նաև Երևանի թիվ 5, թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատները 1 մարտական հաշվարկով ինչպես նաև Երևանի 1-03 շտապօգնության հերթապահ խումբը։ Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ շենքը 14 հարկանի է և քաղաքացուն տևական ժամանակ փրկարաներն ու ոստիկանները համոզում էին, որ նա չդիմի այդ ծայրահեղ քայլին։ Բարեբախտաբար ոստիկանության Արաբկիրի բաժնի պետ Ա․ Հովհաննիսյանին հաջողվեց քաղաքացուն համոզել, որպեսզի նա հրաժարվի այդ քայլից, որից հետո նրան տեղափոխեցին ոստիկանության Արաբկիրի բաժին։ Գ․ Շամշյանի տեղեկություններով այդ քաղաքացին Երևանի բնակիչ, 51-ամյա Մարատ Մովսիսյանն է, ով ոստիականության բաժնի պետի հետ զրույցում ասում էր, որ ինչ-որ մարդիկ հետապնդում են իրեն, այդ թվում՝ Ռազմական ոստիկանության ծառայողներ, և ինքը չունի մշտական բնակության վայր, ու քանի որ իրեն հետապնդողները չեն պատժվում՝ ինքը որոշել է ինքնասպան լինել։ Փաստի առթիվ ոստիկանության Արաբկիրի բաժնի հետքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել։

դիտվել է 2 անգամ
Լրահոս
Սա պարզապես դիվանագիտական ձախողում չէ, այլ կառավարվող անորոշության սկիզբը. Դավիթ Անանյան Մի քանի նորություն և մեկ հարց. Արման Աբովյան Նոր մանրամասներ Իջևանի շենքերից մեկի տանիքում բռնկված հրդեհից Երեք կետ մնացել է չլուծված Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Իջևանում բնակելի շենքի տանիքում բռնկված հրդեհի հետևանքով տարհանվել է 25 բնակիչ, այրվել է շուրջ 150 քմ տարածք Նիկոլը երկրաշարժից մահաբեր է. Ռուբեն Մխիթարյան Ի՞նչ եղանակ է սպասվում 12-ից 16-ը Երևան-Արմավիր ավտոճանապարհին հրդեհ է բռնկվել «Լադա»-ում․ այն դարձել է ոչ շահագործելի Պիտի պատժվեն Արցախը հանձնողներն ու Արցախի հանձնումն արդարացնողները. Մետաքսե Հակոբյան Հայ Առաքելական եկեղեցին տոնում է Կրկնազատիկը (Նոր կիրակի) 18։05-ի դրությամբ որքան մարդ է ներկա եղել «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին Դեռևս չի կարելի կոչել լիրարժեք դեմ առ դեմ կամ անուղղակի բանակցություններ․ իրանագետ Վեհափառի օրհնությամբ Մայր Աթոռից Մասյացոտնի թեմ է բերվել Սուրբ Հովհաննես Մկրտչի սրբազան մասունքը Թբիլիսյան խճուղում բախվել են «Nissan Note»-ը, «ՎԱԶ 2101»-ը և «Mazda 6»-ը․ կան վիրավորներ Իմ խոստումն է՝ գալիք սեպտեմբերը և դրան հաջորդող յուրաքանչյուր ամիս խաղաղ է լինելու. Սամվել Կարապետյան Թող մարդիկ դատեն, թե ովքեր են սրանք... Իրաքում նոր նախագահ են ընտրել 11 ամիս անազատության մեջ․ նրանք անկոտրում պայքարողներ են․ Գեղամ Մանուկյան Իրան-ԱՄՆ բանակցությունների վերաբերյալ հակասական և խիստ սակավաթիվ տեղեկություններ են հայտնի․ իրանագետ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հայտարարված Զատկի հրադադարը մտել է ուժի մեջ Պակիստանում գտնվող իրանական պատվիրակությունն ամբողջ հոգով պաշտպանում է Իրանի շահերը. Փեզեշքիան Հայրենիքը պետք է պաշտպանել, և եթե այսօրվա իշխանությունները չեն պաշտպանում մեր հայրենիքը, մենք փոխելու ենք այդ իշխանություններին․ Արթուր Ավանեսյան Այ էսա նախկին ու ներկա Հայաստանների տարբերությունը․ Գրիգոր Բալասանյան Սա կանգնեցնել հնարավոր չէ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am