«Ընտրությունների» բոյկոտ և ընդվզում. Հայտարարություն
Ժիրայր Սեֆիլյանն ու Վարուժան Ավետիսյանը հանդես ենեկել ծավալուն հոդվածով, որն ամբողջությամբներկայացնում ենք ստորև. 2015թ. կանխատեսել էինք, որ առնվազն 2017թ. իրական, այսինքն՝ Հայաստանում ապրող, ընտրազանգվածի մեծամասնությունը կհայտնվի ռեժիմի վերահսկողության տակ: Եվ այդ կանխատեսման վրա հիմնվելով եզրակացրել էինք, որ այլևս անհնար է հույս փայփայել, թե ընտրությունների միջոցով կարելի է հեռացնել ռեժիմին, ուստի նրան հնարավոր է հեռացնել միայն ընդվզման միջոցով:Արդեն իրականացած այս կանխատեսման համար բավարար էր դիտարկել այն գործընթացները, որոնց պատճառով. ա) ընդդիմադիր և ակտիվ ընտրողների քանակը արագ տեմպերով նվազում է, քանի որ հատկապես նրանք են շարունակում զանգվածաբար հեռանալ երկրից,բ) ընդդիմադիր և ակտիվ ընտրողները շոշափելի քանակով և արագ տեմպերով կորցնում են տնտեսական ու քաղաքական անկախությունը և իրենց հաշվին ավելացնում ռեժիմի վերահսկողության տակ գտնվող ընտրազանգվածը:Հայաստանյան իրականությանը քաջածանոթ բոլոր ողջամիտ և ազնիվ մարդկանց համար մեր այս տեսակետն այլընտրանք չունի: Սակայն երկու հանգամանք մեզ դրդեցին նախկինում ներկայացրած մեր փաստարկումների հաշվառմամբ ավելի հանգամանալից կերպով անդրադառնալ հարցին: Այդ հանգամանքներն են.ա) «Սասնա Ծռեր» խմբավորման գործողության ազդեցությամբ հասարակության և ամբողջ հայության շրջանում, պետական կառավարման համակարգում, առաջին հերթին՝ քաղաքական դաշտում և արտաքին հարաբերությունների ասպարեզում առաջացած նոր իրավիճակը, որը ոչ միայն ավելի հիմնավոր է դարձնում մեր տեսակետը, այլև պահանջում է օր առաջ կյանքի կոչել այն:բ) հերթական անգամ ռեժիմին լեգիտիմացնող, և ըստ այդմ՝ մեզ սպառնացող գոյութենական ճգնաժամի խորացմանը նպաստող ընտրություններին մասնակցելու գործողությունները, որոնք այդ նոր իրավիճակն անտեսելով համառորեն շարունակում է կատարել իրեն ընդդիմադիր անվանող կուսակցությունների մեծամասնությունը:Այս հանգամանքի հաշվառմամբ դիտարկենք մեր տեսակետի նորովի հիմնավորումը հասարակական, ներքաղաքական և արտաքին հարաբերությունների փոխկապված համատեքստերում՝ զուգահեռաբար նկատի ունենալով դրանցում ռեժիմի, կուսակցությունների և ընտրողների վարքագծի կարևոր պարամետրները: Հասարակական համատեքստ «Սասնա Ծռեր»-ի գործողությունը քաղաքականապես ակտիվ մարդկանց ցույց տվեց ընդվզման մեթոդի արդյունավետությունը և նրանց շրջանում վերջնական ու անդառնալի կերպով ամրագրեց այն մոտեցումը, որ ընտրություններին մասնակցելն անիմաստ է, ուստի ռեժիմին կարելի է ծնկի բերել միայն ընդվզմամբ: Դա էր նաև պատճառը, որ ՊՊԾ գնդից «Սասնա Ծռեր» խմբավորման դուրս գալուց և ձերբակալվելուց հետո հանրահավաքային ալիքը մարեց: Մարդիկ այլևս չեն ցանկանում մասնակցել այնպիսի միջոցառումների, որոնք կապված չեն ուժային դիմադրության բաղադրիչ ունեցող ընդվզման հետ: ՏԻՄ ընտրությունների արդյունքներն էլ իրենց հերթին նպաստում են այդպիսի արմատական տրամադրությունների ծավալմանը:Ընդդիմադիր ընտրողները նախկինում մոբիլիզացվում էին միայն նախագահական ընտրությունների ժամանակ: Այդ երևույթն ուներ երկու հիմնական պատճառ: Առաջինն այն է, որ պետական կառավարման համակարգը խանական բուրգ է, ուստի բուրգի գլխին կանգնած անձին փոխելու հույսը համախմբում էր մարդկանց: Երկրորդ պատճառը կապված է համակարգի կառուցվածքի, բովանդակության և դրանց վերաբերյալ հասարակական ընկալումների հետ: Համակարգի մաս կազմող կուսակցությունները կայացած չեն, չունեն գաղափարախոսական-ծրագրային իրական բովանդակություն, ուստի ընտրողները նրանց տարբերում են ոչ թե գաղափարներով ու ծրագրերով, այլ՝ առաջին դեմքերով: Ընդ որում՝ կուսակցություններն ընկալվում են որպես դրանց առաջին դեմքերի կցորդներ, որոնց միակ առաքելությունը այդ առաջին դեմքերին երբևէ նախագահ դարձնելն է: Հակառակ պարագայում դրանք քաղաքական կատեգորիա չեն համարվում և քաղաքական հետաքրքրություն չեն ներկայացնում: Միակ բացառությունը ՀՅԴ-ն է իր անցյալի շնորհիվ, սակայն նրա ղեկավարության հատկապես վերջին շրջանի գործունեությունը վարկաբեկում է ոչ միայն նրան, այլև կուսակցություն երևույթն առհասարակ:Նման իրավիճակում ընտրողների մեծ մասի վարքագիծը որոշում է ոչ թե գաղափարական-գիտակցական, այլ անձերով պայմանավորված հոգեբանական գործոնը: Այս ամենի հետևանքով քաղաքացիները քաղաքական վարքագիծ են դրսևորում միայն այն դեպքում, երբ գործ ունեն անձերի, այլ ոչ թե կուսակցությունների հետ: Դրա վկայությունն է թեկուզ այն փաստը, որ մինչ օրս խորհրդարանական ընտրությունները ոչ մի լուրջ ներքաղաքական գործընթաց չեն հարուցել, իսկ հասարակությունն անմիջապես հաշտվել է դրանց կեղծված արդյունքների հետ:Ծանրակշիռ ապացույց է նաև այն հանգամանքը, որ նախագահական ընտրությունների ժամանակ փաստացի հաղթած ընդդիմադիր թեկնածուների ղեկավարած կուսակցությունները խորհրդարանական ընտրություններում շատ քիչ ձայներ են ստացել:Նման իրավիճակում, երբ արդեն չկան նախագահական ընտրություններ, նախագահի ինստիտուտը փաստացի զրոյացվել է, նրա մոբիլիզացնող հատկությունը մարդկանց ընկալումների մեջ լղոզվում ու տարրալուծվում է, և քաղաքացիներն այլևս ընտրությունների հետ լուրջ հույսեր չեն կապում:Այն պայմաններում, երբ միակ լուծումը համարվում է ընդվզումը, «ընտրություն» երևույթի, ուստի նաև դրա միջոցով աշխատող քաղաքական ուժերի ու գործիչների նկատմամբ խորանում և գերակշռող են դառնում անվստահության, մերժման և անգամ՝ հակադրվելու տրամադրությունները: Նման տրամադրությունների ձևավորմանը էապես նպաստում է այն հանգամանքը, որ ընտրություններն իրավացիորեն համարվում են ռեժիմի վերարտադրության մեխանիզմ, իսկ դրանց մասնակցելը՝ ռեժիմին լեգիտիմացնող գործողություն:Անհասկանալի և անընդունելի է դառնում անգամ ընտրությունները որպես ընդվզման առիթ դարձնելու մարտավարությունը, քանի որ նախ՝ մարդիկ ուզում են օր առաջ փոփոխության հասնել, ապա նաև՝ վերը նշված պատճառներով մարդկանց համար հասկանալի է դարձել, որ իմաստ չունի հերթական անգամ լեգիտիմացնել ռեժիմին, ինչ է թե դա կարող է դառնալ կամ չդառնալ ընդվզման առիթ: Այս առումով որոշիչ է այն հանգամանքը, որ ընտրողների ամենաակտիվ մասը չի մասնակցելու ընտրություններին, ուստի նաև չի պայքարելու դրա արդյունքների համար: Ներքաղաքական համատեքստ Ներքաղաքական կյանքը զրոյացել է, կուսակցությունները չեն կայացել, եղածն էլ փոշիացել է ու գրեթե ամբողջությամբ հայտնվել ռեժիմի վերահսկողության տակ: Այս և վերը նշված հասարակական ընկալումների փոփոխությունների պատճառով կուսակցությունները գրեթե ամբողջությամբ կորցրել են նախկինում ունեցած քիչ թե շատ կայուն ընտրազանգվածները:Ընտրությունների ժամանակ ռեժիմը հանդես է գալու մեկ ուժի տեսքով, մինչդեռ «ընդդիմությունը» լինելու է գերմասնատված ու փոշիացած: Դրա վառ օրինակը Գյումրիի ՏԻՄ ընտրություններն էին:Քաղաքական վերնախավը ինչպես ռեժիմի, այնպես էլ «ընդդիմության» մասով չի յուրացրել ժողովրդավարական մշակույթը և չի կրում այն, ուստի նրա մասնակցությամբ ընտրությունների փոխարեն լինելու է քաղաքական առևտուր և բեմականացում:Սահմանադրության 89-րդ հոդվածը պարտադիր է համարում խորհրդարանական մեծամասնության ձևավորումը: Նման իրավիճակում ռեժիմի հետ մրցակցելու կարողություն չունեցող փոքր և թույլ «ընդդիմադիր» կուսակցություններն իրար հետ են մրցելու «ընդդիմության» համար նրա հատկացրած փոքաթիվ տեղերի համար և միմյանց ջլատելով էլ ավելի թույլ, փոշիացած ու քիչ ձայներով են հասնելու եզրագծին կամ ուղղակի դուրս են մնալու պայքարից: Այս երևույթն իր համար արդյունավետ դարձնելու համար ռեժիմը կարող է ասպարեզ նետել բազմաթիվ գրպանային կուսակցությունների և ստեղծել կառավարելի քաոս:Իր հերթին՝ ռեժիմն ամեն ինչ անում է առանց այն էլ լուրջ քաղաքական հետաքրքրություն չառաջացնող խորհրդարանական ընտրությունները բացարձակապես ապաքաղաքական և կանխորոշված արդյունքով հերթական ու ձևական միջոցառման վերածելու նպատակով: Դրան նպաստում է նաև իբրև թե անկուսակցական վարչապետի և «պրոֆեսիոնալ» կառավարության ֆենոմենը:Նախորդ բոլոր, այս թվում՝ վերջին ՏԻՄ ընտրությունների օրինակով կարող ենք փաստել, որ 2017թ. խորհրդարանական ընտրություններում խորհրդարանական տեղեր ՀՀԿ-ից բացի ստանալու են որոշակի ընտրազանգվածի նկատմամբ ազդեցություն ունեցող այն «ընդդիմադիր» կուսակցությունները, որոնց ստեղծել է գաղութային վարչակազմը, կամ որոնք առևտրի մեջ են մտել նրա հետ և նշված պատճառներով ստեղծվել կամ դարձել են վարչակազմի նույնպիսի բաղադրիչ, ինչպիսին ՀՀԿ–ն է: Նրանք ՀՀԿ-ի հետ նախապես համաձայնեցված դերաբաժանմամբ են մտնում «ընտրությունների» գործընթացի մեջ՝ նպատակ ունենալով ստեղծել ժողովրդավարության պատրանք և մոլորեցնելով ընդդիմադիր տրամադրություններ ունեցող ընտրողներին՝ ստանալ նրանց ձայները և թույլ չտալ, որ այդ ձայներն ստանան քիչ թե շատ ընդդիմադիր այլ կուսակցությունները: Դրանով իսկ՝ նրանք ռեժիմի համար վերահսկելի են դարձնում ընտրական գործընթացը և ապահովում են ռեժիմի ու գաղութային վարչակազմի վերարտադրությունը: Բնականաբար՝ նրանք ՀՀԿ-ի հետ միասին օգտվում են խախտումներ կատարելու «իրավունքից» և նրա հետ միասին են յուրացնում ժողովրդի իշխանությունը՝ հանդես գալով որպես միասնական հանցավոր համագործակցություն: Ժողովրդին մոլորեցնելու նպատակին են ծառայում նաև նման կուսակցությունների «ընդդիմադիր» դեմարշները, որոնցից վերջինը ընտրակեղծարարության տաճար ԿԸՀ-ի կազմը վերնըտրելուց անմիջապես հետո նրա և նրա նախագահի հասցեին Բարգավաճ Հայաստան և Հայկական վերածնունդ կուսակցությունները ներկայացնող պատգամավորի հնչեցրած ամպագոռգոռ քննադատությունն էր:Վերը նշվածից բացի, «ընդդիմադիր» կուսակցությունների համար առաջացել է այնպիսի իրավիճակ, որ առանց ռեժիմի աջակցության կամ թույլտվության նրանք չեն կարող հաղթահարել 6% շեմը և տեղեր ստանալ խորհրդարանում: Եթե ռեժիմը նախկինում գողանում էր այդ կուսակցությունների ձայների մի մասը, ապա ներկայումս դրա կարիքը չունի, ուստի դրանք խորհրդարանում տեղեր ստանալու համար պետք է նույնպես մասնակցեն ժողովրդավարության պատրանք ստեղծող բեմականացմանը, աչք փակեն ռեժիմի ու նրա հետ գործակցող կուսակցությունների կատարած ընտրախախտումների վրա և աշխատեն շահել ռեժիմի բարեհաճությունը՝ այսպիսով հանցակից դառնալով նրան:Ընտրությունների մասնակիցների ցուցակների հրապարակումը, տեղամասերի տարածքների տեսագրումը և այլ նորամուծությունները, ինչի վերաբերյալ ռեժիմի համաձայնությունը դարձել է նրա և «ընդդիմության» քարոզչության անկյունաքարերից մեկը, իրականում արդեն ոչ մի նշանակություն չունի: Նախ՝ որովհետև ռեժիմն արդեն կարող է ընտրություններին մասնակցողների ձայների մեծամասնությունն ստանալ առանց ընտրության օրը տեղամասերում կատարվող այնպիսի զանգվածային կեղծիքների, որոնք կապված են ընդդիմադիր ընտրողների ձայները գողանալու և Հայաստանում չապրող կամ արդեն մահացած ընտրողների ձայներն օգտագործելու հետ: Հիմնական խախտումները կատարվելու են տեղամասից դուրս և դրսևորվելու են ընտրողների կամքի վրա ազդելով ու նրանց ուղղորդելով: Բացի այդ՝ ռեժիմի հետ գործակցող կամ նրա կանոններին ենթակա «ընդդիմադիր» կուսակցությունները չեն միավորվելու և չեն կարողանալու ստեղծել բավարար ռեսուրս, որն ի վիճակի կլինի համատարած կերպով ստուգել ցուցակները և հետամուտ լինել կեղծիքների բացահայտման ու բողոքարկման գործին Արտաքին քաղաքական համատեքստ
