Մեզ պրագմատիզմն է պակասում. Կարեն Կարապետյան

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հարցազրույց է տվել հեռուստաընկերություններին։ Անվանի լրագրողներն իրենց ու հասարակությանը հուզող հարցեր են ուղղել վարչապետին։ Հարցազրույցին մասնավորապես մասնակցել են «Արմենիա» ՀԸ լրագրող, հաղորդավար Սաթիկ Սեյրանյանը, Հանրային ՀԸ վերլուծաբան, հաղորդավար Գևորգ Ալթունյանը, «Շանթ» ՀԸ հաղորդավար, «Առավոտ» թերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը և «Կենտրոն» ՀԸ քաղաքական մեկնաբան Պետրոս Ղազարյանը։ «Արմենիա» ՀԸ հաղորդավար Սաթիկ ՍԵյրանյանը ՀՀ վարչապետին հարցրեց, թե ինչպիսի պետություն կլինի Հայաստանը 10-15 տարի հետո՝ եվրոպական, ռուսական, կենտրոնաձիգ, և որ ուղղությունն է ճիշտ ՀՀ-ի համար՝ ԵԱՏՄ-ն, թե ԵՄ-ն։ -Պարոն վարչապետ կցանկանայի իմանալ ինչպիսի պետություն եք ցանկանում տեսնել Հայաստանը հինգ, տասը, տասնհինգ տարի հետո: Իհարկե, քննարկվում է վեց ամիս հետո ինչ կլինի և այլն, բայց, այնուամենայնիվ, Ձեր տեսլականը, ինչպիսի պետություն եք ուզում տեսնել՝ եվրոպական, ռուսական, կենտրոնաձիգ: Եթե եվրոպական, ապա ինչո՞ւ Հայաստանը անդամակցեց Եվրասիական տնտեսական միությանը, եթե ռուսական, ապա արդյո՞ք Հայաստանը պատրաստվում է կամ ցանկանում է դեռ շարունակել ստորագրել Եվրամիության ասոցացման նոր համաձայնագիրը և, առհասարակ, ձեր կառավարության գործունեության մեջ արտաքին քաղաքականության բաղադրիչը ի՞նչ տեղ ունի: - Հինգ, տասը, տասնհինգ տարի հետո մեր երկիրը տեսնում եմ հայկական: Որևիցե իդեալական կառավարման բանաձև չկա, որ դու կարող ես մի երկրից վերցնել և մի այլ երկրի վրա ադապտացնել: Ավելի ճիշտ ադապտացնել կարող ես, բայց կրկնօրինակել չես կարող: Այդ իսկ պատճառով, ԵԱՏՄ-ի վերաբերյալ, մենք՝ հայերս, շատ հետաքրքիր և տաղանդավոր ազգ ենք, բայց շատ դեպքերում մեզ պրագմատիզմը պակասում է: ԵԱՏՄ պե՞տք էր մտնել, թե չէ: -Պե՞տք էր: -Իմ համոզմունքով՝ այո, ասեմ ինչու, որովհետև մենք դառնում ենք մի ակումբի անդամ, որտեղ շուկան մեծանում է և որտեղ մեր պոտենցիալ կարողությունները տեղաբաշխելը մաքսիմալ հնարավոր է: -Բայց փորձը ցույց է տալիս կամ տվյալները, որ մենք առայժմ չենք շահել այդ անդամակցությունից: -Ճիշտ եք, բայց որևէ անալիտիկա չկա՝ ի՞նչ կլիներ, եթե այնտեղ չմտնեինք այս ճգնաժամային իրավիճակում, այն շուկայի վերաբերյալ, որի վրա մենք աշխատում ենք: -Եթե արդյունք չկա, հետևաբար երևի ավելի վնաս էլ չունենայինք: - Փաստ չէ: Պատկերացնենք՝ մենք ԵԱՏՄ-ի շուկայի մեջ լինեինք, մեր ապրանքը հիմնականում ուղղված լիներ դեպի այդ շուկաները և ի՞նչ կլիներ, եթե մենք ԵԱՏՄ-ի անդամ չլինեինք: Այդ անալիտիկան չկա: Երկրորդը, լինելով ԵԱՏՄ-ի շուկայում՝ մենք բացառո՞ւմ ենք այլ շուկաներում աշխատելը, ոչ: Մենք այլ շուկաներ գրավելու մեծ պոտենցիալ ունենք և ինչ որ ձևով ԵԱՏՄ-ն մեզ խանգարո՞ւմ է, իհարկե, ոչ: Այդ իսկ պատճառով մենք կարո՞ղ ենք  ԵԱՏՄ-ի անդամակցությունից օգտվել՝ հիմնականում մեզնից է կախված: Եթե մենք այդքան էլ չենք օգտվում, մեղքը գցել ուրիշների վրա, կարծում եմ, ճիշտ չէ: Մենք մեկի հետ ընկերություն անելուց անպայման ինչ որ մեկի դեմ չենք անում չէ ընկերությունը: Եվ ուրիշների հետ ընկերակցելը չի բացառվում:     Սղագրությունը՝ Tert.am-ի

դիտվել է 5 անգամ
Լրահոս
Սա պարզապես դիվանագիտական ձախողում չէ, այլ կառավարվող անորոշության սկիզբը. Դավիթ Անանյան Մի քանի նորություն և մեկ հարց. Արման Աբովյան Նոր մանրամասներ Իջևանի շենքերից մեկի տանիքում բռնկված հրդեհից Երեք կետ մնացել է չլուծված Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Իջևանում բնակելի շենքի տանիքում բռնկված հրդեհի հետևանքով տարհանվել է 25 բնակիչ, այրվել է շուրջ 150 քմ տարածք Նիկոլը երկրաշարժից մահաբեր է. Ռուբեն Մխիթարյան Ի՞նչ եղանակ է սպասվում 12-ից 16-ը Երևան-Արմավիր ավտոճանապարհին հրդեհ է բռնկվել «Լադա»-ում․ այն դարձել է ոչ շահագործելի Պիտի պատժվեն Արցախը հանձնողներն ու Արցախի հանձնումն արդարացնողները. Մետաքսե Հակոբյան Հայ Առաքելական եկեղեցին տոնում է Կրկնազատիկը (Նոր կիրակի) 18։05-ի դրությամբ որքան մարդ է ներկա եղել «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին Դեռևս չի կարելի կոչել լիրարժեք դեմ առ դեմ կամ անուղղակի բանակցություններ․ իրանագետ Վեհափառի օրհնությամբ Մայր Աթոռից Մասյացոտնի թեմ է բերվել Սուրբ Հովհաննես Մկրտչի սրբազան մասունքը Թբիլիսյան խճուղում բախվել են «Nissan Note»-ը, «ՎԱԶ 2101»-ը և «Mazda 6»-ը․ կան վիրավորներ Իմ խոստումն է՝ գալիք սեպտեմբերը և դրան հաջորդող յուրաքանչյուր ամիս խաղաղ է լինելու. Սամվել Կարապետյան Թող մարդիկ դատեն, թե ովքեր են սրանք... Իրաքում նոր նախագահ են ընտրել 11 ամիս անազատության մեջ․ նրանք անկոտրում պայքարողներ են․ Գեղամ Մանուկյան Իրան-ԱՄՆ բանակցությունների վերաբերյալ հակասական և խիստ սակավաթիվ տեղեկություններ են հայտնի․ իրանագետ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հայտարարված Զատկի հրադադարը մտել է ուժի մեջ Պակիստանում գտնվող իրանական պատվիրակությունն ամբողջ հոգով պաշտպանում է Իրանի շահերը. Փեզեշքիան Հայրենիքը պետք է պաշտպանել, և եթե այսօրվա իշխանությունները չեն պաշտպանում մեր հայրենիքը, մենք փոխելու ենք այդ իշխանություններին․ Արթուր Ավանեսյան Այ էսա նախկին ու ներկա Հայաստանների տարբերությունը․ Գրիգոր Բալասանյան Սա կանգնեցնել հնարավոր չէ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am