Տ. Ուրիխանյանի հետ «Անալիտիկը» պայմանագիր էր կնքել

«Անալիտիկ» կայքի տնօրեն   Անի Հովհաննիսյանի գործով նախաքննությունն  արդեն 6 ամիս է՝ չի ավարտվել: «Այս 6 ամսվա ընթացքում որեւէ ապացույց չի ներկայացվել շորթման հետ կապված: Շորթումը իր մեջ պարունակում է հետեւյալը, որ անձի  կամ իր ազգականի վերաբերյալ որեւէ տեղեկություններ հրապարակելու կամ չհրապարակելու հետ կապված նրանից պահանջվում է որեւէ գումար կամ գործողություն: Անի Հովհաննիսյանի նկատմամբ քրեական գործ հարուցելու որոշման մեջ նշված է, որ տարաբնույթ ձեւակերպումներով գումար է ուզել:  Հիմա եկեք հասկանանք, թե տարաբնույթ ձեւակերպումը ո՞րն է, 6 ամսվա ընթացքում ուզում եմ դա իմանալ»,- ասաց պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը: Անի Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ շորթում հոդվածով:  Հոդվածը նախատեսում է 3-7 տարվա ազատազրկում: Հիշեցնենք, որ  ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը  հաղորդում է տվել այն մասին, որ «analitik.am» լրատվական կայքի տնօրենը կայքում պարբերաբար իր անձի, ընտանիքի անդամների, ինչպես նաև իր` որպես ԱԺ պատգամավորի գործունեությանը վերաբերող սուտ տեղեկատվություններ, զրպարտություններ և վարկաբեկիչ այլ նյութեր հրապարակելու կապակցությամբ հանդիպումներ է ունեցել իր հետ, և նմանօրինակ հրապարակումները չդադարեցնելու ու հետագայում նույնաբովանդակ այլ հոդվածներ հրապարակելու սպառնալիքով՝ իրենից պահանջել է յուրաքանչյուր ամիս վճարել 300 հազ. ՀՀ դրամ: Պաշտպանը անհիմն է համարում մեղադրանքը եւ նշում, որ Տիգրան Ուրիխանյանի հետ համագործակցության համար նույնիսկ պայմանագիր է կնքվել: «Ինչպես կնքվում է ուրիշների հետ: Նույնիսկ պայմանագիրն է հայտնաբերվել:  Ըստ համագործակցության՝ Անի Հովհաննիսյանը պետք է լուսաբաներ «Ալյանս» կուսակցության եւ Տիգրան Ուրիխանյանի գործունեությունը»,-ասաց պաշտպանը: Այդ դեպքում ինչո՞վ էր պայմանավորված  ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի հայտարարությունը, պաշտպանը  նշեց. «Ինչպես տեսնում ենք ժամանակի ընթացքում Տիգրան Ուրիխանյանը շատ բաներից է փոշմանում: Մեկ դիմում է տալիս ԱԺ պատգամավորի լիազորությունները դադարեցնելու, մեկ հակառակը՝ ցանկանում է շարունակել պատգամավորական գործունեությունը: Տվյալ անձը նման բնավորություն ունի համենայնդեպս»: A1+

դիտվել է 50 անգամ
Լրահոս
Սա պարզապես դիվանագիտական ձախողում չէ, այլ կառավարվող անորոշության սկիզբը. Դավիթ Անանյան Մի քանի նորություն և մեկ հարց. Արման Աբովյան Նոր մանրամասներ Իջևանի շենքերից մեկի տանիքում բռնկված հրդեհից Երեք կետ մնացել է չլուծված Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Իջևանում բնակելի շենքի տանիքում բռնկված հրդեհի հետևանքով տարհանվել է 25 բնակիչ, այրվել է շուրջ 150 քմ տարածք Նիկոլը երկրաշարժից մահաբեր է. Ռուբեն Մխիթարյան Ի՞նչ եղանակ է սպասվում 12-ից 16-ը Երևան-Արմավիր ավտոճանապարհին հրդեհ է բռնկվել «Լադա»-ում․ այն դարձել է ոչ շահագործելի Պիտի պատժվեն Արցախը հանձնողներն ու Արցախի հանձնումն արդարացնողները. Մետաքսե Հակոբյան Հայ Առաքելական եկեղեցին տոնում է Կրկնազատիկը (Նոր կիրակի) 18։05-ի դրությամբ որքան մարդ է ներկա եղել «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին Դեռևս չի կարելի կոչել լիրարժեք դեմ առ դեմ կամ անուղղակի բանակցություններ․ իրանագետ Վեհափառի օրհնությամբ Մայր Աթոռից Մասյացոտնի թեմ է բերվել Սուրբ Հովհաննես Մկրտչի սրբազան մասունքը Թբիլիսյան խճուղում բախվել են «Nissan Note»-ը, «ՎԱԶ 2101»-ը և «Mazda 6»-ը․ կան վիրավորներ Իմ խոստումն է՝ գալիք սեպտեմբերը և դրան հաջորդող յուրաքանչյուր ամիս խաղաղ է լինելու. Սամվել Կարապետյան Թող մարդիկ դատեն, թե ովքեր են սրանք... Իրաքում նոր նախագահ են ընտրել 11 ամիս անազատության մեջ․ նրանք անկոտրում պայքարողներ են․ Գեղամ Մանուկյան Իրան-ԱՄՆ բանակցությունների վերաբերյալ հակասական և խիստ սակավաթիվ տեղեկություններ են հայտնի․ իրանագետ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հայտարարված Զատկի հրադադարը մտել է ուժի մեջ Պակիստանում գտնվող իրանական պատվիրակությունն ամբողջ հոգով պաշտպանում է Իրանի շահերը. Փեզեշքիան Հայրենիքը պետք է պաշտպանել, և եթե այսօրվա իշխանությունները չեն պաշտպանում մեր հայրենիքը, մենք փոխելու ենք այդ իշխանություններին․ Արթուր Ավանեսյան Այ էսա նախկին ու ներկա Հայաստանների տարբերությունը․ Գրիգոր Բալասանյան Սա կանգնեցնել հնարավոր չէ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am