Կքննարկենք Սարգսյան-Ալիև հերթական հանդիպման կազմակերպման հարցը.Ուորլիք
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հայտարարել է,որ Լեռնային Ղարաբաղի խնդրի համաձայնեցված լուծումը բխում է տարածաշրջանի յուրաքանչյուր ժողովրդի շահերից։ ԱՄՆ-ի հանձնառությունն այս հարցում չպետք է կասկածի տակ դրվի։ «Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում կայացած հանդիպումների ժամանակ (երկու երկրների) նախագահները վերահաստատել են իրենց հանձնառությունը։ Քննարկման համար կան հետաքրքիր գաղափարներ։ Մենք պատրաստենք դրանք քննարկել և կքննարկենք։ Ես հանդիպել եմ նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Նա ընդգծել է, որ պատրաստ է հանդիպել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ»,- ասել է նա և հավելել,որ թե՛ Բաքվում, թե՛ Երևանում նա կքննարկի նախագահների հերթական հանդիպման ամսաթիվն ու վայրը։ «Նման հանդիպումներ կազմակերպելը հեշտ չէ, սակայն դրանք կարևոր են։ Կարևոր է այն, որ նախագահները, հանդիպելով, ավելի լավ են ճանաչում մեկը մյուսին, կիսվում են մտքերով»,-ասել է նա։
