Արտակարգ դեպք Կոտայքի մարզում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

2 օր է, Կոտայքի մարզի Գեղաշեն գյուղի բնակիչ, 61-ամյա Գագիկ Հայրապետյանը անելանելի դրության մեջ է հայտնվել։ Ինչպես գյուղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հոկտեմբերի 19-ին, երեկոյան Գագիկը բարձրացել է դաշտ, որպեսզի ոչխարներին արոտավայրից տուն բերի։ Ճանապարհին գայլերի ոհմակը, թվով՝ 5, հարձակվել են հոտի վրա և մի իսկական սպանդ իրականացրել։ «105 ոչխար րոպեների ընթացքում գայլերը փրթեցին։ Ես էլ անզեն էի, բարեբախտաբար շներ կային հետս, թե չէ, չէր բացառվում, որ ինձ էլ վրա տային»,-ասաց Գ. Հայրապետյանը։ Ֆոտոլրագրողի հետ զրույցում գյուղացիներն իրենց հերթին ասում էին. «Ընտանիքը բազմանդամ է՝ 12 հոգի։ Գ. Հայրապետյանն էլ առողջական լուրջ խնդիրներ ունի։ Մասնավորապես, նաև՝ սրտից։ Ընտանիքը գոյատևում էր էդ գառներով, էն էլ սև էկավ ընտանիքի գլխին։ Հուսով ենք՝ Կոտայքի մարզպետարանը, մեր մոտից ընտրված պատգամավոր Մուրադ Գուլոյանը օգնության ձեռք կմեկնեն իսկապես խիստ կարիքավոր այս ընտանիքին, հակառակ դեպքում սոցիալական այս ծանր պայմաններում այդ բազմազավակ ընտանիքը մնալու է վարկի տակ։ Պատկան մարմիններին խնդրում ենք նաև, որպեսզի բանկին միջնորդեն, որ նա 1-2 տարի սառեցնի վարկը, մինչ տեսնենք՝ ինչպես է լուծվելու խնդիրը»։ Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ գյուղում էլի է նմանատիպ դեպք եղել, բայց գայլերը հոշոտել են 40-50 ոչխար, բայց որ օրը ցերեկով գյուղից մի քանի կմ հեռավորության վրա սպանդ կիրականացնեին, չէին պատկերացնում։ «Եթե գելին տեսնենք, խփենք, ինչ-որ բնապահպաններ վայնասունները կկապեն, թե՝ վա՜յ, հասեք, գելին խփին։ Բա հիմա էդ ոհմակի պատճառով մի ամբողջ ընտանիք խրվում է սոցիալական ծանր բեռի տակ, ի՞նչ պետք է ասեն»։ Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ կատարվածի մասին արդեն տեղյակ են գուղապետարանն ու Արտակարգ իրավիճակների նախարարության Կոտայքի մարզային փրկարարական վարչության աշխատակիցները, իսկ ինչ արձագանք են տալու, դեռևս չգիտեն։ Գ. Շամշյանը հայտնում է նաև, որ այս պահին հոշոտված գառների մի մասը գտնվում է գյուղում՝ Գ. Հայրապետյանի տան բակում, մի մասն էլ՝ դաշտում, ցիրուցան եղած վիճակում։ Հիմա գյուղացիներն իրենց ուժերով տանելու են գայլերի կողմից հոշոտված ոչխարներին թաղեն, մինչդեռ այս ամենը պետք է կատարեն Կոտայքի մարզպետարանի առողջապահության, գյուղատնտեսության վարչությունների աշխատակիցները, որպեսզի խոլերա կամ վիրուս չտարածվի։ Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

դիտվել է 10 անգամ
Լրահոս
Սա պարզապես դիվանագիտական ձախողում չէ, այլ կառավարվող անորոշության սկիզբը. Դավիթ Անանյան Մի քանի նորություն և մեկ հարց. Արման Աբովյան Նոր մանրամասներ Իջևանի շենքերից մեկի տանիքում բռնկված հրդեհից Երեք կետ մնացել է չլուծված Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Իջևանում բնակելի շենքի տանիքում բռնկված հրդեհի հետևանքով տարհանվել է 25 բնակիչ, այրվել է շուրջ 150 քմ տարածք Նիկոլը երկրաշարժից մահաբեր է. Ռուբեն Մխիթարյան Ի՞նչ եղանակ է սպասվում 12-ից 16-ը Երևան-Արմավիր ավտոճանապարհին հրդեհ է բռնկվել «Լադա»-ում․ այն դարձել է ոչ շահագործելի Պիտի պատժվեն Արցախը հանձնողներն ու Արցախի հանձնումն արդարացնողները. Մետաքսե Հակոբյան Հայ Առաքելական եկեղեցին տոնում է Կրկնազատիկը (Նոր կիրակի) 18։05-ի դրությամբ որքան մարդ է ներկա եղել «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին Դեռևս չի կարելի կոչել լիրարժեք դեմ առ դեմ կամ անուղղակի բանակցություններ․ իրանագետ Վեհափառի օրհնությամբ Մայր Աթոռից Մասյացոտնի թեմ է բերվել Սուրբ Հովհաննես Մկրտչի սրբազան մասունքը Թբիլիսյան խճուղում բախվել են «Nissan Note»-ը, «ՎԱԶ 2101»-ը և «Mazda 6»-ը․ կան վիրավորներ Իմ խոստումն է՝ գալիք սեպտեմբերը և դրան հաջորդող յուրաքանչյուր ամիս խաղաղ է լինելու. Սամվել Կարապետյան Թող մարդիկ դատեն, թե ովքեր են սրանք... Իրաքում նոր նախագահ են ընտրել 11 ամիս անազատության մեջ․ նրանք անկոտրում պայքարողներ են․ Գեղամ Մանուկյան Իրան-ԱՄՆ բանակցությունների վերաբերյալ հակասական և խիստ սակավաթիվ տեղեկություններ են հայտնի․ իրանագետ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հայտարարված Զատկի հրադադարը մտել է ուժի մեջ Պակիստանում գտնվող իրանական պատվիրակությունն ամբողջ հոգով պաշտպանում է Իրանի շահերը. Փեզեշքիան Հայրենիքը պետք է պաշտպանել, և եթե այսօրվա իշխանությունները չեն պաշտպանում մեր հայրենիքը, մենք փոխելու ենք այդ իշխանություններին․ Արթուր Ավանեսյան Այ էսա նախկին ու ներկա Հայաստանների տարբերությունը․ Գրիգոր Բալասանյան Սա կանգնեցնել հնարավոր չէ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am