ՀՀԿ նախագահի ընտրության հարցը՝ ՀՀԿ ԳՄ-ում
Ավարտվեց Հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի նիստը, որտեղ անդրադարձ է կատարվել նոյեմբերի 26-ին սպասվող ՀՀԿ 16-րդ համագումարին, ԱԺ-ում կառավարության ծրագրի հաստատմանը, ՀԱՊԿ երեւանյան գագաթնաժողվի արդյուններին: Այս մասին ԳՄ նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը: ԳՄ նիստը քվեարկել եւ հաստատել է ՀՀԿ-ի՝ նոյեմբերի 26-ին կայանալիք 16-րդ համագումարի օրակարգը: Օրակարգը հետետեւյալն է՝ 1.ՀՀԿ նախագահի հաշվետվություն 2.ՀՀԿ-ի վերստուգիչ հանձնաժողովի հաշվետվություն 3.ՀՀԿ-ի ծրագրում եւ կանոնադրությունում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագծի ընդունում 4.ՀՀԿ նախագահի ընտրություն 5.ՀՀԿ ԳՄ անդամների ընտրություն 6.ՀՀԿ վերստուգիչ հանձնաժողի անդամների ընտրություն 7.ՀՀԿ 16-րդ համագումարի բանաձեւի ընդունում:
