Վարչապետի վերահսկողական ծառայության պետի կինը 150 հազար եվրո արժեցող նկար է վաճառել. armtimes.com

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի վերահսկողական ծառայության պետը՝ Սարգիս Աբրահամյանն ու իր կինը, Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով են ներկայացրել իրենց եկամուտների եւ ունեցվածքի հայտարարագրերը: Վերահսկողական ծառայության պետը, որը 2003 թվականից կառավարությունում է, համեստ եկամուտ է հայտարարագրել եւ օգտվելով օրենքի բացից՝ չի նշել, թե ինչ շարժական եւ անշարժ գույք ունի 2011 թվականի դրությամբ: Սարգիս Աբրահամյանը 2015 թվականի հայտարարագրով ունեցել է 1 միլիոն դրամ, 5 հազար ԱՄՆ դոլար եւ 80 հազար եվրո, իսկ որպես եկամուտ նշել է 6.2 միլիոն դրամ, որը գոյացել է, բացառապես, աշխատավարձից: Սարգիս Աբրահամյանի կինը՝ Արմինե Քոչարյանը, որը ոչ մի տեղ չի աշխատում, 2015 թվականին ունեցել է 15 հազար ԱՄՆ դոլար, իսկ եկամուտ է ստացել գույք վաճառելուց: Արմինե Քոչարյանը նախորդ տարի 150 հազար եվրոյով վաճառել է նկար, ընդամենը՝ մեկ նկար: Ուսումնասիրելով վարչապետի վերահսկողական ծառայության պետի կնոջ հայտարարագրերը, պարզեցինք, որ նա այդ նույն նկարը գնել է 2014 թվականին 100 հազար եվրոյով: Ստացվում է, որ 100 հազար եվրո արժողությամբ նկարը նա մեկ տարի անց վաճառել է 150 հազարով եւ ստացել 50 հազար եվրո շահույթ: Իսկ այդ 100 հազար եվրոն նա ստացել է երկու տարբեր վարկերից, որոնցից յուրաքանչյուրն արժեցել է 50 հազար եվրո: 2014 թվականին, Արմինե Քոչարյանը 60 միլիոն դրամով վաճառել է բազմաբնակարան շենքում մի բնակարան եւ վրան ավելացնելով 8 միլիոն դրամ՝ 68 միլիոնով առանձնատուն է գնել:

դիտվել է 170 անգամ
Լրահոս
Սա պարզապես դիվանագիտական ձախողում չէ, այլ կառավարվող անորոշության սկիզբը. Դավիթ Անանյան Մի քանի նորություն և մեկ հարց. Արման Աբովյան Նոր մանրամասներ Իջևանի շենքերից մեկի տանիքում բռնկված հրդեհից Երեք կետ մնացել է չլուծված Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Իջևանում բնակելի շենքի տանիքում բռնկված հրդեհի հետևանքով տարհանվել է 25 բնակիչ, այրվել է շուրջ 150 քմ տարածք Նիկոլը երկրաշարժից մահաբեր է. Ռուբեն Մխիթարյան Ի՞նչ եղանակ է սպասվում 12-ից 16-ը Երևան-Արմավիր ավտոճանապարհին հրդեհ է բռնկվել «Լադա»-ում․ այն դարձել է ոչ շահագործելի Պիտի պատժվեն Արցախը հանձնողներն ու Արցախի հանձնումն արդարացնողները. Մետաքսե Հակոբյան Հայ Առաքելական եկեղեցին տոնում է Կրկնազատիկը (Նոր կիրակի) 18։05-ի դրությամբ որքան մարդ է ներկա եղել «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին Դեռևս չի կարելի կոչել լիրարժեք դեմ առ դեմ կամ անուղղակի բանակցություններ․ իրանագետ Վեհափառի օրհնությամբ Մայր Աթոռից Մասյացոտնի թեմ է բերվել Սուրբ Հովհաննես Մկրտչի սրբազան մասունքը Թբիլիսյան խճուղում բախվել են «Nissan Note»-ը, «ՎԱԶ 2101»-ը և «Mazda 6»-ը․ կան վիրավորներ Իմ խոստումն է՝ գալիք սեպտեմբերը և դրան հաջորդող յուրաքանչյուր ամիս խաղաղ է լինելու. Սամվել Կարապետյան Թող մարդիկ դատեն, թե ովքեր են սրանք... Իրաքում նոր նախագահ են ընտրել 11 ամիս անազատության մեջ․ նրանք անկոտրում պայքարողներ են․ Գեղամ Մանուկյան Իրան-ԱՄՆ բանակցությունների վերաբերյալ հակասական և խիստ սակավաթիվ տեղեկություններ են հայտնի․ իրանագետ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հայտարարված Զատկի հրադադարը մտել է ուժի մեջ Պակիստանում գտնվող իրանական պատվիրակությունն ամբողջ հոգով պաշտպանում է Իրանի շահերը. Փեզեշքիան Հայրենիքը պետք է պաշտպանել, և եթե այսօրվա իշխանությունները չեն պաշտպանում մեր հայրենիքը, մենք փոխելու ենք այդ իշխանություններին․ Արթուր Ավանեսյան Այ էսա նախկին ու ներկա Հայաստանների տարբերությունը․ Գրիգոր Բալասանյան Սա կանգնեցնել հնարավոր չէ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am