Սադոյանը համոզված է՝ իր պատճառով պատժում են
Հանրային խորհրդի անդամ Արշակ Սադոյանը համոզված է՝ իր պատճառով պատժում են որդուն: «Իմ անզգույշ արտահայտված որոշ մտքերի պատճառով, որոշ անձերին վիրավորելու պատճառով, այս բոլորը քաղաքական հետապնդում է: Մի խոսքով զզվելի հետապնդում, երբ հորը չեն կարողանում պատժել, պատժում են որդուն»,- ասում է Արշակ Սադոյանը: Նա այսօր մասնակցում էր իր որդու գործով դատական նիստին: Արեգ Սադոյանը մեղադրվում է հուլիսի 20-ին ոստիկանական պատնեշում կանգնած, իր ծառայողական պարտականությունները կատարող, իշխանության ներկայացուցիչ հանդիսացող ոստիկանության աշխատակցի պաշտպանիչ վահանը քաշելու համար: Գործով անցնում է 80 տուժող: «Աբսուրդ է, եթե նույնիսկ Արեգ Սադոյանը գործողություն է կատարել, ընդ որում նշված է, որ ոստիկանի վահան է քաշել, ու դրանից տուժել են 80 ոստիկան, սա աբսուրդ է: Ուզում են ապացուցել, որ գործով եղել են զանգվածային անկարգություններ»,- ավելացնում է պաշտպան Վարդան Զուռնաչյանը: Այսօր Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում նշանակված դատական նիստը դեռ չսկսված հետաձգվեց: Մեղադրողը չէր ներկայացել դատարան: Դատավորը դատական նիստը հետաձգեց մինչեւ նոյեմբերի 24-ը: Հ
