Կարապետյանը «մի լավ բան արել է». Լևոն Զուրաբյան
ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի համար Կառավարության ծրագրի ներկայացումը առիթ է ստեղծում խոսելու Գործադիր մարմնի նշանակման մասին ու տալու առաջին գնահատականները:«Վարչապետի նշանակումը կատարվել է Սահմանադրական նորմերի խախտմամբ: Սերժ Սարգսյանը պիտի խորհրդակցեր խմբակցությունների հետ: Նման բան ՀԱԿ-ի հետ չի եղել, թեև նախորդ անգամներին ՀԱԿ-ն ինքն է մերժել, սակայն դա չի նշանակում, որ հիմա պիտի խախտեն Սահմանադրությունը», - Ազգային ժողովում հայտարարեց նա: Զուրաբյանը նշեց, որ վարչապետ Կարեն Կարապետյանը «մի լավ բան արել է». պաշտոնից հեռացվել են մարզպետներ ու կառավարության անդամներ, որոնք թալանել են երկիրը: «Այդ մասին չի գրել միայն ծույլը: Սա արդեն հույսեր է առաջացրել հասարակության մեջ: Սակայն սա մի նախընտրական հնարք է, որի միակ նպատակն է՝ մեղմել ժողովրդի համատարած ատելությունը, հանդես գալ մարդկային դեմքով ու հնարավորինս իրականացնել ռեժիմի վերարտադրությունը, որից հետո նրանք նորից կհանեն իրենց դիմակներն ու կխժռեն ժողովրդին», - ասաց Լ. Զուրաբյանը:
