Դավիթ Ամալյան. Եկեք այսօրվա ավազակախմբերին մատների արանքով նայենք

«Ժողովուրդ»-ը հայ երգարվեստի ներկայիս վիճակի, հիասթափված արտիստների եւ հոգնած հանդիսատեսի, ինչպես նաեւ քաղաքական դաշտում առկա խնդիրների մասին զրուցել է երգիչ, երգահան Դավիթ Ամալյանի հետ։ – Ձեր կոլեգաներից շատերը լքել են Հայաստանը։ Մենք ունենք հիասթափված արտիստների եւ հոգնած, նոսրացած հանդիսատեսի մի ստվար զանգված։ Ի՞նչ անել։ – Շատ կապված եմ իմ այն ընկերների հետ, որոնք արտերկրում են, որեւէ մեկին չեմ մեղադրում Հայաստանից գնալու համար, բայց չեմ էլ կարող արդարացնել նրանց։ Գիտեմ, որ մեզ մոտ մարդկանց սոցիալական վիճակը վատ է, շատ անարդարություններ կան, առկա է պատերազմի վտանգ, բայց այդ խնդիրները թողնել-գնալն ավելի վատ է։ Ի դեպ, մի փոքր անկեղծանալով՝ ասեմ, որ իմ ընկերներից որ մեկը գնացել է Հայաստանից, ինձնից ավելի լավ սոցիալական պայմաններում է ապրելիս եղել։ Ինչ վերաբերում է հանդիսատեսին, ապա վերջինիս շրջանում անհրաժեշտ է փնտրել որակ, մենք չենք կարող լսարանի անդամների քանակով տվյալ երգչի ներկայացրած արվեստի մասին դատողություններ անել։ Այլապես տեսեք, թե այսօր ովքեր եւ ինչ հաճախականությամբ են կարողանում լցնել մարզահամերգային համալիրի դահլիճը։ – Մեր քաղաքական դաշտում ինչ-որ չափով Ձեզ հոգեհարազատ ուժեր, գործիչներ տեսնո՞ւմ եք։ – Ես կուզենայի այդ դաշտում տեսնել մի տղայի, որը բարոյական արժեքներ կքարոզեր, ոչ թե արհեստածին կերպով ագրեսիվ վարք կցուցաբերեր։ Չնայած, ես հույս ունեմ, որ քաղաքական դաշտը ինչ-որ ժամանակ անց պարապուրդի կմատնվի, եւ գուցե բարոյականությունը մտնի այնտեղ։ Իմ ընկերներից մեկը վերջերս ասաց. «Հիշեք, թե ԱՍՆ-ում ժամանակին ինչ ավազակախմբեր էին ղեկավարում, իսկ այսօր այն ամենաօրինավոր պետությունն է»։ Եկեք, այսօրվա ավազակախմբերին մատների արանքով նայենք ու մտածենք, որ նրանք փոքրիկ քաղքենիներ են, որոնք վերանալու են։ Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

դիտվել է 21 անգամ
Լրահոս
Սա պարզապես դիվանագիտական ձախողում չէ, այլ կառավարվող անորոշության սկիզբը. Դավիթ Անանյան Մի քանի նորություն և մեկ հարց. Արման Աբովյան Նոր մանրամասներ Իջևանի շենքերից մեկի տանիքում բռնկված հրդեհից Երեք կետ մնացել է չլուծված Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Իջևանում բնակելի շենքի տանիքում բռնկված հրդեհի հետևանքով տարհանվել է 25 բնակիչ, այրվել է շուրջ 150 քմ տարածք Նիկոլը երկրաշարժից մահաբեր է. Ռուբեն Մխիթարյան Ի՞նչ եղանակ է սպասվում 12-ից 16-ը Երևան-Արմավիր ավտոճանապարհին հրդեհ է բռնկվել «Լադա»-ում․ այն դարձել է ոչ շահագործելի Պիտի պատժվեն Արցախը հանձնողներն ու Արցախի հանձնումն արդարացնողները. Մետաքսե Հակոբյան Հայ Առաքելական եկեղեցին տոնում է Կրկնազատիկը (Նոր կիրակի) 18։05-ի դրությամբ որքան մարդ է ներկա եղել «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին Դեռևս չի կարելի կոչել լիրարժեք դեմ առ դեմ կամ անուղղակի բանակցություններ․ իրանագետ Վեհափառի օրհնությամբ Մայր Աթոռից Մասյացոտնի թեմ է բերվել Սուրբ Հովհաննես Մկրտչի սրբազան մասունքը Թբիլիսյան խճուղում բախվել են «Nissan Note»-ը, «ՎԱԶ 2101»-ը և «Mazda 6»-ը․ կան վիրավորներ Իմ խոստումն է՝ գալիք սեպտեմբերը և դրան հաջորդող յուրաքանչյուր ամիս խաղաղ է լինելու. Սամվել Կարապետյան Թող մարդիկ դատեն, թե ովքեր են սրանք... Իրաքում նոր նախագահ են ընտրել 11 ամիս անազատության մեջ․ նրանք անկոտրում պայքարողներ են․ Գեղամ Մանուկյան Իրան-ԱՄՆ բանակցությունների վերաբերյալ հակասական և խիստ սակավաթիվ տեղեկություններ են հայտնի․ իրանագետ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հայտարարված Զատկի հրադադարը մտել է ուժի մեջ Պակիստանում գտնվող իրանական պատվիրակությունն ամբողջ հոգով պաշտպանում է Իրանի շահերը. Փեզեշքիան Հայրենիքը պետք է պաշտպանել, և եթե այսօրվա իշխանությունները չեն պաշտպանում մեր հայրենիքը, մենք փոխելու ենք այդ իշխանություններին․ Արթուր Ավանեսյան Այ էսա նախկին ու ներկա Հայաստանների տարբերությունը․ Գրիգոր Բալասանյան Սա կանգնեցնել հնարավոր չէ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am