Վիգեն Հակոբյան. «ՀՀԿ-ում էլ պիտի կադրային կտրուկ փոփոխություններ լինեն»

«Իրատեսի» հյուրն է քաղաքական վերլուծաբան Վիգեն Հակոբյանը – Եթե Կարեն Կարապետյանը պաշտոնավարելու է մինչև 2018, անխուսափելի չի՞ դառնում քաղաքականություն մտնելը։ Խորհրդարանական ընտրություններից մինչև 2018-ը դառնում է ամենաբարդ շրջանը՝ նայած Սերժ Սարգսյանը ի՞նչ է որոշել, նա կարող է վարչապետին օգնել կամ խանգարել։ Այդպես չէ՞։ – Կարծում եմ՝ այդ հարցի պատասխանը ոչ ոք չունի, նաև Սերժ Սարգսյանը։ Նա փուլ առ փուլ է որոշելու իր անելիքը։ Առաջին փուլի արդյունքները կախված կլինեն խորհրդարանական ընտրություններից և կառավարության արդյունքներից։ Եթե կառավարությունը հաջողության հասնի, գործող նախագահին ձեռնտու է վարչապետի հետ տանդեմը, 2018-ից հետո կախված այս ժամանակվա արդյունքներից ու աշխարհաքաղաքական զարգացումներից՝ կկայացվի հաջորդ որոշումը։ – Հնարավո՞ր է, որ Մոսկվան խաղը դնի Կարեն Կարապետյանի վրա։ – Հնարավոր է, բայց հնարավոր է, որ այդ որոշումը կայացվի երկրի ներսում՝ ազդեցիկ խմբավորումների միջև։ – Նոյեմբերի 26-ին ՀՀԿ համագումարն է և արդեն հայտարարվել է, որ Կարեն Կարապետյանը նոր ոգի պիտի բերի ՀՀԿ-ին, ի՞նչ է դա նշանակում գործնականում։ – Ես կարծում եմ՝ եթե կառավարությունը հասարակության մեջ որոշակի սպասումներ է առաջացնում ու որոշակի իմիջ ունի, բավականին լուրջ դիսոնանս կա իշխող կուսակցության, որ համարվում է կառավարության քաղաքական պատասխանատուն, ու կառավարության միջև։ Այսօրվա ՀՀԿ-ից հասարակությունն այլևս որևէ սպասում չունի, դա հաստատեցին նաև ՏԻՄ ընտրությունները, ՀՀԿ-ն նույնիսկ խուսափում էր ընտրություններում իր անունով հանդես գալ՝ ինչպես Գյումրիում էր, որտեղ «Բալասանյան» դաշինք ստեղծվեց։ Իշխանության գլխավոր խնդիրներից մեկը այդ դիսոնանսը հարթելն է՝ ՀՀԿ-ում էլ պիտի կադրային կտրուկ փոփոխություններ լինեն։ Կառավարության ու ՀՀԿ-ի ռազմավարությունը նույնը պետք է լինի։ ՀՀԿ մամլո խոսնակը պարբերաբար ասում է, որ չեն բացառվում հետաքրքիր, լուրջ փոփոխությունները ՀՀԿ ղեկավար կազմում։ Կապրենք՝ կտեսնենք։ Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես» թերթի այսօրվա համարում

դիտվել է 9 անգամ
Լրահոս
Սա պարզապես դիվանագիտական ձախողում չէ, այլ կառավարվող անորոշության սկիզբը. Դավիթ Անանյան Մի քանի նորություն և մեկ հարց. Արման Աբովյան Նոր մանրամասներ Իջևանի շենքերից մեկի տանիքում բռնկված հրդեհից Երեք կետ մնացել է չլուծված Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Իջևանում բնակելի շենքի տանիքում բռնկված հրդեհի հետևանքով տարհանվել է 25 բնակիչ, այրվել է շուրջ 150 քմ տարածք Նիկոլը երկրաշարժից մահաբեր է. Ռուբեն Մխիթարյան Ի՞նչ եղանակ է սպասվում 12-ից 16-ը Երևան-Արմավիր ավտոճանապարհին հրդեհ է բռնկվել «Լադա»-ում․ այն դարձել է ոչ շահագործելի Պիտի պատժվեն Արցախը հանձնողներն ու Արցախի հանձնումն արդարացնողները. Մետաքսե Հակոբյան Հայ Առաքելական եկեղեցին տոնում է Կրկնազատիկը (Նոր կիրակի) 18։05-ի դրությամբ որքան մարդ է ներկա եղել «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին Դեռևս չի կարելի կոչել լիրարժեք դեմ առ դեմ կամ անուղղակի բանակցություններ․ իրանագետ Վեհափառի օրհնությամբ Մայր Աթոռից Մասյացոտնի թեմ է բերվել Սուրբ Հովհաննես Մկրտչի սրբազան մասունքը Թբիլիսյան խճուղում բախվել են «Nissan Note»-ը, «ՎԱԶ 2101»-ը և «Mazda 6»-ը․ կան վիրավորներ Իմ խոստումն է՝ գալիք սեպտեմբերը և դրան հաջորդող յուրաքանչյուր ամիս խաղաղ է լինելու. Սամվել Կարապետյան Թող մարդիկ դատեն, թե ովքեր են սրանք... Իրաքում նոր նախագահ են ընտրել 11 ամիս անազատության մեջ․ նրանք անկոտրում պայքարողներ են․ Գեղամ Մանուկյան Իրան-ԱՄՆ բանակցությունների վերաբերյալ հակասական և խիստ սակավաթիվ տեղեկություններ են հայտնի․ իրանագետ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հայտարարված Զատկի հրադադարը մտել է ուժի մեջ Պակիստանում գտնվող իրանական պատվիրակությունն ամբողջ հոգով պաշտպանում է Իրանի շահերը. Փեզեշքիան Հայրենիքը պետք է պաշտպանել, և եթե այսօրվա իշխանությունները չեն պաշտպանում մեր հայրենիքը, մենք փոխելու ենք այդ իշխանություններին․ Արթուր Ավանեսյան Այ էսա նախկին ու ներկա Հայաստանների տարբերությունը․ Գրիգոր Բալասանյան Սա կանգնեցնել հնարավոր չէ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am