Ստարտը հուսադրող էր.Արամ Մանուկյանը՝ Կարեն Կարապետյանին

ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը ԱԺ-ում կառավարության նոր ծրագրի քննարկման ժամանակ կոչ արեց վարչապետին զգույշ լինել ձախողվելուց: «Ձեր ստարտը հուսադրող էր, հատակապես կրճատումները՝ ամենակոռուպմացված դեմքերից խուսափելու համար: Դուք դժվար սկիզբ կունենաք, եթե բարձրացված նշաձողը չպահպանեք: Ձեր ծրագրի թերություններից մեկն այն է, որ դուք չեք ներկայացրել այն բազան, որի մեջ գտնվում է Հայաստանի տնտեսությունը», - իր ելույթում ասաց Արամ Մանուկյանը:

Պատգամավորը առանձնացրեց նաև «մարգարիտներ» նախկին կառավարությունների  ծրագրերից, որոնք վերաբերում էին կոռուպցիայի դեմ պայքարին, ներդրումների թվի մեծացմանը, աղքատությանը ծնող պատճառների վերացմանը, ազատ, արդար ընտրությունների անցկացմանը, ապա նշեց, որ դրանցից որևէ մեկը մինչ օրս չի կատարվել ու չի էլ կատարվելու: «Ձեր կառավարությունը սա պետք է անալիզ աներ, արե՞լ եք, հետևե՞լ եք»,- հարցրեց Մանուկյանը վարչապետ Կարեն Կարապետյանին:
Նոր ծրագրում էլ, ըստ Մանուկյանի, մի շարք ավելորդություններ կան, բառերի կույտ: «Վեց ամսվա ծրագիրը չի կարա էդքան լոլո լինի: Ես կհանեի սենց ծրագիր գրողին: Ձեր ծրագրից մի քիչ կոմունիստական հոտ է գալիս նաև…»,- նշեց պատգամավորը:
Անդրադառնալով վարչապետի կարճաժամկետ ծրագրին՝ Արամ Մանուկյանը նշեց, որ ծրագրում մի շարք թերություններ կան: Պատգամավորի դիտարկմամբ՝ այն բառակույտ է: «Նման բան գրողին ես գործից կհանեի: Մի էջում 10-20 անգամ կրկնվում են աջակցել, բարելավել, լավացնել, խրախուսել և այլ բառեր: Սրանք ոչինչ չեն ասում, հատկապես, որ 6 ամսվա ծրագիր եք ներկայացնում և այն պարզապես չի կարող այսքան բառակույտերից բաղկացած լինել», - ասաց Ա. Մանուկյանը՝ ընդգծելով, որ ներկայացված ծրագրում պակասում է ամենակարևորը՝ մարդը: Ելույթի վերջում Արամ Մանուկյանը խորհուրդ տվեց վարչապետին ուշադիր լինել իր թիմի նկատմամբ, որովհետև նրա խոսքով՝ նախկին վարչապետերը ձախողվել են, քանի որ նրանց թիմակիցները կես ճանապարհին փոխել են խաղի կանոնները:

դիտվել է 29 անգամ
Լրահոս
Սա պարզապես դիվանագիտական ձախողում չէ, այլ կառավարվող անորոշության սկիզբը. Դավիթ Անանյան Մի քանի նորություն և մեկ հարց. Արման Աբովյան Նոր մանրամասներ Իջևանի շենքերից մեկի տանիքում բռնկված հրդեհից Երեք կետ մնացել է չլուծված Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Իջևանում բնակելի շենքի տանիքում բռնկված հրդեհի հետևանքով տարհանվել է 25 բնակիչ, այրվել է շուրջ 150 քմ տարածք Նիկոլը երկրաշարժից մահաբեր է. Ռուբեն Մխիթարյան Ի՞նչ եղանակ է սպասվում 12-ից 16-ը Երևան-Արմավիր ավտոճանապարհին հրդեհ է բռնկվել «Լադա»-ում․ այն դարձել է ոչ շահագործելի Պիտի պատժվեն Արցախը հանձնողներն ու Արցախի հանձնումն արդարացնողները. Մետաքսե Հակոբյան Հայ Առաքելական եկեղեցին տոնում է Կրկնազատիկը (Նոր կիրակի) 18։05-ի դրությամբ որքան մարդ է ներկա եղել «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին Դեռևս չի կարելի կոչել լիրարժեք դեմ առ դեմ կամ անուղղակի բանակցություններ․ իրանագետ Վեհափառի օրհնությամբ Մայր Աթոռից Մասյացոտնի թեմ է բերվել Սուրբ Հովհաննես Մկրտչի սրբազան մասունքը Թբիլիսյան խճուղում բախվել են «Nissan Note»-ը, «ՎԱԶ 2101»-ը և «Mazda 6»-ը․ կան վիրավորներ Իմ խոստումն է՝ գալիք սեպտեմբերը և դրան հաջորդող յուրաքանչյուր ամիս խաղաղ է լինելու. Սամվել Կարապետյան Թող մարդիկ դատեն, թե ովքեր են սրանք... Իրաքում նոր նախագահ են ընտրել 11 ամիս անազատության մեջ․ նրանք անկոտրում պայքարողներ են․ Գեղամ Մանուկյան Իրան-ԱՄՆ բանակցությունների վերաբերյալ հակասական և խիստ սակավաթիվ տեղեկություններ են հայտնի․ իրանագետ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հայտարարված Զատկի հրադադարը մտել է ուժի մեջ Պակիստանում գտնվող իրանական պատվիրակությունն ամբողջ հոգով պաշտպանում է Իրանի շահերը. Փեզեշքիան Հայրենիքը պետք է պաշտպանել, և եթե այսօրվա իշխանությունները չեն պաշտպանում մեր հայրենիքը, մենք փոխելու ենք այդ իշխանություններին․ Արթուր Ավանեսյան Այ էսա նախկին ու ներկա Հայաստանների տարբերությունը․ Գրիգոր Բալասանյան Սա կանգնեցնել հնարավոր չէ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am