«Այ ողորմելի, ձեզ ո՞վ է իրավունք տվել մոռանալ ցեղասպանությունը». Հայրիկյան
ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը «Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը շեշտեց, որ Հայաստանի թիվ մեկ թշնամին համարվող պուտինյան Ռուսաստանի պաշտոնյաների հայտարարություններին վերապահումով է վերաբերվում, միևնույն ժամանակ նկատեց, որ Լավրովի հայտարարություններում միայն բացասականը պետք չէ տեսնել. «Եթե հարցը չենք դիտարկում որպես աշխարհի կողմից մերժվող ՌԴ-ի ԱԳ նախարարի հայտարարություն, ապա տեսանելի է, որ Լավրովը խոսում է այն մասին,որ Թուրքիան կարող է դերակատարություն ունենալ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում, եթե ՀՀ-ի հանդեպ որդեգրած դիրքորոշումից հրաժարվի: Այնպես չէ, որ ինքը հակահայկական հայտարարություն է անում: Է, հայերն էլ են ասում նման բաներ: Նույն այս կառավարության ծրագրում գրված է՝ Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների բարելավում: Այ ողորմելի, ձեզ ո՞վ է իրավունք տվել մոռանալ ցեղասպանությունը: Ես Թուրքիայի հետ ունեմ նախապայմաններ՝ պիտի ցեղասպանություն ճանաչես, դուրս գաս նվազագույնը Կարս-Արդահանից, հետո միայն կարող ենք իրար հետ խոսել: Նույնիսկ Թուրքիայի՝ մերժելու պայմաններում սրանց տարրական ազգային արժանապատվությունը չի հերիքում խոսելու այն մասին, որ թուրքեր նախապայմաններ դուք է եք դնում, բայց նախապայմաններ մենք պիտի դնենք»:
