Առաջարկ.նոր դրույթ ավելացնել՝ «թալանի» դեմ պայքարի
ԱԺ արտահերթ նիստում Կառավարության ծրագրի քննարկումների ժամանակ,ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը, դիմելով վարչապետին, առաջարկեց Կառավարության ծրագրում նոր դրույթ ավելացնել՝ «թալանի» դեմ պայքարի. «Այնպիսի դրույթ, որ դիմենք գործարարներին, նախկին ու ներկա պաշտոնյաներին, որ դրսում ունեն հնարավորություններ, դրանք բերեն ՀՀերջ դնել ստվերային պայմանավորվածություններին եւ «թողնել, որ մարդիկ աշխատեն»»: Բիշարյանը նաեւ ողջունեց վարչապետի այն որոշումը, որ ազատվեց Կառավարության օդիոզ դեմքերից: Հավանաբար նա նկատի ուներ նախարարներ Գագիկ Խաչատրյանին, Գագիկ Բեգլարյանին եւ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանին: Բիշարյանն ասաց, որ չեն կարող կողմ լինել մի ծրագրի, «որտեղ թալանի դեմ պայքար չկա, բայց չեն էլ կարող հնարավորություն չտալ Կառավարությանը», ուստի ձեռնապհ կքվեարկեն:
