Կարեն Կարապետյանի նշանակումը ստատուս-քվոյի լուրջ փոփոխություն է․ Ռուբեն Վարդանյան

Կարեն Կարապետյանի նշանակումը վարչապետի պաշտոնում ստատուս-քվոյի լուրջ փոփոխություն է և առաջին քայլն է մոդելի ու էլիտայի փոփոխության ուղղությամբ․ «Մեդիամաքսի» հետ հարցազրույցում հայտարարել է գործարար և բարերար Ռուբեն Վարդանյանը։ Խոսելով Հայաստանի առջև ծառացած մարտահրավերների մասին՝ նա նշել է, որ հին մոդելը իրեն սպառել է, և հարկավոր է նոր մոդել։ «Նրանք, ովքեր ավելի շատ լեզուներ գիտեն, ավելի լավ են կրթված և դաստիարակված, մնում են գրեթե չպահանջված և չեն կարողանում լուրջ հաջողությունների հասնել, քանի որ հասարակության մեջ գերիշխում է «կիսագողական լավ տղերքի» մոդելը,- ասել է Ռուբեն Վարդանյանը՝ հավելելով, որ այդ մոդելում հայկական պետության ղեկավարները իրենց չեն ընկալում որպես հայ ազգի առաջնորդներ։ Հին մոդելը, ըստ Ռուբեն Վարդանյանի, կառուցված է փակ հասարակության համակարգի վրա, դրանում ավելացված արժեքը ստեղծվում է ոչ թե նոր ապրանքների ու ծառայությունների արտադրության շնորհիվ, այլ ռեսուրսների վերաբաշխման՝ ներմուծման մենաշնորհների, մաքսատուրքեր չվճարելու, միջազգային կազմակերպությունների աջակցության յուրացման հաշվին: Կարևորելով Կարեն Կարապետյանի նշանակումը վարչապետի պաշտոնում՝ Ռուբեն Վարդանյանն ասել է․ «Մենք բոլորս պետք է հասկանանք, որ անհրաժեշտ է անվերապահորեն աջակցել նախագահին ու վարչապետին իրենց սկսած գործում: Առանց նման աջակցության ոչինչ չի ստացվի: Այն գիտակցումը, որ մենք խորը ճգնաժամի մեջ ենք, չպետք է խուճապային իրավիճակ ստեղծի: Ընդհակառակը՝ ազնիվ ախտորոշումն ու բոլոր ռեսուրսների կենտրոնացումը բուժման վրա մեծացնում են հաջողության հավանականությունը: Մենք առերեսվելու ենք մի իրավիճակի հետ, երբ աճելու է պաշտոններ ու դրամական հոսքեր կորցնող մարդկանց թիվը: Պետք է ընդունել, որ վարչապետի պաշտոնում նոր մարդու հայտնվելուց հետո նեղացած մարդկանց մեծ խումբ է ի հայտ եկել: Եվ եթե մոդելը փոփոխվի, այդ մարդկանց թիվն աճելու է»: Վարդանյանը նշել է, որ նոր կառավարության առջև բարդ խնդիր է ծառացած. այն ստիպված է ապացուցել հասարակությանը, որ արդյունավետ է․ «Խնդիրը բարդացնում է այն հանգամանքը, որ շատ ցավոտ փոփոխություններից սկսվող բարեփոխումները պետք է կատարվեն ընտրություններից մի քանի ամիս առաջ, իսկ դրանց արդյունքները երևալու են տարիներ անց»: «Մենք կարծում ենք, որ վարչապետին ու նրա թիմին աջակցությունը այլընտրանք չունի: Մենք երկրորդ հնարավորություն չենք ունենալու: Կառավարության նոր ծրագրի հաստատումից հետո պետք է անհապաղ անցնել դրա իրականացմանը: Եվ մենք պատրաստ ենք աջակցություն ցուցաբերել մեր մտավոր, ֆինանսական, կազմակերպչական և կադրային ռեսուրսներով, շատ լավ գիտակցելով, որ ծրագիրը ուղղված է կարճաժամկետ խնդիրների լուծմանը, և չի կարող արտացոլել անհրաժեշտ համակարգային փոփոխությունների ողջ ծավալը»- ասել է Վարդանյանը՝ ընդգծելով, որ Կարեն Կարապետյանի և նրա թիմակիցների հաջողությունը կամ անհաջողությունը բոլորի հաջողությունը կամ անհաջողությունն է լինելու: «Կարեն Կարապետյանի հաջողությունը կենսական անհրաժեշտություն է բոլորիս համար և հատկապես՝ Արցախի համար»,- ասել է Ռուբեն Վարդանյանը: Հարցազրույցի վերջում նա ասել է, որ բացարձակ լավատես է և հավատում է, որ «չնայած բոլոր դժվարություններին, մենք շանս ունենք»: Հարցազրույցն ամբողջությամբ կարդացեք «Մեդիամաքսի» կայքում։

դիտվել է 27 անգամ
Լրահոս
Սա պարզապես դիվանագիտական ձախողում չէ, այլ կառավարվող անորոշության սկիզբը. Դավիթ Անանյան Մի քանի նորություն և մեկ հարց. Արման Աբովյան Նոր մանրամասներ Իջևանի շենքերից մեկի տանիքում բռնկված հրդեհից Երեք կետ մնացել է չլուծված Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Իջևանում բնակելի շենքի տանիքում բռնկված հրդեհի հետևանքով տարհանվել է 25 բնակիչ, այրվել է շուրջ 150 քմ տարածք Նիկոլը երկրաշարժից մահաբեր է. Ռուբեն Մխիթարյան Ի՞նչ եղանակ է սպասվում 12-ից 16-ը Երևան-Արմավիր ավտոճանապարհին հրդեհ է բռնկվել «Լադա»-ում․ այն դարձել է ոչ շահագործելի Պիտի պատժվեն Արցախը հանձնողներն ու Արցախի հանձնումն արդարացնողները. Մետաքսե Հակոբյան Հայ Առաքելական եկեղեցին տոնում է Կրկնազատիկը (Նոր կիրակի) 18։05-ի դրությամբ որքան մարդ է ներկա եղել «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին Դեռևս չի կարելի կոչել լիրարժեք դեմ առ դեմ կամ անուղղակի բանակցություններ․ իրանագետ Վեհափառի օրհնությամբ Մայր Աթոռից Մասյացոտնի թեմ է բերվել Սուրբ Հովհաննես Մկրտչի սրբազան մասունքը Թբիլիսյան խճուղում բախվել են «Nissan Note»-ը, «ՎԱԶ 2101»-ը և «Mazda 6»-ը․ կան վիրավորներ Իմ խոստումն է՝ գալիք սեպտեմբերը և դրան հաջորդող յուրաքանչյուր ամիս խաղաղ է լինելու. Սամվել Կարապետյան Թող մարդիկ դատեն, թե ովքեր են սրանք... Իրաքում նոր նախագահ են ընտրել 11 ամիս անազատության մեջ․ նրանք անկոտրում պայքարողներ են․ Գեղամ Մանուկյան Իրան-ԱՄՆ բանակցությունների վերաբերյալ հակասական և խիստ սակավաթիվ տեղեկություններ են հայտնի․ իրանագետ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հայտարարված Զատկի հրադադարը մտել է ուժի մեջ Պակիստանում գտնվող իրանական պատվիրակությունն ամբողջ հոգով պաշտպանում է Իրանի շահերը. Փեզեշքիան Հայրենիքը պետք է պաշտպանել, և եթե այսօրվա իշխանությունները չեն պաշտպանում մեր հայրենիքը, մենք փոխելու ենք այդ իշխանություններին․ Արթուր Ավանեսյան Այ էսա նախկին ու ներկա Հայաստանների տարբերությունը․ Գրիգոր Բալասանյան Սա կանգնեցնել հնարավոր չէ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am