Կարեն Կարապետյանը «ստուգարք է» հանձնում «սպիտակ» բիզնեսին

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երեկ ՀՀ նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանը վերջապես ԱԺ-ում ներկայացրեց իր կառավարության ծրագիրը: Առաջին հայացքից սա շարքային իրադարձություն է` կառավարություններ շատ են եղել, ծրագրեր՝ նույնպես: Սակայն Կարեն Կարապետյանի կառավարությունը կամա թե ակամա առանձնանում է մյուսներից: Այնպես է ստացվել, որ այս կառավարությունից շատ մեծ սպասումներ ունեն, ինչպես հենց Կարեն Կարապետյանն է ասում, «սպիտակ» բիզնեսի ներկայացուցիչները: Վերջիններս առայժմ մեծ հույսեր են կապում այս կառավարության հետ, և դա պայմանավորված է հենց Կարեն Կարապետյանի անձով: Ցանկություն ունի՞ եւ կարո՞ղ է արդյոք նա շոշափելի քայլեր իրականացնել տնտեսության ստվերային հատվածը էապես կրճատելու ուղղությամբ, զգալի հարվածներ հասցնել կոռուպցիային, սանձել մոնոպոլիստների ու օլիգարխների «բեսպրեդելը» և այլն: Հենց դրանից է կախված, թե որքանով իրենց ավելի հարմարավետ ու պաշտպանված կզգա «սպիտակ» բիզնեսը: Իսկ դրանից էլ մեծ հաշվով կախված է, թե կզարգանա՞ արդյոք մեր տնտեսությունը: Այս իմաստով երեկ Կարեն Կարապետյանը «ստուգարք էր» հանձնում «սպիտակ» բիզնեսին: Ու չի կարելի չնկատել, որ Կարեն Կարապետյանին հատուկ «դրայվը» երեկ նկատելիորեն նվազել էր: Այսպես ասենք, «դրայվի» «դոզան» այնքան չէր, որքան նախկինում: Երկրի և տնտեսության առջև կանգնած հիմնական` արմատական խնդիրների վերաբերյալ հարցերին վարչապետը մի տեսակ կաշկանդված էր պատասխանում. այդպես էլ համոզիչ ձևակերպում չտվեց, թե ինչպես է իր կառավարությունը հաղթահարելու կոռուպցիան, ինչպես է տնտեսությունը ազատելու օլիգարխների ճիրաններից: Նման հարցերին նա տալիս էր ընդհանուր, ըստ էության ոչինչ չասող պատասխաններ: Իսկ «սպիտակ» բիզնեսի ուշադրությունից նման «մանրուքները» չեն վրիպում: Այսօր նա կշարունակի «ստուգարք» հանձնել, իսկ գնահատականները պարզ կդառնան առաջիկայում»: Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 6 անգամ
Լրահոս
Սա պարզապես դիվանագիտական ձախողում չէ, այլ կառավարվող անորոշության սկիզբը. Դավիթ Անանյան Մի քանի նորություն և մեկ հարց. Արման Աբովյան Նոր մանրամասներ Իջևանի շենքերից մեկի տանիքում բռնկված հրդեհից Երեք կետ մնացել է չլուծված Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Իջևանում բնակելի շենքի տանիքում բռնկված հրդեհի հետևանքով տարհանվել է 25 բնակիչ, այրվել է շուրջ 150 քմ տարածք Նիկոլը երկրաշարժից մահաբեր է. Ռուբեն Մխիթարյան Ի՞նչ եղանակ է սպասվում 12-ից 16-ը Երևան-Արմավիր ավտոճանապարհին հրդեհ է բռնկվել «Լադա»-ում․ այն դարձել է ոչ շահագործելի Պիտի պատժվեն Արցախը հանձնողներն ու Արցախի հանձնումն արդարացնողները. Մետաքսե Հակոբյան Հայ Առաքելական եկեղեցին տոնում է Կրկնազատիկը (Նոր կիրակի) 18։05-ի դրությամբ որքան մարդ է ներկա եղել «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին Դեռևս չի կարելի կոչել լիրարժեք դեմ առ դեմ կամ անուղղակի բանակցություններ․ իրանագետ Վեհափառի օրհնությամբ Մայր Աթոռից Մասյացոտնի թեմ է բերվել Սուրբ Հովհաննես Մկրտչի սրբազան մասունքը Թբիլիսյան խճուղում բախվել են «Nissan Note»-ը, «ՎԱԶ 2101»-ը և «Mazda 6»-ը․ կան վիրավորներ Իմ խոստումն է՝ գալիք սեպտեմբերը և դրան հաջորդող յուրաքանչյուր ամիս խաղաղ է լինելու. Սամվել Կարապետյան Թող մարդիկ դատեն, թե ովքեր են սրանք... Իրաքում նոր նախագահ են ընտրել 11 ամիս անազատության մեջ․ նրանք անկոտրում պայքարողներ են․ Գեղամ Մանուկյան Իրան-ԱՄՆ բանակցությունների վերաբերյալ հակասական և խիստ սակավաթիվ տեղեկություններ են հայտնի․ իրանագետ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հայտարարված Զատկի հրադադարը մտել է ուժի մեջ Պակիստանում գտնվող իրանական պատվիրակությունն ամբողջ հոգով պաշտպանում է Իրանի շահերը. Փեզեշքիան Հայրենիքը պետք է պաշտպանել, և եթե այսօրվա իշխանությունները չեն պաշտպանում մեր հայրենիքը, մենք փոխելու ենք այդ իշխանություններին․ Արթուր Ավանեսյան Այ էսա նախկին ու ներկա Հայաստանների տարբերությունը․ Գրիգոր Բալասանյան Սա կանգնեցնել հնարավոր չէ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am