«Վիգեն Սարգսյանի համար «այդ տարածքները» հայրենիք չե՞ն». Հիմնադիր խորհրդարան/տեսանյութ/
Պաշտպանության նախարար նշանակված Վիգեն Սարգսյանը 2010 թվականի փետրվարի 12-ին, երբ հանդիսանում էր ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնող Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, Վաշինգտոնի Ռազմավարական եւ Միջազգային հետազոտությունների կենտրոնի (CSIS) կազմակերպած միջոցառման ժամանակ, պատասխանելով Ադրբեջանի դեսպանի հնչեցրած հարցին, հայտարարել է. «Կարեւորն այն է, որ ՀՀ նախագահը, ով նախկինում Պաշտպանության նախարար էր, բազմիցս հայտարարել է, որ ինքն այդ տարածքները չի դիտարկում որպես պատմական հայկական հողեր: Նա միշտ հայտարարել է, որ այդ տարածքները պետք է վերադարձվեն Ադրբեջանին, երբ Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման լուծում գտնվի»։ Մեջբերման հղումը՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների եւ Արցախի մեր հայրենակիցների իրավունքն է պաշտպանության նախարար նշանակվելու հանգամանքից ելնելով որպես Արցախի եւ նրա բնակչության անվտանգության երաշխավոր հանդես եկող Վիգեն Սարգսյանից պարզաբանում պահանջել, թե նա ներկայումս համարու՞մ է, որ «այդ տարածքները» պատմական հայկական հողեր չեն եւ որ դրանք պետք է «վերադարձվեն» Ադրբեջանին: Վիգեն Սարգսյանը պարտավոր է այդ պարզաբանումը կատարել, առավել ևս Արցախի շուրջ վերջին ամիսներին տեղի ունեցած զարգացումների ֆոնին: Հիմնադիր Խորհրդարանի քարտուղարություն
