«Ծրագիրը պետք է հստակ մատնանշի, թե ուր ենք գնում». Խաչատուր Քոքոբելյան
Այսօր ԱԺ-ում ելույթ ունեցավ ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանն, ով իր ելույթում անդրադարձավ կառավարության ծրագրին: Պատգամավորն իր ելույթի սկզբում հնչեցրեց հարցադրումներ այն մասին, թե կա արդյոք ՀՀ-ում մի բնագավառ, որտեղ կա վստահություն: Խոսելով բուն կառավարության ծրագրի մասին, Խաչատոևր Քոքոբելյանը նշեց. «Ծրագիրը պետք է հստակ մատնանշի, թե ուր ենք գնում և ինչ է տալու դրա իրացումը մեր քաղաքացիներին: Անընդհատ խոսվում է ռեսուրսների պակասի մասին, այո, դա խնդիր է, բայց մենք այլ ռեսուրսներ ունենք՝ մենք ունենք հրաշալի մարդկային ռեսուրս, ունենք ստվեր, որն եթե բերվի հարկային դաշտ, ապա դրանից էլ մեծ ռեսուրս»: Ըստ Քոքոբելյանի՝ կառավարության ծրագրում արտացոլված չեն ստվերը և մենաշնորհները կրճատելու հստակ մեխանիզմները: Ինքը պատգամավորն անկեղծորեն ակնկալում էր, որ կառավարության ծրագրին կտրվեր պայքար ստվերի և կոռուպցիայի դեմ անվանումը: Անվանումից զատ ցանկալի էր, ըստ Խաչատուր Քոքոբելյանի, որ այդ պայքարի մեխանիզմները ցույց տրվեին գործուն գործիքակազմով:
