«Մեր հարգելի Զառա, ձեզ ձայն չտալը շառ ա». Շարմազանովը՝ Փոստանջյանին
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր ԱԺ-ում քննարկվում է կառավարության ծրագիրը: ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը կառավարության ծրագրի քննարկման ժամանակ ժառանգական Զարուհի Փոստանջյանին ներկայացնելիս կատակեց. «Մեր հարգելի Զառա, ձեզ ձայն չտալը՝ շառ ա»: Զարուհի Փոստանջյանն իր ելույթում հիշեցրեց, որ երկրում տիրող ճգնաժամի արտահայտությունը հուլիսին Սասնա ծռերի կողմից իրականացված ապստամբությունն էր. «Կառավարության ներկայացրած ծրագիրը միտված է ոչ թե ճգնաժամը լուծելուն, այլ՝ մեղմացնելուն: Եթե ուզում ենք դուրս գալ ճգնաժամից, պետք է ասեմ, որ ճգնաժամն առաջին հերթին քաղաքական է»,- ասաց Փոստանջյանը՝ հավելելով, որ պետք է ուշադրություն դարձնել ՌԴ-ի քաղաքական ու տնտեսական զարգացումներին, քանի որ անուղղակիորեն կապ ունի ՀՀ-ն հարեւան ՌԴ-ի տնտեսական ու քաղաքական զարգացումների հետ: «Եթե այս մեղման ճանապարհով ենք գնում, ապա քաոսն անխուսափելի է լինելու»,-ասաց նա՝ նշելով, որ ծրագրում համակարգային փոփոխությունների մասին որեւէ խոսք չկա:
