22-ամյա երիտասարդին, ով գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում, սպանելու փորձ կատարելու կասկածանքով ձերբակալվել է «Վան» հեռուստաստուդիայի 39-ամյա տնօրենը

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ կեսգիշերին ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախուզության բաժնի աշխատակիցները՝ տեղի համայնքային ոստիկանների հետ ոստիկանության Մաշտոցի բաժին են բերման ենթարկել Շիրակի մարզի Գյումրի քաղաքի բնակիչ, 39-ամյա Վահան Ղազարյանին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ՝ հոկտեմբերի 19-ին, ժամը 23։30-ի սահմաններում «Արմենիա» բժշկական կենտրոնից ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ «ձախից կրծքավանդակի և աջից՝ ազդրի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ ծայրահեղ ծանր վիճակում իրենց մոտ է տեղափոխվել Սևան քաղաքի Նալբանդյան փողոցի բնակիչ, 22-ամյա Լևոն Սահակյանը։ Հիվանդանոց են մեկնել ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի քննիչները՝ բաժնի պետ Սահակ Գևորգյանի գլխավորությամբ։ Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին և քննիչներին հայտնել են, որ երիտասարդը ծայրահեղ ծանր վիճակում է, գտնվում է վերակենդանացման բաժանմունքում և ի վիճակի չէ դեպքի վերաբերյալ որևէ տեղեկություն հայտնել։ Հիվանդանոցում հայտնել են նաև, որ իրենց ասել են, որ երիտասարդը վնասվածքները ստացել է «Շիրակ» հանրախանութի մոտ վայր ընկնելու հետևանքով։ Արդեն տեղում Մաշտոցի ոստիկանները օպերատիվ տվյալներ են ստանում, որ վիրավոր Լ. Սահակյանը հիվանդանոց է տեղափոխվել իրենց տանից, սակայն մինչ այդ նրա և Վ. Ղազարյանի միջև ֆինանսական խնդիրների շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել Թերլեմեզյան փողոցի 3 հասցեում։ Արդեն ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս ոստիկանները քննիչների հետ ձեռնարկելով համատեղ գործողություններ՝ կարողանում են ծուղակ ստեղծել և Վ. Ղազարյանին, ով վարձակալական հիմունքներով բնակվում է Երևանում, հայտնաբերել են ու բերման ենթարկել։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Վ. Ղազարյանը կասկածվում է Լ. Սահակյանին սպանելու փորձ կատարելու մեջ։ Փաստի առթիվ ավագ քննիչ Ռևիկ Սեդրակյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 34-104 հոդվածի (սպանության փորձ) հատկանիշով։ Հայտնաբերվել է նաև հանցագործության գործիք դանակը։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ կասկածյալ Վ. Ղազարյանն աշխատում է «Վան» հեռուստաստուդիայի տնօրեն, իսկ վիրավոր Լ. Սահակյանը բժշկական համալսարանի ասպիրանտ է։ Պատճառը եղել է միմյանց միջև եղած 80 հազար դրամ պարտք ու պահանջը։ Քննիչի որոշմամբ Վ. Ղազարյանը ձերբակալվել է։

դիտվել է 26 անգամ
Լրահոս
Սա պարզապես դիվանագիտական ձախողում չէ, այլ կառավարվող անորոշության սկիզբը. Դավիթ Անանյան Մի քանի նորություն և մեկ հարց. Արման Աբովյան Նոր մանրամասներ Իջևանի շենքերից մեկի տանիքում բռնկված հրդեհից Երեք կետ մնացել է չլուծված Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Իջևանում բնակելի շենքի տանիքում բռնկված հրդեհի հետևանքով տարհանվել է 25 բնակիչ, այրվել է շուրջ 150 քմ տարածք Նիկոլը երկրաշարժից մահաբեր է. Ռուբեն Մխիթարյան Ի՞նչ եղանակ է սպասվում 12-ից 16-ը Երևան-Արմավիր ավտոճանապարհին հրդեհ է բռնկվել «Լադա»-ում․ այն դարձել է ոչ շահագործելի Պիտի պատժվեն Արցախը հանձնողներն ու Արցախի հանձնումն արդարացնողները. Մետաքսե Հակոբյան Հայ Առաքելական եկեղեցին տոնում է Կրկնազատիկը (Նոր կիրակի) 18։05-ի դրությամբ որքան մարդ է ներկա եղել «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին Դեռևս չի կարելի կոչել լիրարժեք դեմ առ դեմ կամ անուղղակի բանակցություններ․ իրանագետ Վեհափառի օրհնությամբ Մայր Աթոռից Մասյացոտնի թեմ է բերվել Սուրբ Հովհաննես Մկրտչի սրբազան մասունքը Թբիլիսյան խճուղում բախվել են «Nissan Note»-ը, «ՎԱԶ 2101»-ը և «Mazda 6»-ը․ կան վիրավորներ Իմ խոստումն է՝ գալիք սեպտեմբերը և դրան հաջորդող յուրաքանչյուր ամիս խաղաղ է լինելու. Սամվել Կարապետյան Թող մարդիկ դատեն, թե ովքեր են սրանք... Իրաքում նոր նախագահ են ընտրել 11 ամիս անազատության մեջ․ նրանք անկոտրում պայքարողներ են․ Գեղամ Մանուկյան Իրան-ԱՄՆ բանակցությունների վերաբերյալ հակասական և խիստ սակավաթիվ տեղեկություններ են հայտնի․ իրանագետ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հայտարարված Զատկի հրադադարը մտել է ուժի մեջ Պակիստանում գտնվող իրանական պատվիրակությունն ամբողջ հոգով պաշտպանում է Իրանի շահերը. Փեզեշքիան Հայրենիքը պետք է պաշտպանել, և եթե այսօրվա իշխանությունները չեն պաշտպանում մեր հայրենիքը, մենք փոխելու ենք այդ իշխանություններին․ Արթուր Ավանեսյան Այ էսա նախկին ու ներկա Հայաստանների տարբերությունը․ Գրիգոր Բալասանյան Սա կանգնեցնել հնարավոր չէ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am