Ինչպես կաջակցի կառավարությունը ներդրումային ծրագրերին
Այսօր վարչապետ Կարեն Կարապետյանն ԱԺ-ում ներկայացրեց կառավարության ծրագիրը, որում կա ուշագրավ մի կետ. Ներդրումների վերաբերյալ ծրագրերը մեկ տարի ժամկետով են, այսինքն՝ եթե Կարեն Կարապետյանի կառավարությունը շարունակի աշխատանքը։ Ըստ կառավարության ծրագրի՝ ներդրումային ծրագրերի ֆինանսավորման աջակցության նպատակով նախատեսվում է պետության կողմից ներդրումային ֆոնդի ձևավորում՝ հետագայում պետություն-մասնավոր համագործակցությամբ գործող ֆոնդ ունենալու տեսլականով։
Կառավարությունը համարում է, որ գործարար միջավայրի և տնտեսական զարգացման այնպիսի քայլերի իրականացում է անհրաժեշտ, որոնք 2017 թվականի արդյունքերով կապահովեն Համաշխարհային տնտեսական ֆորումի գլոբալ մրցունակության ինդեքսում (Global Competitiveness Index) և Համաշխարհային բանկի գործարարությամբ զբաղվելու (Doing Business) վարկանիշում կբերեն Հայաստանի Հանրապետության դիրքի բարելավման առնվազն 4 կետով։
