Արտաբյուջեից վախեցողը չէ
ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը զարմանալի է համարում ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի՝ դեֆոլտի մասին հայտարարությունը։ «Ֆինանսական դժվարություններ կան, բայց դա դեֆոլտ չէ։ Զուտ մասնագիտական տեսանկյունից՝ ինձ համար հետաքրքիր կլիներ դրա հիմքերը տեսնել», - ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց փոխվարչապետը։ «Արտաբյուջեներ կան, որոնք անհրաժեշտ են։ Ես արտաբյուջեների ջատագով չեմ և կառավարության դիրքորոշումն էլ եղել է հնարավորինս կարգավորել արտաբյուջեները, բայց դրանք միայն օրենքով սահմանված դեպքերում գոյություն ունեն։ Բացի այդ էլ՝ մենք ունեք մի շարք արտաբյուջեներ, որոնք փոքր գումարներ են կազմում», - ասաց նա։ Վ.Գաբրիելյանն ընդգծեց, որ բազմաթիվ արտաբյուջեներ գոյանում են ոչ թե վարկերից, այլ գրանտներից, ուստի կոչ արեց բացասական չվերաբերվել արտաբյուջեներին։
