Հանցագործները չկան, սակայն ինձ մեղադրում են գոյություն չունեցող հանցագործներին օժանդակելու մեջ.Եղնուկյան

Կարո Եղնուկյանը հոկտեմբերի 19-ով թվագրված հայտարարություն է տարածել «Երևան – Կենտրոն» ՔԿՀ-ից: Հայտարարության մեջ նշվում է.մաս 1 Իշխանությունների կողմից իմ նկատմամբ արդեն 5-րդ տարին իրականացվող քաղաքական հալածանքը ունի խորը արմատներ: Ամեն ինչ սկսվեց նրանից, որ ես Երևանի Ալեք Մանուկյան փողոցի վրա գտնվող իմ եռահարկ շինությունը անվճար տրամադրեցի Հիմնադիր խորհրադարանին և բոլոր այլ քաղաքացիական շարժումներին, ովքեր դրա կարիքն ունեցել են: Ավելին, ես ինքնս սկսեցի ակտիվ մասնակցություն ունենալ մի շարք քաղաքացիական նախաձեռնություններին, ինչը բնականաբար դուր չէր գալիս իշխանություններին: Մաշտոցի պուրակի և «Ծածկած Շուկայի» հետ կապված քաղաքացիական նախաձեռնություններից հետո իրական հալածանքներ սկսվեցին իմ և ընտանիքիս անդամների նկատմամբ: Մի քանի օրվա ընթացքում երկու անգամ հարձակումներ եղան իմ երկու մեքենաների վրա, մի դեպքում դանակով պատառոտեցին չորս անվադողերը, մյուս դեպքում երկաթյա ծանր ձողով կոտրեցին մյուս մեքենայիս շարժիչի ծածկոցը և հայելիները: Հիմնադիր խորհրդարանին անդամակցելու համար հրկիզվեց իմ 3-րդ մեքենան, իսկ Բերձորի ահաբեկչությունների ժամանակ հիմնովին ջարդվեցին երեք մեքենաներս: Ավելի քան մեկ ամիս իմ լուսանկարով մեծ պաստառը՝ ատելություն, խտրականություն, թշնամանք, բռնություն հրահրող մակագրություններով փակցված մնաց Երևանի կենտրոնում «Ծածկած Շուկա»-յի ամենատեսանելի մասում: Չնայած իմ բազմաթիվ բողոքներին ոչ մի պաշտոնյա չմիջամտեց այս ակնհայտ անօրինությանը և իշխանությունների կողմից հանցավոր անգործություն դրսևորվեց: Նույն ժամանակաընթացքում ինձ և ընտանիքիս անդամներին բազմաթիվ անգամներ հետապնդել են՝ վախի մթնոլորտ սերմանելու նպատակով: Այս բոլոր ահաբեկչությունները իմ նկատմամբ իրականացվել են իշխանությունների թողտվության և հովանավորության արդյունքում: Վերջին ժամանակներում իմ մի շարք բարեկամներ և ծանոթներ հորդորում էին ինձ, որ Հայաստանում իմ ունեցվածքը վաճառեմ և գնամ ԱՄՆ, քանի դեռ այն ձեռքիցս չեն վերցրել: Նրանք ինձ ասում էին աղջիկներիդ մասին մտածի: Բնականաբար այս մարդկանցից մի մասը իրական բարի կամեցողներ են,սակայն մեծ մասը ինձ «մեսիջ» էին ուղարկում: Ինչպես ասում են առանց կրակ ծուխ չի լինում: Այս գործելաոճը բավականին տարածված է Հայաստանում, և նման ձևով վարվել են մի շարք սփյուռքահայ ներդնողների հետ: Այսպիսով արդեն երկար ժամանակ է իշխանությունները պատրվակ էին փնտրում ազատվել ինձանից՝ չկա անձը չկա նաև պրոբլեմը թեզիսի համաձայն: Եվ քանի որ ես որևէ սև գործերի կամ ֆինանսական մութ պատմությունների մեջ խառնված չեմ եղել իշխանությունների համար դժվար էր ինձ մեկուսացնել կամ սահմանափակել: Սասնա ծռերի գործողությունները առիթ հանդիսացան ինձ մեկուսացնելու և պատժելու համար: Ինձ կեղծ և շինծու մեղադրանք առաջադրեցին: Քանի որ որևէ հանցավոր արարք ես չէի կատարել, ինձ մեղադրեցին հավաքի ժամանակ տեղեկատվություն հրապարակելու, համացանցով տեղեկություններ տարածելու, հանրահավաք կազմակերպելու և ռադիոկապով ապահովել ձգտելու մեջ: Չնայած ինձ նման արարքներ մեղսագրեցին, սակայն նախաքննական մարմինը որևէ ապացույց այդպես էլ չկարողացավ ներկայացնել: Ինձ մեղադրում են ոստիկան պատանդներին պահելուն աջակցելու մեջ, սակայն Սասնա Ծռերից որևէ մեկին ոստիկան պատանդներին պահելու մեջ չեն մեղադրել: Ինձ մեղադրում են զավթած շենք շինությունները պահելուն օժանդակելու մեջ, սակայն երբ Սասնա Ծռերի տղաները զենքերը վայր դրեցին և շինությունները ազատեցին, նրանց ոչ մեկին չմեղադրեցին նման մեղադրանքով: Փաստորեն հանցագործություն կատարողները չկան, սակայն ինձ մեղադրում են գոյություն չունեցող հանցագործներին օժանդակելու մեջ: Դատարանները կալանք կիրառեցին և կալանքի ժամկետը երկարացրեցին առանց որևէ հիմքերի: Երբ պաշտպանս պահանջում էր, որ դատարանը կամ քննիչը մատնանշեն այն նյութը, որի հիման վրա քննիչը հանգել էր հետևության, որ ես կխոչընդոտեմ նախաքննությանը, դատավորը առանց կոնկրետ նյութ մատնանշելու ասաց, որ նյութը քրեական գործում է: Նույն հարցին քննիչը հայտարարեց, որ նյութեր կան բայց դրանք նախաքննական գաղտնիք են, դրա համար էլ չենք ներկայացնում դատարանին: Դատարանը աննախադեպ բարձր գրավը մերժեց առանց որևէ պատճառաբանությունների: Անտեսվեց նաև 30-ից ավել պատգամավորների, իրավապաշտպանների և հեղինակավոր անձանց երաշխավորությունները և միջնորդությունները: Կալանքը ուղեկցվեց հարազատներիս հետ տեսակցությունների և հեռախոսազանգերի անօրինական սահմանափակումով:

դիտվել է 20 անգամ
Լրահոս
Սա պարզապես դիվանագիտական ձախողում չէ, այլ կառավարվող անորոշության սկիզբը. Դավիթ Անանյան Մի քանի նորություն և մեկ հարց. Արման Աբովյան Նոր մանրամասներ Իջևանի շենքերից մեկի տանիքում բռնկված հրդեհից Երեք կետ մնացել է չլուծված Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Իջևանում բնակելի շենքի տանիքում բռնկված հրդեհի հետևանքով տարհանվել է 25 բնակիչ, այրվել է շուրջ 150 քմ տարածք Նիկոլը երկրաշարժից մահաբեր է. Ռուբեն Մխիթարյան Ի՞նչ եղանակ է սպասվում 12-ից 16-ը Երևան-Արմավիր ավտոճանապարհին հրդեհ է բռնկվել «Լադա»-ում․ այն դարձել է ոչ շահագործելի Պիտի պատժվեն Արցախը հանձնողներն ու Արցախի հանձնումն արդարացնողները. Մետաքսե Հակոբյան Հայ Առաքելական եկեղեցին տոնում է Կրկնազատիկը (Նոր կիրակի) 18։05-ի դրությամբ որքան մարդ է ներկա եղել «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին Դեռևս չի կարելի կոչել լիրարժեք դեմ առ դեմ կամ անուղղակի բանակցություններ․ իրանագետ Վեհափառի օրհնությամբ Մայր Աթոռից Մասյացոտնի թեմ է բերվել Սուրբ Հովհաննես Մկրտչի սրբազան մասունքը Թբիլիսյան խճուղում բախվել են «Nissan Note»-ը, «ՎԱԶ 2101»-ը և «Mazda 6»-ը․ կան վիրավորներ Իմ խոստումն է՝ գալիք սեպտեմբերը և դրան հաջորդող յուրաքանչյուր ամիս խաղաղ է լինելու. Սամվել Կարապետյան Թող մարդիկ դատեն, թե ովքեր են սրանք... Իրաքում նոր նախագահ են ընտրել 11 ամիս անազատության մեջ․ նրանք անկոտրում պայքարողներ են․ Գեղամ Մանուկյան Իրան-ԱՄՆ բանակցությունների վերաբերյալ հակասական և խիստ սակավաթիվ տեղեկություններ են հայտնի․ իրանագետ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հայտարարված Զատկի հրադադարը մտել է ուժի մեջ Պակիստանում գտնվող իրանական պատվիրակությունն ամբողջ հոգով պաշտպանում է Իրանի շահերը. Փեզեշքիան Հայրենիքը պետք է պաշտպանել, և եթե այսօրվա իշխանությունները չեն պաշտպանում մեր հայրենիքը, մենք փոխելու ենք այդ իշխանություններին․ Արթուր Ավանեսյան Այ էսա նախկին ու ներկա Հայաստանների տարբերությունը․ Գրիգոր Բալասանյան Սա կանգնեցնել հնարավոր չէ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am