Տեսնում եմ, թե ինչպես է դրայվը կուլ գնում. Թևան Պողոսյանը հույսը չի կորցնում

Կառավարության այս ծրագրին անկեղծորեն սպասել եմ. ֆեյսբուքում գրառում է կատարել ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանը։ Սպասումներս առաջացել են վարչապետի անձով պայմանավորված։ Չեմ թաքցնի, պաշտոնավարման առաջին շաբաթներին նրանից եկող մեսիջներն իմ ու շատերի մոտ հույս արթնացրին։ Մարդը բաց ճակատով, հրապարակայնորեն առանց խունջիկ-մունջիկ անելու ասում է այն, ինչի մասին բոլորս՝ այդ թվում և մեր հանրապետական գործընկերները, հրապարակավ կամ ոչ հրապարակավ մշտապես խոսում ենք։ Մերոնքական է՝ մտածեցինք շատերս։ Վստահ էի, որ այս ֆոնին կառավարության ծրագիրը կդառնա նույնպիսի հույս արթնացնող ֆենոմեն։ Ենթադրում էի, որ այսպես էլ կլինի՝ հակիրճ, բայց հույս ունեի կրակի։ Ենթադրում էի, որ վարչապետի պատկերացումներին հարիր՝ ենթակետ առ ենթակետ կտեսնեի երազանքի ձևակերպում և 6 ամսվա կոնկրետ քայլեր դեպի երազանք։ Ենթադրում էի հավաքական երազանքի ձևակերպում, և վարչապետի անձնական նախաբան այն հավաքական քայլերի մասին, ինչի առաքելությամբ ինքը նորից մտել է Հայաստանի քաղաքական դաշտ։ Ենթադրում էի ոգի, ենթադրում էի կամք։ Ստացանք՝ նախորդ ծրագրերի ավելի կարճացված խմբագրում, թեթևակի նորարարություններով։ Սա շատ նման այն իրավիճակներին, երբ մենք ազգովին ոգևորվում ենք ԱՄՆ նախագահի այս կամ այն թեկնածուով, ով նախընտրականում Հայոց Ցեղասպանության ճանաչման ֆլագմանով ընտրության է գնում։ Պաշտում ենք, նմանակում, գովաբանում, ոգևորվում։ Հետո թեկնածուն դառնում է նախագահ, գալիս նստում է օվալաձև սենյակում, և պետական ամուր ու կարծրացած համակարգը միանգամից գրկում է նրան և անջատում նրա ես-ը։ Իսկ թե հետո ինչ է լինում, բոլորս գիտենք. ամենամյա ապրիլքսանչորսյան ուղերձներ, որտեղ արանքներում թեթև աչքով է տալիս, թե բա՝ տղե՛րք, դե հասկացեք էլի, ես էլի էն նույն տղեն եմ, ուղղակի էս գառլախները չեն թողնում իմ ուզածն ասեմ։ Այս ծրագիրը ինձ հիշեցնում է վերջին 8 տարիների ԱՄՆ նախագահի ապրիլքսանչորսյան ուղերձները։ Գրել-ամրագրել է անդեմ համակարգը ու մի թեթև ֆեյս-սեյվինգ է արել հեղինակի համար։ Ես սա ցավով եմ ասում, ինձ վարչապետի դրայվը դուր է գալիս։ Ցավում եմ, որ արդեն իսկ տեսնում եմ, թե ինչպես է այդ դրայվը կուլ գնում։ Հետևաբար, իմ կարծիքով, Կառավարության այս ծրագիրը հայաստանցու հույսը սպանած չինովնիկության հաղթանակն է հույս արթնացրած վարչապետի հանդեպ։ Կարծում եմ, դժվար չի կանխատեսել, թե ինչ կլինի հետո։

դիտվել է 36 անգամ
Լրահոս
Սա պարզապես դիվանագիտական ձախողում չէ, այլ կառավարվող անորոշության սկիզբը. Դավիթ Անանյան Մի քանի նորություն և մեկ հարց. Արման Աբովյան Նոր մանրամասներ Իջևանի շենքերից մեկի տանիքում բռնկված հրդեհից Երեք կետ մնացել է չլուծված Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Իջևանում բնակելի շենքի տանիքում բռնկված հրդեհի հետևանքով տարհանվել է 25 բնակիչ, այրվել է շուրջ 150 քմ տարածք Նիկոլը երկրաշարժից մահաբեր է. Ռուբեն Մխիթարյան Ի՞նչ եղանակ է սպասվում 12-ից 16-ը Երևան-Արմավիր ավտոճանապարհին հրդեհ է բռնկվել «Լադա»-ում․ այն դարձել է ոչ շահագործելի Պիտի պատժվեն Արցախը հանձնողներն ու Արցախի հանձնումն արդարացնողները. Մետաքսե Հակոբյան Հայ Առաքելական եկեղեցին տոնում է Կրկնազատիկը (Նոր կիրակի) 18։05-ի դրությամբ որքան մարդ է ներկա եղել «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին Դեռևս չի կարելի կոչել լիրարժեք դեմ առ դեմ կամ անուղղակի բանակցություններ․ իրանագետ Վեհափառի օրհնությամբ Մայր Աթոռից Մասյացոտնի թեմ է բերվել Սուրբ Հովհաննես Մկրտչի սրբազան մասունքը Թբիլիսյան խճուղում բախվել են «Nissan Note»-ը, «ՎԱԶ 2101»-ը և «Mazda 6»-ը․ կան վիրավորներ Իմ խոստումն է՝ գալիք սեպտեմբերը և դրան հաջորդող յուրաքանչյուր ամիս խաղաղ է լինելու. Սամվել Կարապետյան Թող մարդիկ դատեն, թե ովքեր են սրանք... Իրաքում նոր նախագահ են ընտրել 11 ամիս անազատության մեջ․ նրանք անկոտրում պայքարողներ են․ Գեղամ Մանուկյան Իրան-ԱՄՆ բանակցությունների վերաբերյալ հակասական և խիստ սակավաթիվ տեղեկություններ են հայտնի․ իրանագետ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հայտարարված Զատկի հրադադարը մտել է ուժի մեջ Պակիստանում գտնվող իրանական պատվիրակությունն ամբողջ հոգով պաշտպանում է Իրանի շահերը. Փեզեշքիան Հայրենիքը պետք է պաշտպանել, և եթե այսօրվա իշխանությունները չեն պաշտպանում մեր հայրենիքը, մենք փոխելու ենք այդ իշխանություններին․ Արթուր Ավանեսյան Այ էսա նախկին ու ներկա Հայաստանների տարբերությունը․ Գրիգոր Բալասանյան Սա կանգնեցնել հնարավոր չէ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am