Վահան Բադասյան. «Մովսես Հակոբյանի ձեռնարկությունը բանակից ստանում է շուկայականից բարձր գնով հաշված գումար»

«ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետը, լինելով նախկինում ՀՀ ՊՆ նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետ, չարաշահելով իր պաշտոնական դիրքը, խախտելով գնումների մասին օրենքը, շուկայականից զգալի բարձր գներով իր ձեռնարկության եւ ՊՆ-ի միջեւ կնքել է ցորենի գնման պայմանագիր, ինչի արդյունքում բանակից յուրացվել է մի քանի տասնյակ միլիոն դրամ»։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր Վահան Բադասյանը՝ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին կոչ անելով պարզաբանել՝ սա՞ է կոռուպցիայի երեւույթ, թե՞ նույն դպրոցում մայր ու աղջկա որպես մանկավարժ աշխատելը։ Բադասյանը նաեւ առաջարկում է կամ պատասխանատվության ենթարկել ԳՇ պետ Մովսես Հակոբյանին, կամ, եթե ինքը զրպարտում է, իրեն ենթարկել պատասխանատվության։ – Պարոն Բադասյան, ԳՇ պետ Մովսես Հակոբյանի վերաբերյալ գրառումը ձե՞ր բացահայտումն է: – Սա բացահայտում չէ. ովքեր այս ոլորտում աշխատում են՝ գիտեն դա։ Դա միակը չէ Մովսես Հակոբյանի եւ նրա շրջապատի չարաշահումներից։ ՊՆ նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի բազմաթիվ գնումներում կան բազմաթիվ չարաշահումներ։ – Ինչպե՞ս է կոչվում Մովսես Հակոբյանին պատկանող ընկերությունը, որ ցորեն է գնում ՊՆ-ի համար։ – «Սիփան» ընկերությունն է, որի հիմնադիրն ինքն է, տնօրենը՝ նրա եղբայրը։ Բոլորը գիտեն, որ Մոսին հաց է թխում եւ ապահովում մի քանի զորամասերի։ Ղարաբաղում կա «Էռմի» ալրաղացը, ունի մի քանի աշխատող, վճարում է հարկեր, աշխատում է վնասով, Արցախի կառավարության հորդորով գյուղացիներից գնումներ է կատարում շուկայականից բարձր գներով, որ պարզապես գյուղացիները չհիասթափվեն։ Մինչդեռ Մովսես Հակոբյանի ձեռնարկությունը բանակից ստանում է շուկայականից բարձր գնով հաշված գումար, հարկեր չի տայիս, անորակ ալյուր է մատակարարում եւ այդ ալյուրը ընդունում ու հաց է թխում։ Օրինակ, անցած տարի ցորենի շուկայական գինը 120 դրամ էր, ինքը պայմանագիրը կնքել էր 150 դրամով եւ 1000 տոննայից ավեյի ցորեն էր գնել։ Ստացվում է, որ 30 միլիոն դրամ մնաց իր հաշվեհամարում, մյուսները չեմ ասում։ Այս տարի՝ նմանապես։ – Իսկ ինչո՞ւ հիմա որոշեցիք այս մասին բարձրաձայնել։ – Ես հիմա դա վարչապետի համար եմ ասում, դպրոցներում մոր եւ աղջկա աշխատելու վերաբերյալ նրա հայտարարությունից տպավորություն է, որ եթե առաջնագծում զինվոր է զոհվում կամ մենք ունենք տնտեսական բացթողումներ, դրա պատճառն այն է, որ դպրոցում մայր ու աղջիկ աշխատում են։ Դա ոչ թե ծիծաղելու, այլ զայրանալու երեւույթ է: Նորանշանակ վարչապետը, որ հույս է ներշնչում ժողովրդի մեջ, այդպես է մտածում։ Ժողովուրդը կոպեկ-կոպեկ փող է հավաքում, բանակին տալիս, բայց բանակը փողերը քամուն է տալիս հանուն բարձրաստիճան գեներալների հարստացման։ Ու հիմա ինչը թողած՝ ինչ է հայտարարում։ Ղարաբաղում ո՞վ չգիտի, որ Մովսես Հակոբյանն իրականացնում է հացաթխման գործողություն եւ ապահովում մի քանի զորամասեր։ Դա նորմա՞լ երեւույթ եք համարում։ Ինքը գեներա՞լ է, թե՞ հացթուխ։ Ինքը գեներալ չի, չի տիրապետում բանակին, չի տիրապետում մարտական գործողությունների կազմակերպմանը, դրանց դեմն առնելու հարցերին։ Ես դա ասում եմ որպես պրոֆեսիոնալ զինվորական։ Դա ցույց տվեց ապրիլի 2-ը։ Բայց ինքը շատ լավ տիրապետում է փողերի մսխմանը։ Օրինակ, դուք տեղյա՞կ եք, որ ինքը բանակի փողերով բնակարան է կառուցել, բանակին այդ բնակարանը վաճառել է 1 միլիոն 200 հազար դոլարով, եւ բանակը իրեն նվեր է տվել այդ տունը։ Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

դիտվել է 13 անգամ
Լրահոս
Սա պարզապես դիվանագիտական ձախողում չէ, այլ կառավարվող անորոշության սկիզբը. Դավիթ Անանյան Մի քանի նորություն և մեկ հարց. Արման Աբովյան Նոր մանրամասներ Իջևանի շենքերից մեկի տանիքում բռնկված հրդեհից Երեք կետ մնացել է չլուծված Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Իջևանում բնակելի շենքի տանիքում բռնկված հրդեհի հետևանքով տարհանվել է 25 բնակիչ, այրվել է շուրջ 150 քմ տարածք Նիկոլը երկրաշարժից մահաբեր է. Ռուբեն Մխիթարյան Ի՞նչ եղանակ է սպասվում 12-ից 16-ը Երևան-Արմավիր ավտոճանապարհին հրդեհ է բռնկվել «Լադա»-ում․ այն դարձել է ոչ շահագործելի Պիտի պատժվեն Արցախը հանձնողներն ու Արցախի հանձնումն արդարացնողները. Մետաքսե Հակոբյան Հայ Առաքելական եկեղեցին տոնում է Կրկնազատիկը (Նոր կիրակի) 18։05-ի դրությամբ որքան մարդ է ներկա եղել «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին Դեռևս չի կարելի կոչել լիրարժեք դեմ առ դեմ կամ անուղղակի բանակցություններ․ իրանագետ Վեհափառի օրհնությամբ Մայր Աթոռից Մասյացոտնի թեմ է բերվել Սուրբ Հովհաննես Մկրտչի սրբազան մասունքը Թբիլիսյան խճուղում բախվել են «Nissan Note»-ը, «ՎԱԶ 2101»-ը և «Mazda 6»-ը․ կան վիրավորներ Իմ խոստումն է՝ գալիք սեպտեմբերը և դրան հաջորդող յուրաքանչյուր ամիս խաղաղ է լինելու. Սամվել Կարապետյան Թող մարդիկ դատեն, թե ովքեր են սրանք... Իրաքում նոր նախագահ են ընտրել 11 ամիս անազատության մեջ․ նրանք անկոտրում պայքարողներ են․ Գեղամ Մանուկյան Իրան-ԱՄՆ բանակցությունների վերաբերյալ հակասական և խիստ սակավաթիվ տեղեկություններ են հայտնի․ իրանագետ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հայտարարված Զատկի հրադադարը մտել է ուժի մեջ Պակիստանում գտնվող իրանական պատվիրակությունն ամբողջ հոգով պաշտպանում է Իրանի շահերը. Փեզեշքիան Հայրենիքը պետք է պաշտպանել, և եթե այսօրվա իշխանությունները չեն պաշտպանում մեր հայրենիքը, մենք փոխելու ենք այդ իշխանություններին․ Արթուր Ավանեսյան Այ էսա նախկին ու ներկա Հայաստանների տարբերությունը․ Գրիգոր Բալասանյան Սա կանգնեցնել հնարավոր չէ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am