Միջոցներ , այո, այսօր չունենք . Իգնատի Առաքելյան
ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես են զարգացնելու գյուղատնտեսությունը,լրագրողներին ասաց,որ նոր տեխնոլոգիաներ, ինտենսիվ այգիներ, ջերմոցներ, ֆերմաներ, որպեսզի զարգանա տնտեսությունը, կոոպերացիաների և ֆերմերային տնտեսությունների խոշորացում Նա նշեց, որ «Գյուղատնտեսական տեխնիկայի մասով շատ բաց տեղեր կան, պետք է դրամաշնորհներ հայթայթվեն, որպեսզի գյուտեխնիկան ներմուծվի և բաժանվի»,-ասաց նա: Անդրադառնալով տեսակետին, որ Հայաստանում գյուղատնտեսությունն աշխատում է 18-րդ դարի տեխնոլոգիաներով, Իգնատի Առաքելյանն ասաց, որ գյուղացիներն՝ իրենց, կառավարությունն իր հերթին, ներդրողներն ու բիզնեսով զբաղվողներն իրենց հերթին պետք է միանան, որպեսզի հասնենք 21-րդ դար.«Դա երկար ճանապարհ է, մեկ օրում չի լինի: Շատ խնդիրներ կան, շատ միջոցներ են անհրաժեշտ, որոնք, այո, այսօր չունենք, որպեսզի այդ ամբողջը մեկ օրում ներդնենք և զարգացնենք: Քայլ առ քայլ պետք է անենք»: Անդրադառնալով կարտոֆիլի գնման ցածր գների վերաբերյալ հայտարարությանը, Իգնատի Առաքելյանն ասաց, որ երեկ հանդիպել է կարտոֆիլագործների հետ. «Այնքան էլ այնպես չէ, ինչպես ներկայացվում է: Կան միջնորդներ, որոնք գնում են ցածր գնով, և առաջարկ է արվել, որպեսզի ֆերմերներն իրենք միանան, ստեղծեն իրենց միավորումը և իրենք մատակարարեն պաշտպանության նախարարությանն ավելի բարձր գնով, ինչին որոշ ֆերմերներն ասացին՝ եթե այդպես լինի, մեզ ձեռք չի տա, որովհետև մենք չենք տեղավորվի այդ գների մեջ»:
