Ժիրայր Սեֆիլյանի և Վարուժան Ավետիսյանի նամակը «Վարդաշեն» ՔԿՀ-ից
«Վարդաշեն» ՔԿՀ-ից Ժիրայր Սեֆիլյանը և Վարուժան Ավետիսյանը միասնական նամակ-հորդոր են ուղղել Կարո Եղնուկյանին: Ժիրայր Սեֆիլյանը և Վարուժան Ավետիսյանը Կարո Եղնուկյանին հորդորում են դադարեցնել հացադուլը: Սիրելի Կարո. Հացադուլը քաղբանտարկյալի համար պայքարի ծայրահեղ միջոց է: Սակայն այս մարդատյաց և հակահայ ռեժիմի համար մարդու կյանքը և առողջությունը ոչ մի արժեք չունեն: Միևնույն ժամանակ՝ քո հացադուլի շնորհիվ քո և մյուս քաղբանտարկյալների իրավունքների խախտումներն ավելի լայն հանրային ու միջազգային ուշադրության արժանացան: Հորդորում ենք քեզ բավարարվել այդ արդյունքով ու խնայել առողջությունդ և ուժդ ու եռանդդ օգտագործել պայքարի նպատակին այլ ձևերով ծառայելու ուղղությամբ: Ժիրայր Սեֆիլյան Վարուժան Ավետիսյան 19.10.2016թ. «Վարդաշեն» ՔԿՀ
