Վարչապետի հարցը ծիծաղ առաջացրեց
Գործադիր մարմնի նիստին Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը ներկայացրեց ԱՊՀ մասնակից պետությունների ավտոմոբիլաշինության ոլորտում համագործակցության մասին համաձայնագիրը: Նա նշեց, որ համաձայնագրի նպատակն է ԱՊՀ անդամ երկրներում ավտոմոբիլաշինության զարգացումը, ավտոմոբիլային արդյունաբերության, արտադրանքի բարձրացումը. «Համաձայնագիրը հնարավորություն կստեղծի տեղական արտադրողների ինտեգրվել ավտոմոբիլաշինության գործընթացներին»,- նշեց նախարարը: «Հնարավո՞ր է, որ «Երազ» գործարանն էլ նորից աշխատացնենք», - կատակեց վարչապետ Կարեն Կարապետյանը, ինչին ծիծաղով արձագանքեցին գործադիրի անդամները: ««Երազ» գործարանը չգիտեմ, բայց որոշակի կոմպլեկտավորող միջոցների արտադրանքների առաջարկություններ ստացել ենք», - պատասխանեց Սուրեն Կարայանը:
