Քոքոբելյանը դեմ է
103 կողմ 4 դեմ, 4 ձեռնպահ ձայներով այսօր երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունվեցին ԸՕ նոր փոփոխությունները,ըստ որոնց ստորագրված ընտրացուցակները հրապարակվելու են ընտրությունների հաջորդ օրը ԿԸՀ կայքում, ինչպես նաեւ՝ ուրիշի փոխարեն քվեարկելու մասին սուտ հայտարարության դեպքում ազատազրկում երկուսից երեք տարի ժամկետով կամ նվազագույն աշխատավարձի 200-800-պատիկի չափով: Ինչ քվեարկությունը ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը հայտարարեց, որ ինքը դեմ է քվեարկելու, քանի որ այս փոփոխություններով խնդիրներ են առաջանում բողոքարկման գործընթացում: Իսկ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը քվեարկությունից հետո հանդես եկավ հայտարարությամբ. «Ընտրողների ստորագրված ցուցակների հրապարակման համար հասարակությունը պայքարել է տասնհինգ տարի շարունակ: Շնորհավորում եմ ժողովրդավարության հաղթանակի համար այս կարեւոր նվաճման համար»:
