Ուսումնասիրեք,ներակայացրեք
Տրանսպորտի, կապի եւ ՏՏ զարգացման նախարարությանը վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարեց մարզպետների հետ գործակցելով՝ ուսումնասիրել գյուղական համայնքների տրանսպորտի հարցը. «Գյուղական բնակավայրերում տրանսպորտի աշխատանքի հարցը մնում է ակտուալ: Ուսումնասիրեք հարցը, ներկայացրեք այն բնակավայրերի ցանկը, որտեղ տրանսպորտ չի սպասարկում, ասեք ինչն է պատճառը ու ինչպես կարելի է այդ հարցը լուծել»,- ասաց վարչապետը՝ հորդորելով տրանսպորտի սպասարկումը չսահմանափակել միայն Երեւանին մոտիկ գյուղական համայնքներով: Մյուս հանձնարարականով Կարեն Կարապետյանը պահանջեց լիցենզիա տրամադրող մարմիններին ուսումնասիրել էլեկտրոնային տարբերակով լիցենզիա տրամադրելու հնարավորությունները: Վարչապետը նշեց, որ լիցենզավորման գործող օրենսդրության համաձայն՝ կան լիցենզիաների տեսակներ, որոնք տրամադրվում են բացառապես իրավաբական անձանց: «Իրատեսական է լիցենզիաների որոշ տեսակներ իրավաբանական անձանց տրամադրել բացառապես էլեկտրոնային եղանակով՝ օգտագործելով արդեն իսկ կայացած ենթակառուցվածքները: Հանձնարարում եմ՝ լիցենզիա տրամադրող պետական մարմիներին ուսումնասիրել իրավաբանական անձանց միայն էլեկտրոնային եղանակով լիցենզիաներ տրամադրելու հնարավորությունը և ներկայացնել առաջարկություններ», - ասաց վարչապետը:
