Վարչապետի հանձնարարականը
«Ակտուալ է մնում գյուղական բնակավայրերում տրանսպորտի աշխատանքը: Հանձնարարում եմ տարածքային կառավարման ու զարգացման նախարարության, մարզպետների հետ համատեղ ուսումնասիրել բարձրացված հարցը` չսահմանափակվելով միայն Երևանին մոտ գյուղական բնակավայրերով», -կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարին հանձնարարեց տարածքային կառավաման և զարգացման նախարարության ու մարզպետների ուսումնասիրել գյուղական բնակավայրերում տրասնպորտի հարցը: Վարչապետը հանձնարարեց ներկայացնել այն բնակավայրերի ցանկը, որտեղ տրանսպորտի աշխատանքը չի իրականացվում: «Նշեք պատճառները, թե ինչու՞ չի իրականացվում, ինչպես նաև առաջարկություններ ներկայացրեք խնդրի հստակ կարգավորման հետ կապված», -հավելեց Կարեն Կարապետյանը:
