Անդրանիկ Նիկողոսյան. Ես Վիկտոր Դալլաքյանի կուսակցության ֆինանսավորման հետ որևէ կապ չունեմ
Եվրասիական երիտասարդական խորհրդարանի ղեկավար Անդրանիկ Նիկողոսյանը «Ժամանակ»-ի հետ զրույցում հերքել է լուրերը, թե ինքն է ֆինանսավորում Վիկտոր Դալլաքյանին և հոգում նրա նորաստեղծ կուսակցության ծախսերը։
«Ես Վիկտոր Դալլաքյանի ծրագրերին ու նրա նորաստեղծ կուսակցության ծրագրերին տեղյակ չեմ, բնականաբար ֆինանսավորման հետ որևէ կապ չունեմ», - ասաց Նիկողոսյանը։
Վերջինս, սակայն չի բացառել, որ ապագայում հնարավոր է ֆինանսավորվի: «Մոտ ապագայում իմ կողմից ղեկավարվող կառույցները պատրաստվում են լայնամասշտաբ ծրագրեր իրականացնել կառավարության հետ համատեղ։ Եթե նորաստեղծ կուսակցության ծրագրերը համապատասխանեն նոր կառավարության ծրագրերին՝ չեմ բացառում ֆինանսավորումը», - հավելել է Անդրանիկ Նիկողոսյանը։
